Արցախն իր ապագան պետք է կերտի ազատության եւ անվտանգության մեջ
Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի (Սենատ) Հանրապետական կուսակցության խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն նամակ է հղել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, նամակում ասված է. «Ուրախ եմ, որ մեր խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը ընդունվեց որպես հույսի նշան այն սարսափելի փորձությունների եւ ողբերգությունների ժամանակ, որոնց անսահման քաջությամբ բախվեց Ձեր ժողովուրդը: Մաղթում եմ, որ այս հույսը հնարավորինս արագ իրականանա, որպեսզի Արցախը կրկին կարողանա կերտել իր ապագան ազատության եւ անվտանգության մեջ:
Եվ հաճույքով եւ պատվի զգացումով եմ ընդունում Ձեր ջերմ հրավերը՝ գալ եւ բացահայտել Արցախն ու արցախցիներին, երբ իրավիճակը դա թույլ տա:
Վերահաստատելով Ձեզ իմ կատարյալ աջակցությունը՝ ընդունեք, խնդրեմ, պարոն նախագահ, հարգանքներիս խորին հավաստիքը:
Կարող եք վստահ լինել իմ լիակատար աջակցության եւ ձեր կողմից պաշտպանվող Արցախ երկիր այցելելու ցանկության մեջ»:
07-04-2021
|

փակել >>
|