Կբացի՞, արդյոք, ՆԱՏՕ-ն իր դռները Ուկրաինայի ու Վրաստանի առջեւ
Թուրք-ադրբեջանական ուսումնական վարժանքներ, այս անգամ` Սպարտայում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, երեկ հանդես գալով Բրյուգեի Եվրոպական քոլեջում, կարծիք է հայտնել, որ Ղրիմը չէր դառնա Ռուսաստանի մաս, եթե Ուկրաինան 2014 թվականին հանդիսանար դաշինքի անդամ, քանի որ կգործեր մեկը մյուսին պաշտպանելու դաշնակցային պարտավորությունը։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ու Վրաստանի հնարավոր անդամակցությանը, ապա գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքի դռները բաց են. «Ուկրաինան եւ Վրաստանը դրա համար պետք է համապատասխանեն ՆԱՏՕ-ի ստանդարտներին: Իմ հիմնական ուղերձն այն է, որ նրանք պետք է կենտրոնանան ինստիտուտների արդիականացման, կոռուպցիայի դեմ պայքարի բարեփոխումների վրա: Եվ մենք օգնում ենք նրանց բարեփոխումներ իրականացնելու»:
Ստոլտենբերգի հայտարարությունից կարող ենք ենթադրել, որ գործընթացի վերջնանպատակին հասնելը ժամանակի հարց է։ Ինչպես արդեն նշել ենք նախկինում, ՆԱՏՕ-ն իր նոր ռազմավարական հայեցակարգի առանցքում է դրել Ռուսաստանին եւ Չինաստանին զսպելու առաջնահերթությունը, իսկ դրան հասնելու համար փորձելու է նախեւառաջ թեժացնել այն հակամարտությունները, որոնք ռեսուրս եւ ժամանակ կխլեն։
Նկատենք, որ ՆԱՏՕ-ի աշխատանքն իրականացվում է Թուրքիայի կողմից։ Մասնավորապես, երկօրյա այցով այսօր Ուկրաինա է այցելել թուրքական պատվիրակությունը՝ խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենտոպի գլխավորությամբ։ Այցի շրջանակներում թուրք պաշտոնյան բանակցություններ է վարելու Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումկովի հետ։ Թուրքական պատվիրակությանն ընդունելու են նաեւ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, վարչապետ Դենիս Շմիգալովը եւ ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։ Թուրքիան եւ Ուկրաինան սերտորեն համագործակցում են ռազմական ոլորտում։ Արդյունքում՝ ռազմական, քաղաքական, տնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը բյուրեղացնում է Ուկրաինայի արտաքին քաղաքական նախապատվությունները։ Այս քայլին վերջինս գնում է՝ հույս ունենալով վերադարձնել Ղրիմը։
Քաղաքական մակարդակով ակտիվ հանդիպումներ են տեղի ունենում նաեւ Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Մարտի 3-ին Անկարայում էր Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիթ Զալկալիան, ով հանդիպել էր Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ: Նշվում էր, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի, Բաքու-Թբիլիսի-Էրզրում եւ TANAP ծրագրերից բացի քննարկվել են նաեւ տարածաշրջանային համագործակցության ծրագրեր, ինչպես օրինակ՝ «3 + 3» ձեւաչափով համագործակցության հեռանկարը, որն, ի դեպ, Վրաստանի նախկին կառավարությունը մերժել էր։
Թուրքիայի գլխավորությամբ քաղաքական հանդիպումների շարքը ցույց է տալիս, որ փորձ է արվում հող նախապատրաստել հարմար պահին Ռուսաստանի շուրջ իրավիճակը սրելու համար։ Այս ամենը մեզ հետ շաղկապված է այնքանով, որ այլ թեժ օջախների ակտիվացումը կարող է Թուրքիային եւ Ադրբեջանին մղել նոր արկածախնդրության։ Առավել եւս, որ երեկ հայտնի դարձավ, որ Թուրքիայի Սպարտա քաղաքում կանցկացվեն թուրք-ադրբեջանական հատուկջոկատայինների 6-շաբաթյա ուսումնական վարժանքներ։ Ինչպես նշված է Թուրքիայի պաշտպանության նախարարության թվիթերյան միկրոբոլգում, դրանք կանցկացվեն «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգի շրջանակներում։ Այս ամենից հետո տարակուսանք են առաջացնում թուրք-ադրբեջանական այն հայտարարություններն ամենատարբեր մակարդակներով, թե իրենք պատրաստ են խաղաղության։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ 05-03-2021
|

փակել >>
|