Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ինչով է պայմանավորված ՀՀ առեւտրաշրջանառության կրճատումը

Մասնագետը պարզաբանում է ԵԱՏՄ-ի այս ոլորտի դինամիկան 2020 թ. արդյունքներով

Համավարակն ու պատերազմի հետեւանքները մեր տնտեսությունը ծանր վիճակի առաջ են կանգնեցրել: «ՀՀ»-ն պարբերաբար դիտարկում է այս կամ այն տվյալները՝ հասկանալու համար, թե ինչ պատկեր է ամենատարբեր ոլորտներում՝ դրանից բխող ազդեցություններով: Քանի որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է տվյալները, փորձեցինք հասկանալ ԵԱՏՄ երկրների փոխադարձ առեւտրաշրջանառության դինամիկան 2020 թ. արդյունքներով: Տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանը մեզ խնդրո առարկայի հետ կապված որոշակի տվյալներ տրամադրեց:
Ըստ այդմ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, 2020 թ. հունվար-դեկտեմբերին ԵԱՏՄ երկրների ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է 622.8 մլրդ դոլար, որից՝ ներքին փոխադարձ առեւտրաշրջանառությունը կազմել է ընդամենը 54.9 մլրդ դոլար կամ ընդհանուր առեւտրաշրջանառության 8.8 տոկոսը։ Փաստացի ԵԱՏՄ երկրների փոխադարձ առեւտրաշրջանառությունը կազմում է 2019 թ. ցուցանիշի 89 տոկոսը։ Հայաստանի առեւտրաշրջանառության ծավալը կազել է 705.3 մլն դոլար, ինչը կազմում է ընդհանուր առեւտրաշրջանառության ծավալի 1.28 տոկոսը: ԵԱՏՄ փոխադարձ ապրանքաշրջանառության ամենամեծ ծավալը բաժին է ընկնում Ռուսաստանին՝ 34.1 մլրդ դոլար կամ 62.1 տոկոս, հաջորդում է Բելառուսը՝ 14 մլրդ դոլար կամ 25.5 տոկոս, Ղազախստանը՝ 5.5 մլրդ դոլար կամ 10 տոկոս, Ղրղզստանը՝ 546.3 մլն դոլար կամ շուրջ 1 տոկոս: Համեմատելով 2019 թ. փոխադարձ առեւտրաշրջանառության ծավալների հետ՝ տեսնում ենք, որ Հայաստանի պարագայում նախորդ տարվա համեմատ առեւտրաշրջանառության կրճատումը կազմել է 8.3, Ղրղզստանում՝ 14.9, Ղազախստանում՝ 13.5, Ռուսաստանում՝ 13.2, Բելառուսում՝ 3.9 տոկոս։
Ընդ որում, ըստ տնտեսագետի, նախորդ տարվա նկատմամբ ԵԱՏՄ անդամ երկրների կողմից ներքին արտահանումը (դեպի ԵԱՏՄ երկրներ) կազմել է 54.9 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ կրճատվել է մոտ 10 տոկոսով։ Հայաստանի կողմից դեպի ԵԱՏՄ արտահանումը 2020 թ. կազմել է 705.3 մլն դոլար, որը նվազ է նախորդ տարվա ցուցանիշից 8.3 տոկոսով։ Ռուսաստանի մոտ արտահանումը նվազել է 13 տոկոսով, Բելառուսում՝ 4.1 տոկոսով, Ղազախստանում՝ 14 տոկոսով, Ղրղզստանում՝ 15 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում նախորդ տարվա նկատմամբ ԵԱՏՄ շրջանակներում ներմուծումը կրճատվել է մոտ 13.7 տոկոսով, սակայն Հայաստանի մասով կրճատում չի եղել, այլ նույնիսկ չնչին աճ կա՝ նախորդ տարվա 1.707 մլրդ դոլարի փոխարեն 1.708 մլրդ դոլար, սակայն մյուս երկրների պարագայում կրճատում առկա է. Ռուսաստան՝ 6.8 տոկոս, Բելառուս՝ 25.5 տոկոս, Ղազախստան՝ 7.2 տոկոս, Ղրղզստան՝ 11.7 տոկոս։ Միաժամանակ 2019 թ. համեմատ ԵԱՏՄ արտաքին առեւտրաշրջանառության մեջ փոխադարձ առեւտուրն աճել է 14.4 տոկոսից մինչեւ 14.8 տոկոս։ Հայաստանի դեպքում՝ 30.2 տոկոսից 34 տոկոս, Ռուսաստան՝ 8.9 տոկոսից 9,3 տոկոս, Ղազախստան՝ 22.2 տոկոսից 23.2 տոկոս, Ղրղզստան՝ 39.3 տոկոսից 42.5 տոկոս, եւ միայն Բելառուսի մոտ այն նվազել է՝ 50.8 տոկոսից մինչեւ 49.5 տոկոս։
Համապատկերում տնտեսագետը նկատեց, որ փոխադարձ առեւտրի մեջ 59.1 տոկոսը կազմում են ներդրումային միջանկյալ սպառման ապրանքները, այդ թվում՝ էներգակիրներ՝ 17.1 տոկոս։ Ապրանքաշրջանառության 28.3 տոկոսը բաժին է ընկնում սպառողական ապրանքներին, այդ թվում՝ 14.4 տոկոսը կազմում է սննդամթերքը։
Տնտեսագետի խոսքերով՝ բնականաբար, 2020-ին, պայմանավորված համավարակի տնտեսական ազդեցություններով՝ այդ թվում համախառն առաջարկի եւ պահանջարկի անկմամբ, սահմանների փակմամբ, տնտեսական լոքդաունով, առեւտրաշրջանառության ծավալը անկում պետք է ապրեր։ «Հատկապես այս անկման վրա ազդեցություն է գործել լոքդաունը, քանի որ արդյունաբերության դադարի դեպքում ներդրումային եւ միջանկյալ սպառման արտադրական նշանակության ապրանքների պահանջարկը կտրուկ անկում է ապրում, ինչն էլ ազդում է այդ ապրանքների առեւտրաշրջանառության ծավալների վրա։ Իսկ ինչպես տեսնում ենք,- շարունակեց մասնագետը,- ԵԱՏՄ երկրների փոխադարձ առեւտրի մեջ ամենամեծ ապրանքային խումբը կազմում են հենց ա՛յդ ապրանքները, որոնց հենց կրճատումը կազմել է շուրջ 15 տոկոս։ Ինչ վերաբերում է սպառողական ապրանքներին, ապա այստեղ կրճատումը շատ չնչին է՝ 1.3 տոկոս, ընդ որում՝ միայն ոչ պարենային ապրանքների մասով, իսկ սննդամթերքի մասով նույնիսկ աճ է արձանագրվել՝ 0.6 տոկոս»։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

04-03-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO