Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ԼՂՀ


Իտալացի ժողովուրդը կանգնած է արցախցու կողքին

Իտալիայում համայնքային մակարդակով շարունակում են ճանաչել Արցախի անկախությունը

Իտալիայի հասարակության լայն շրջանակներն ինչպես արցախյան պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Արցախի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին: Այն առավել զգալի էր տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում, երբ բազմաթիվ համայնքներ հանդես եկան արցախահայությանը սատարող հայտարարություններով, ինչը խոսում է այդ երկրի հասարակության կողմից արցախյան խնդրին քաջածանոթ լինելու եւ իրավիճակն օբյեկտիվ ու սթափ գնահատելու մասին:
Պատերազմի մեկնարկից հետո Իտալիայի մոտ 50 քաղաքային համայնքների խորհուրդներ բանաձեւեր ընդունեցին, որոնցով ճանաչեցին Արցախի Հանրապետության անկախությունը եւ կոչ արեցին նույնն անել ազգային գործադիր իշխանություններին: Իտալական համայնքների նման որոշումների ընդունումն ու դրանց հրապարակումները շարունակվում են նաեւ այսօր:
Մասնավորապես՝ դրանցից վերջինը փետրվարի 20-ին Վերոնա քաղաքի համայնքային խորհրդի ընդունած Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձեւն էր։ Բանաձեւում hամայնքային խորհուրդը հորդորում է ազգային իշխանություններին՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը: Փաստաթղթում համերաշխություն է հայտնվում Արցախի Հանրապետության ժողովրդին, եւ դատապարտվում նրա հանդեպ իրականացված ագրեսիան։
Բազմաթիվ են նաեւ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող բանաձեւերը, որոնք չեն դադարում մինչ օրս: Մի քանի օր առաջ Պադովայի մարզի Սան Ջորջո ին Բոսկո համայնքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի ժողովրդին սատարող փաստաթուղթ, որում շեշտվել են պատերազմում Թուրքիայի վճռորոշ ներգրավվածության, Ադրբեջանի կողմից միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառման փաստերը։
Այս ամենը խոսում է ժողովրդական եւ պետական դիվանագիտական աշխատանքի բարձր մակարդակի մասին, ինչը փաստում է իտալացի եւ հայ ժողովուրդների ջերմ բարեկամական կապերի մասին: Պատերազմի ընթացքում այդ երկրի նաեւ բազմաթիվ քաղաքական եւ հասարակական գործիչներ էին իրենց զորակցությունը հայտնում արցախցիներին ինքնորոշման համար մղած արդար պայքարում:
Համայնքների մակարդակում նման ազդեցիկ գործընթացը չէր կարող չանդրադառնալ նաեւ երկրի օրենսդիր եւ գործադիր մարմինների գործողությունների վրա: Մարտի 3-ին Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւին: Ի թիվս այլ հարցերի, բանաձեւում բարձրացվել է նաեւ Ադրբեջանի բանտերում պահվող ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հարցը: Դրանում ասվում է, որ Ադրբեջանը դեռեւս պահում է նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ձերբակալված մի քանի տասնյակ հայերի, եւ հիշատակվում է, որ դեռեւս 2021 թ. փետրվարի 2-ին Եվրոպական միության պատվիրակության Հարավային Կովկասի նախագահության համատեղ հայտարարությունում, որը ստորագրել էին Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցերով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւը եւ Ադրբեջանի հարցերով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Զելյանա Զովկոն, ասվում էր, որ հրադադարի մասին համաձայնագրերի ամբողջական կատարումն անհրաժեշտ առաջնային քայլն է, եւ ցավ էր հայտնվել, որ ռազմագերիների փոխանակումը դեռեւս չի ավարտվել:
Իտալացի խորհրդարանականները բանաձեւում նաեւ հիշատակել են Եվրահանձնաժողովի Արտաքին գործերի ծառայությանը, որն ի դեմս Եվրամիության արտաքին հարցերով խոսնակ Պիտեր Ստանոյի, պահանջել էր անհապաղ ազատ արձակել գերիներին: Փաստաթղթում նաեւ ասվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական ինստիտուտի գլխավոր քարտուղար Յոզեֆ Սիգելեն հայտարարել է, որ ցանկացած մարդ, ով զինված հակամարտության հետ կապված պատճառներով զրկվել է ազատությունից, պետք է ազատ արձակվի ռազմական գործողություններից հետո՝ առանց որեւէ նախապայմանի:
Խորհրդարանականներն Իտալիայի կառավարությանը պարտավորեցրել են Ադրբեջանին հորդորել ազատ արձակել 2020 թ. նոյեմբերի 9-ից առաջ եւ դրանից հետո ձերբակալված բոլոր ռազմագերիներին: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները նաեւ կոչ են անում բոլոր ատյաններում աջակցել ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի եւ Եվրամիության նախաձեռնություններին, որոնք ուղղված են 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի լիարժեք իրականացմանը:
Բանաձեւում կարեւորվում է նաեւ Մինսկի խմբի համանախագահության կողմից կողմերի միջեւ բանակցությունները խթանելու հարցը՝ գործադիրին հորդորելով ավելի մեծ դերակատարում ունենալ դրանում, ինչը կնպաստի Կովկասում երկարաժամկետ կայունության հաստատմանը: Այս հայտարարության հրապարակման օրը ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալացի իր գործընկեր Լուիջի դի Մայոյի հետ, որի ժամանակ կրկին խոսվել է տարածաշրջանի իրավիճակի եւ դրա հանգուցալուծման ուղիների մասին:
Տեղական ինքնակառավարման մակարդակում Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթաց է գնում նաեւ եվրոպական եւ Ամերիկա մայրցամաքի մի շարք այլ երկրներում: Այն ոչ միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության ժողովրդական դիվանագիտության դրսեւորում է, այլեւ լուրջ խթան Մինսկի խմբի աշխատանքների ինտենսիվացման եւ հակամարտության վերջնական լուծման գործընթացի համար:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

05-03-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO