Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Մասնավորեցվում է «Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամասը»

100 տոկոս պետական սեփականության բաժնեմասը կվաճառվի աճուրդով

«Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամաս» ՓԲԸ-ն կմասնավորեցվի։ Այս հարցը երեկ կառավարության նիստի օրակարգում էր ընդգրկված, բայց չզեկուցվողների շարքում էր։ Այս ընկերությունը ստեղծվել է կառավարության 2015 թ. որոշմամբ՝ «Ընդերքաբան» ԲԲԸ-ի՝ առանձնացման ձեւով վերակազմակերպման արդյունքում: Ինչու՞ է անհրաժեշտ եղել այն մասնավորեցնել. հաշվի առնենք, որ «Ընդերքաբանի» գործունեության ոլորտը մետաղային եւ ոչ մետաղային օգտակար հանածոների հանքավայրերի որոնումն ու հետախուզումն է։ Ինչպես է բացատրում սա տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, որի տիրույթում է այս հարցը։
Պարզաբանման համաձայն՝ «Ընդերքաբանը» տարբեր մարզերում ունեցել է 5 բազա՝ այդ թվում նաեւ «Աղբյուրակինը»։ «Ընդերքաբանի» բաժնետոմսերը մասնավորեցվել են կառավարության 2018 թ. նոյեմբերի որոշմամբ: Վերակազմավորման հետեւանքով ստեղծված «Ընդերքաբանի Մեղրաձորի տեղամաս» ՓԲԸ-ի բաժնետոմսերը մասնավորեցվել են կառավարության 2017 թ. որոշմամբ, իսկ «Ընդերքաբանի Արեգի տեղամասի» մասնավորեցման մասին որոշման նախագիծը ներկայացվել է կառավարության քննարկմանը:
Ի դեպ, «Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամասի» կանոնադրությամբ էլ, որպես գործունեության ոլորտ նախատեսվել է ընկերության գործունեությունը, այսինքն՝ հանքավայրերի որոնում եւ հետախուզում։ Սակայն, ինչպես նշում է ՏԿԵՆ-ը, ընկերությունը ստեղծման պահից գործունեություն չի իրականացնում, ունի մեկ աշխատող՝ տնօրենի ժամանակավոր պարտականությունները կատարող։ Բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռով համամասնորեն ընկերությանն են փոխանցվել «Ընդերքաբանի» ակտիվները, պասիվները եւ այլ իրավունքներն ու պարտականությունները։ Ընկերության զբաղեցրած շենք-շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 4783.66 քմ, զբաղեցրած հողատարածքը՝ 20000 քմ, եւ, ըստ անշարժ գույքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացության, գնահատվող 15 անվանում շենք-շինություններից 6 շինության վնասվածության աստիճանը գնահատվել է հիմնականում 3-րդ կամ 2-րդ կարգի, մնացած շինությունների տեխնիկական վիճակները գնահատվել են խիստ անբավարար ու վթարավտանգ, իսկ վնասվածության մակարդակը գնահատվել է 4-րդ կարգի: Դրա համար միայն հողի եւ 6 շենք-շինությունների շուկայական արժեքի գնահատում է արվել:
Ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը կազմել է 63,676.4 հազ. դրամ։ Պարտավորությունները կազմում են 2,712.4 դրամ. այդ թվում՝ կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պետբյուջեին՝ 702.9 հազ. դրամ, կրեդիտորական պարտքեր աշխատավարձի եւ աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 557.2 հազ. դրամ, կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին) շահութաբաժնի գծով՝ 466.8 հազ. դրամ, որը ենթակա է վճարման մասնավորեցման պայմանագիրը կնքելուց 1 ամսվա ընթացքում (շահութաբաժնի գծով պարտավորությունը 2020 թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ կազմում է 524.4 հազ. դրամ), եւ այլ ընթացիկ պարտավորություններ՝ 985.5 հազ. դրամ։
Այս ամենից ելնելով՝ որոշվել է ընկերությունը մասնավորեցնել։ Առաջարկվում է ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը ներկայացնել մասնավորեցման` աճուրդային եղանակով, բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գին սահմանելով գնահատված արժեքը` 63,676.4 դրամ:
«Նախատեսվում է գնահատված արժեքով մասնավորեցումը աճուրդով չկայանալու դեպքում ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ներկայացնել մասնավորեցման դասական աճուրդով գնահատված արժեքի 75 տոկոսով՝ 47,757.3 հազ. դրամ արժեքով, վերջինիս չկայանալու դեպքում ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ներկայացնել մասնավորեցման երկրորդ դասական աճուրդով գնահատված արժեքի 50 տոկոսով՝ 31,838.2 հազ. դրամ արժեքով»,- նշում է ՏԿԵՆ-ը:
Ինչ ենք ստանալու «Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամասի» մասնավորեցումից. հարցի պատասխանը սա է. «Նախատեսվում է պետական եւ ՏԻՄ բյուջեներում եկամուտների ավելացում: Բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսը պետք է ուղղվի պետական բյուջե, իսկ 30 տոկոսը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե, ըստ գույքի գտնվելու վայրի»։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

05-03-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO