ՀՅԴ-ն ակնկալում է ԱՄՆ դիրքորոշման փոփոխություն
Հայոց ցեղասպանության տարելիցին այս տարի ավելի մեծ հավանականություն կա, որ ԱՄՆ գործադիր իշխանությունը կփոխի իր դիրքորոշումը: Այս մասին երեկ կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Նախկինում ԱՄՆ գործադիր իշխանությունը կասկածի տակ էր առնում ցեղասպանության փաստը: Ժամանակի ընթացքում փոխվեցին եւ այլեւս կասկածի տակ չեն դնում: Այժմ պարզապես խուսափում են ցեղասպանություն բառն օգտագործելուց: ԱՄՆ նոր նախագահի, նրա վարչակազմի ու Կոնգրեսի երկու պալատների որոշումները ցույց են տալիս, որ այդ փոփոխությունը կշարունակվի: Կարծում եմ՝ այս տարի հավանականությունն ավելի է, սակայն ներկա զարգացումները կարող են խանգարել»,-մանրամասնեց Մանոյանը՝ նկատելով, որ Հայաստանում որոշ պաշտոնյաների հայտարարությունները Թուրքիայի առնչությամբ կարող են ԱՄՆ գործադիր իշխանության կողմից ընկալվել որպես երկկողմ գործընթաց եւ գուցե «որոշեն չխանգարել»:
Անդրադառնալով ներկա իրողություններում Հայ դատի հանձնախմբերի անելիքներին ու աշխատանքների ընթացքին, Մանոյանը տեղեկացրեց, որ մասնավորապես Միացյալ Նահանգներում Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն աշխատում է եւ Արցախի խնդրով, եւ ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:
«Ներկայում հայ համայնքի կողմից, ինչպես նաեւ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների անդամների նախաձեռնությամբ ԱՄՆ նախագահին դիմումներ են ուղղվել՝ ցեղասպանության նկատմամբ կեցվածքը փոխելու պահանջով»,-ասաց Կիրո Մանոյանը՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ պետք է պետական հայեցակարգ լինի, որում հստակ ամրագրված կլինեն ցեղասպանության ճանաչման նպատակները, պահանջներն ու դրանց հասնելու ճանապարհը:
«Համաշխարհային քաղաքական մտածողության մեջ ձեւավորվել է մոտեցում, ըստ որի՝ չի կարելի մարդկության դեմ ոճիր իրագործել եւ միայն ներողությամբ ավարտել գործընթացը: Պետք է լինեն տարբեր ձեւերի ու չափերի հետեւանքներ»,-ասաց Մանոյանը՝ նշելով, որ մասնավորապես՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության անկեղծ ճանաչումն ու ներողությունը՝ հաջորդող համապատասխան քայլերով, կարող են տարածաշրջանում արդար խաղաղության ու կայուն գործընթացների հիմք հանդիսանալ:
Խոսելով տարածաշրջանային ներկա գործընթացների եւ զարգացումների համատեքստում Հայաստանի առաջնահերթությունների մասին՝ Մանոյանը կարծիք հայտնեց, որ կենսական նշանակություն ունի երկրի դերակատարության բարձրացումը:
«Այնպես չլինի, որ Հայաստանի հաշվին ուրիշները որոշեն ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը: Պետք է լինի այնպիսի իշխանություն, որը կներկայացնի Հայաստանը՝ եւ հարեւան երկրներում, եւ միջազգային հանրության առջեւ»,-ասաց Մանոյանը: Բանախոսի կարծիքով՝ ներկա պայմաններում եւ իշխանությամբ Հայաստանը տարածաշրջանային դերակատար չէ:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով ու մադրիդյան սկզբունքներով արցախյան հիմնախնդրի կարգավորման արդիականությանը՝ բանախոսը նշեց, որ ըստ Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ այդ ձեւաչափերն անցյալում են, մինչդեռ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները մադրիդյան սկզբունքներն անցյալ չեն համարում:
«Հնարավոր է, որ ինչ-որ իմաստով անցյալ են, որովհետեւ այդ սկզբունքներով նախատեսվող որոշ փոփոխություններ արդեն տեղի են ունեցել, ինչպես նաեւ՝ ոտնակոխ է եղել առանց ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման՝ խնդրի կարգավորման սկզբունքը: Այդուհանդերձ՝ համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան համարում են, որ խնդիրը չի կարգավորվել: Դրա համար անհրաժեշտ են բանակցություններ: Տարբերությունը միայն Ռուսաստանի դիրքորոշման մեջ է, որը համարում է, որ առայժմ պետք չէ բարձրացնել Արցախի կարգավիճակի հարցը»,-նշեց Մանոյանը:
Նրա խոսքերով՝ Արցախի հիմնախնդրի էությունը կարգավիճակի հստակեցումն է: «Սակայն ներկա իրավիճակում առկա են նաեւ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու, Հայաստանի հետ ընդհանուր սահման ունենալու հարցեր եւ մարդասիրական խնդիրներ, մասնավորապես՝ գերիների վերադարձ, տեղահանվածների իրավունքների վերականգնում»,-ասաց Մանոյանը՝ հավելելով, որ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները, որոնք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից են, հայտարարում են, որ բանակցությունները չեն ավարտվել: Այս պարագայում պետք է աշխատանքներ տարվեն նաեւ անվտանգության խորհրդի մյուս մշտական անդամ երկրների հետ: 07-04-2021
|

փակել >>
|