Համանախագահ երկրների դեսպանատների մոտ
Արցախի Հադրութի շրջանն ամբողջությամբ մնացել է ադրբեջանական տիրապետության տակ, եւ հազարավոր հադրութցիներ այսօր անօթեւան են: Բնակչության 70-80 տոկոսը Երեւանուն է, ՀՀ այլ մարզերում: Սակայն տունդարձի ճանապարհն ամեն օր, ամեն վայրկյան հադրութցիների հետ է:
«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպությունը, որը վերջերս է գրանցում ստացել, արդեն մի քանի միջոցառում է իրականացրել հադրութցիների, ինչպես նաեւ Արցախի մնացած շրջաններից տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների հետ կապված: Երեկ ՀԿ-ի կողմից կազմակերպվել էր ցույց-երթ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի եւ ԱՄՆ դեսպանատների դիմաց: Պահանջը մեկն է՝ լինելով արցախյան խնդիրը լուծող կառույցի երկրներ, նրանք պետք է միջոցներ ձեռնարկեն բնակչության տունդարձի համար: Ցուցարարները բռնությունը, արցախյան հարցի ոչ ճիշտ կարգավորումը, Թուրքիայի ու Ադրբեջանի վարած նախկին ու ներկա քաղաքականությունը դատապարտող պաստառներով եղան նշված երկրների դեսպանությունների մոտ, դիմեցին ընդունելության խնդրով, ներկայացրին նամակներ:
ՀԿ համակարգող Լեւոն Հայրիյանը, խորհրդի անդամ Իրա Թամրազյանը եւ այլք հանդես եկան՝ ներկայացնելով իրենց պահանջները: 3 երկրի դեսպանատները հրաժարվեցին ընդունել հադրութցիներին: Ադրբեջանագետ, Բաքվի կոտորածների ականատես ու փախստական Գրիգորի Այվազյանը կարեւորեց հայրենադարձության խնդիրը՝ նշելով, որ մնացած սոցիալական աջակցությունները երկրորդական են: Մենք պետք է մեր տանը բնակվենք: Ֆրանսիայի դեսպանատնից խոստացան նամակին պատասխանել եկող շաբաթվա ընթացքում, ՌԴ դեսպանատնից խուսափողական պատասխան եղավ՝ կապված նամակի պատասխանի հետ: Իսկ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը, պատճառաբանելով կորոնավիրուսի առկայությունը, ասաց՝ չեն կարող նույնիսկ նամակն ընդունել:
Հադրութի Հին Թաղեր գյուղի բնակչուհի Էլմիրա Աղաբյանը, ում որդին՝ ժամկետային զինծառայող Մարտիրոս Սարյանը, անհետ կորած է, արցունքն աչքերին իր տուն վերադառնալ է ցանկանում: Հարազատ տնից հոկտեմբերի 4-ին է դուրս եկել, իսկ ամուսինն ու մյուս որդին պաշտպանել են գյուղը մինչեւ վերջ: Հայ մայրերի համար ամենակարեւորը գերիների վերադարձն է եւ անհետ կորածների ճակատագիրը: Նույն գյուղից 10 տարեկան Տիգրան Աղաբյանը, ձեռքին պաստառ պահած, ցուցարարների հետ էր: Կարոտում է իր տունը, դպրոցին: Ցույց-երթն ավարտվեց ԱՄՆ դեսպանատան մոտ, որտեղ Լ. Հայրիյանը կոչ արեց շարունակել պայքարը, մինչեւ կհասնեն ցանկալի արդյունքի: ՀԿ խորհրդի անդամ Ի. Թամրազյանը գտնում է, որ եթե շարունակվի այսպես, ապա դեսպանատների մոտ վրանային բնակավայր կստեղծեն, կոչ արեց, որ Արցախի մյուս շրջանների բնակիչներն էլ միանան տունդարձի պայքարին:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ 05-03-2021
|

փակել >>
|