Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ԱՇԽԱՐՀ


ԱՄՆ-ը որոշել է չվիճել Թուրքիայի հետ

Բայդենի վարչակազմը մտադիր է շարունակել համագործակցությունն Էրդողանի հետ

Չնայած Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունից դժգոհությանը, Սպիտակ տունը պատրաստվում է շարունակել համագործակցությունը Թուրքիայի հետ, առանց որի ամերիկացիները չեն կարող լուծել իրենց խնդիրները Սիրիայում: Այսպիսի եզրակացություն կարելի է անել Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարությունից: Այն հաջորդել է նամակին, որն ամերիկյան կոնգրեսականները որոշել են ուղարկել պետքարտուղար Էնթոնի Բլինկենին՝ պահանջելով խստացնել վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ:
Դատելով Փրայսի հայտարարությունից՝ Բայդենի վարչակազմը մտադիր չէ դիմակայության մեջ մտնել Էրդողանի հետ, ծայրահեղ դեպքում՝ առայժմ: «Մենք ընդհանուր հետաքրքրություններ ունենք թուրք գործընկերների հետ Սիրիայում: Կշարունակենք արդյունավետ աշխատել Թուրքիայի հետ՝ ապագայում մեր ընդհանուր նպատակներին հասնելու համար»,- ասել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարը:
Փրայսը որոշել է զերծ մնալ Թուրքիային քննադատելուց այն պահին, երբ թվում էր, թե Սպիտակ տնից կարելի է ակնկալել հակառակը: Առաջին՝ թուրքական իշխանություններն իրենք են սադրիչ գործողություններ կատարում: Այսպես՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը երկու օր առաջ հայտարարել է, որ, չնայած ԱՄՆ-ի ճնշմանը, իր երկիրը մտադիր չէ դադարեցնել բանակցությունները ՌԴ-ի հետ, որոնք միտված են C-400 հակաօդային պաշտպանության համակարգի երկրորդ խմբաքանակի ձեռքբերմանը: Հենց ռուսական այս նորագույն համակարգերի գնումը լուրջ ճգնաժամ առաջացրեց ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում եւ դարձավ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառման պատճառ: Բացի այդ, նույն Սիրիայում թուրքերն ակտիվացրին իրենց գործողությունները քրդական «Ազգային ինքնապաշտպանության ուժեր» խմբավորման դեմ, որին Վաշինգտոնում դաշնակից են համարում, իսկ Անկարայում՝ մահացու թշնամու՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական մասնաճյուղ: Ինչպես հայտնում է թուրքական «Anadolu» գործակալությունը, փետրվարին Թուրքիայում ու նրա սահմաններից դուրս «վնասազերծվել» է այդ կազմակերպությունների 126 ներկայացուցիչ: Նույն ժամանակահատվածում Թուրքիայի տարածքում PKK-ի հետ կապեր ունենալու կասկածանքով բերման է ենթարկվել 487 մարդ, որոնցից 80-ը ձերբակալվել են: Այս մասին հայտնում է ռուսական «Նեզավիսիմայա գազետան»:
Երկրորդ՝ Էրդողանի դեմ Բայդենի վարչակազմից ակտիվ գործողություններ են պահանջում Կոնգրեսում: Ավելի քան 170 հանրապետական ու դեմոկրատ օրենսդիրներ ստորագրել են Բլինկենին հասցեագրված մի նամակ, որում կոչ են արել ուշադիր լինել Թուրքիայում մարդու իրավունքների խախտումներին: «Էրդողանն ու նրա «Արդարության եւ զարգացում» կուսակցությունն օգտագործել են իրենց՝ իշխանություն լինելու մոտ քսանամյակը, որպեսզի թուլացնեն Թուրքիայի դատական համակարգը, ճնշեն խոսքի ազատությունն ու մամուլի ազատությունը, ապօրինի բանտարկեն քաղաքական հակառակորդներին, լրագրողներին եւ փոքրամասնությունների ներկայացուցիչներին»,- ասվում է նամակում:
Կոնգրեսականների ներկայացրած տվյալների համաձայն՝ ստացվում է, որ 2016-ից, երբ ճնշվեց հեղաշրջումը Թուրքիայում, բռնաճնշումներն այդ երկրում լայն տարածում են ստացել. ավելի քան 80000 մարդ է ձերբակալվել: Ավելին՝ Պետդեպարտամենտի երեք թուրք աշխատակիցներ նույնպես բերման են ենթարկվել: Բողոքական հովիվ, ԱՄՆ-ի քաղաքացի Էնդրյու Բրանսոնի գործը մեծ արձագանք գտավ ԱՄՆ-ում. նա ձերբակալվել էր Թուրքիայում մի քանի տարի առաջ՝ մեղադրվելով մի շարք հանցանքների, այդ թվում՝ Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ: Էրդողանն առանձնապես չէր էլ թաքցնում, որ Բրանսոնին դիտում է որպես փոխանակման թեկնածու: Նրա մտահղացման համաձայն՝ Թուրքիայում հեղաշրջման փորձի ոգեշնչող ու կազմակերպիչ համարվող Ֆեթուլլահ Գյուլենը հովվին ազատելու համար պետք է հանձնվեր Անկարային: Գյուլենն այժմ գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ քաղաքական ապաստան է ստացել: Փոխանակումն այդպես էլ չկայացավ: 2018 թ. երկար բանակցություններից ու թուրքական մի շարք պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառումից հետո Բրանսոնն ազատ արձակվեց: Սակայն Կոնգրեսում մինչեւ հիմա կարծիքներ են հնչում, որ Էրդողանը հեշտ է դուրս եկել իրավիճակից: Բլինկենին այժմյան նամակի նախաձեռնողների թվում է կոնգրեսական Սեթ Մլտոնը, ով հանդես է եկել Բրանսոնի պաշտպանության դիրքերից:
Փրայսի հայտարարությունը կարելի է դիտել որպես յուրօրինակ պատասխան նամակին եւ ապացույց է այն բանի, որ Բայդենի համար Թուրքիայի հետ տարաձայնությունների խորացումը ցանկալի չէ:
Փորձագետներն այն կարծիքին են, որ երկու երկրների հարաբերությունների արմատական վերանայումը քիչ հավանական է, որոշ ուղղումներ, իհարկե, կարող են լինել: Թուրքական ուղղությամբ ամերիկյան քաղաքականությունը սերտորեն կապված է այն բանի հետ, թե Էրդողանի դեմ ինչպես կգործի Եվրամիությունը: Առայժմ չկան նախանշաններ, որոնք ցույց կտային, որ Բրյուսելում վճռել են լրջորեն բախվել մի երկրի հետ, որից կախված է Եվրոպայի համար մի շարք հրատապ խնդիրների լուծումը: Օրինակ՝ Մերձավոր Արեւելքից անլեգալ միգրացիան առայժմ զսպվում է Թուրքիայում փախստականների ճամբարների շնորհիվ: ԵՄ-ն տրամադրված է բանակցությունների, այլ ոչ թե պաշտոնական Անկարայի հետ դիմակայության, ինչի վառ վկայությունն են Էրդողանի ու նրա հին քննադատ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բանակցությունները:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

05-03-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO