Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակվում է
Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի
Սումգայիթյան ոճրագործությունից 33 տարի է անցել, սակայն զանգվածային սպանդի ենթարկվածների հարազատների վերքերը դեռ չեն սպիացել... Վերհիշելով ողբերգական իրադարձությունները, ոճրագործության տարելիցի կապակցությամբ մարդիկ սգում են անմեղ զոհերի համար, դատապարտում Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականությունը, միջազգային կառույցներից պահանջում պատշաճ գնահատական տալ իրականացված եղեռնագործությանը:
Ինչպես ողբերգության ականատեսներն ու տուժածներն են պնդում, իրագործված հանցագործության նպատակն էր վախի եւ սարսափի մթնոլորտ ստեղծել, կանխել արցախյան ազատագրական շարժումը: Հատկանշական է, որ չարանենգ դեպքերից ընդամենը մեկ շաբաթ առաջ Ստեփանակերտում կայացել էր ժողպատգամավորների ԼՂԻՄ մարզխորհրդի պատմական նստաշրջանը, որտեղ որոշում էր կայացվել մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմին փոխանցելու մասին, ինչը կատաղեցրել էր Ադրբեջանի իշխանություններին: Սումգայիթյան ջարդերն ու կոտորածներն ազերիների արյունալի պատասխանն էին նստաշրջանում ընդունված որոշմաը, որոնք ծրագրվել էին Բաքվի ղեկավարության կողմից՝ Մոսկվայի հանցավոր թողտվությամբ: Պատահական չէ, որ 20-րդ դարավերջին իրականացված ոճրագործությունը դիտարկվում է որպես հայկական էթնոսի ոչնչացմանը միտված պետական քաղաքականություն, որն ուղեկցվեց ցեղասպանությանը բնորոշ անմարդկային դաժանություններով՝ Բաքվում, Կիրովաբադում, Մինգեչաուրում, Մարաղայում…
Սպանդից մազապուրծ՝ Ստեփանակերտ հասած Արշավիր Համբարձումյանի ընտանիքի անդամները հայերի դեմ իրագործված ոճրագործությունը միանշանակ ցեղասպանություն են որակում, «ինչը նախապես ծրագրել են Թալեաթ փաշայի հետնորդները»: Ավագ որդու՝ Մխիթարի մեկնաբանմամբ, Ադրբեջանի իշխանությունները կրքերը բորբոքելու համար շրջանառել են ստահոդ լուրեր այն մասին, թե իբր Հայաստանում զանգվածաբար սպանում են ադրբեջանցիներին, թալանում նրանց ունեցվածքը եւ քշում իրենց օջախներից: Ընտանիքի հայրն էլ պնդում է, թե ոճիրը ծրագրված է եղել նախօրոք. «Այդ մասին էին վկայում ջարդարարների մոտ օրեր առաջ «հայտնված» հայերի ցուցակները: Կար մշակված սցենար, եւ հայտնի էր դերերի բաշխումը: Համապատասխան խմբերը՝ կացիններով, երկաթե ձողերով եւ յաթաղաններով հարձակվում ու դաժանաբար հոշոտում էին հայերին: Թալանողներն իրենց գործն էին անում, առանձնացված որոշ խմբեր էլ՝ հայերի ունեցվածքը ոչնչացնում, բնակարաններն էին վառում՝ ջանալով թաքցնել հանցագործության հետքերը»: Նրա խոսքով, նրանցից շատերը ոգելից խմիչքների եւ թմրանյութերի ազդեցության տակ էին, ու «գազանային գործելակերպից» զգացվում էր, որ հանցավոր խմբերում մեծ թվով կալանավայրերից հատուկ ջարդեր իրականացնողներ, մարդասպաններ էին ընդգրկվել:
Երեք օր շարունակ քաղաքում անմեղ մարդկանց արյուն էր հեղվում, սակայն կազմակերպիչներից ոչ ոք չէր փորձում կասեցնել բորենիների վայրագությունները: Ականատեսների վկայությամբ, խորհրդային զորքերը քաղաք մտցնելու օրն անգամ շարունակվել են սպանություններն ու բռնաբարությունները: Միայն երեկոյան դեմ են քայլեր ձեռնարկվել հայերի սպանդը կանխելու ուղղությամբ:
Հատկանշական է, որ ջարդարարներից ընդամենը մեկի նկատմամբ է մահապատժի վճիռ կայացվել: Մյուս հանցագործների գործերը ԽՍՀՄ փլուզումից հետո կարճվել են, ու նրանց մեծ մասն ազատ է արձակվել: Մինչդեռ ծանրագույն հանցանքները վաղեմության ժամկետ չունեն, ու մարդասպանները պիտի կրեն իրենց արժանի պատիժը: Ցավոք, նրանցից շատերն այսօր պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում Ադրբեջանի խորհրդարանում, կառավարությունում ու մի շարք ուժային կառույցներում:
Ավելի քան երեք տասնամյակ է անցել Սումգայիթի հրեշավոր իրադարձություններից, սակայն թշնամին իր ձեռագիրը չի փոխել: Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը խորանում է հենց Ադրբեջանի նախագահի շուրթերից՝ հոխորտանքներով ու սպառնալիքներով: 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած պատերազմում ազերիների գործած դաժան հանցագործությունները եւս մեկ անգամ վկայում են, որ Ի. Ալիեւի հայատյաց քաղաքականությունը հետեւողականորեն շարունակվում է, եւ նա մտադիր չէ հաշտվել արցախցիների ինքնորոշման պահանջի հետ: Իսկ ինչպես սումգայիթյան ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի խորհրդարանի եւ արտգործնախարարության կողմից տարածված հայտարարություններում է նշվում, Արցախը երբեք չի կարող Ադրբեջանի մաս կազմել, ու պատմական իր հողի վրա ապրող ժողովուրդը վաղուց է ինքնորոշվել:
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ 02-03-2021
|

փակել >>
|