Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.05.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Բնապահպանական հարկերը կուղղվեն մարդու առողջության բարելավմանը

Միջավայրն աղտոտողները եւ մարդկանց առողջությունը վնասողները կվճարեն բացասական հետեւանքները վերացնելու համար

Ժամանակակից գլոբալ հիմնահարցերից է մարդու իմունային անբավարար համակարգը: Կորոնավիրուսի համավարակն ավելի պատկերավոր վեր հանեց այս հիմնարար խնդիրը՝ խոցելով հիմնականում իմունային ցածր մակարդակով օրգանիզմներ ունեցող մարդկանց: Իսկ վերջինիս պատճառն առաջին հերթին ոչ առողջ սնունդն ու աղտոտված շրջակա միջավայրն են: Տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման դարաշրջանում մարդկության առաջընթացն անխուսափելիորեն ուղեկցվում է շրջակա միջավայրի աղտոտմամբ:
Այս գործընթացի դեմ իրականացվող հակաքայլերի շրջանակներում պետությունները սահմանել են օրենսդրական մեխանիզմներ, որոնք ուղղված են ոչ միայն շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելմանը, այլեւ դրանց հետեւանքների վերացմանը, մասնավորապես՝ հասարակության առողջական խնդիրների լուծմանը: Հայաստանում այս գործընթացը կարգավորվում է «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով:
Այսօրվա քննարկման թեման շրջակա միջավայրի աղտոտման համար վճարվող բնապահպանական հարկի օգտագործման հասցեականության եւ նպատակային օգտագործման խնդիրները չեն: Հայաստանում ներկայում դեռ լուծված չէ շրջակա միջավայրն աղտոտող բոլոր հնարավոր սուբյեկտներին բնապահպանական հարկման դաշտ բերելու խնդիրը: Միանշանակ է, որ հանքարդյունաբերությունից եւ քիմիական արտադրությունից բացի, կան բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք թեկուզ փոքր մասշտաբներով, սակայն, այնուամենայնիվ, աղտոտում են շրջակա միջավայրը, եւ քանի որ դրանց թիվն անհամեմատ ավելի մեծ է, քան խոշոր ընկերություններինը, նրանց գումարային ազդեցությունն ամենեւին չի զիջում այն բացասական հետեւանքներին, որոնք շրջակա միջավայրի վրա թողնում են խոշոր ընկերությունները:
Մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել, որ այդ ձեռնարկությունները տեղակայված են հիմնականում բնակավայրերում կամ նրանց շատ մոտ, ինչն ավելի է բարձրացնում դրանց վնասակար ազդեցությունը մարդու առողջության վրա: Օրենքով սահմանված է, որ բնապահպանական հարկից մասհանումներ կատարվում են եւ առանձին տողով արտացոլվում այն համայնքի բյուջեում, որի տարածքում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն: Բանն այն է, որ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» նախկին օրենքում հստակ ամրագրված էր այն ընկերությունների ցանկը, որոնց պարտավորեցված է վճարել բնապահպանական հարկերը: Դրանք 14-ն են, եւ ստացվում էր այնպես, որ այդ ցանկում յուրաքանչյուր նոր ընկերության ավելացման, ընկերության անվանափոխության կամ կազմակերպաիրավական ձեւի փոփոխության դեպքում առաջանում էր օրենսդրական նախաձեռնության մշակման անհրաժեշտություն: Այս հարցը լուծելու համար օրենքում 2020 թ. կատարված համապատասխան փոփոխությամբ սահմանվեց, որ նման ընկերությունների ցանկը պետք է սահմանի լիազոր մարմինը՝ շրջակա միջավայրի նախարարությունը, համապատասխան չափորոշիչների միջոցով:
Ըստ այդմ՝ նախարարությունը մշակել եւ հանրային քննարկման է ներկայացրել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Նախաձեռնության նպատակը համայնքների եւ բնակավայրերի վարչական տարածքներում տնտեսական գործունեության հետեւանքով շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն թողնող ընկերությունների ցանկի սահմանման համար իրավական հիմքի ապահովումն է, ինչի արդյունքում կմեծանա բնապահպանական ծրագրերի իրականացման նպատակով մասհանումների հասցեականության աստիճանը։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ընկերությունների ընտրությունը մշակելիս հաշվի են առնվել շրջակա միջավայրի վրա էական դրական ազդեցություն ակնկալող բնապահպանական ծրագրերի արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալները։ Ըստ լիազոր մարմնի՝ նախորդ տարիներին իրականացված ծրագրերի վերլուծությունը ցույց է տվել, որ փոքր՝ մինչեւ 1 մլն դրամ ֆինանսական ռեսուրսներով իրատեսական չեն արդյունավետ ծրագրերի մշակումն ու իրականացումը։
Նախագծով առաջարկվող չափորոշիչներով կազմված այլ ընկերությունների ցանկում նախատեսվում է ներառել այն ընկերությունները, որոնց բնապահպանական հարկի գծով հաշվարկված գումարներից առնվազն մեկի մասով տվյալ տարվան նախորդող երկու տարում հաշվարկված հարկի հանրագումարը պակաս չէ 1 մլն դրամից։
Որոշման նախագծի ընդունման արդյունքում համայնքների եւ բնակավայրերի վարչական տարածքներում տնտեսական գործունեության հետեւանքով շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն թողնող ընկերությունների ցանկը կդառնա առավել լիարժեք, կմեծանա ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի ծախսման նպատակայնությունը: Փոփոխության արդյունքում կավելանա բնապահպանական հարկից մասհանումներ ստացող համայնքների եւ բնակավայրերի թիվը։ ՇՄ նախարարության հիմնավորմամբ՝ նպատակային օգտագործվող ֆինանսական հոսքերի աճի արդյունքում աստիճանաբար կմեծանա տեղական նշանակության բնապահպանական ծրագրերի արդյունավետությունը` նպաստելով տարածքների համաչափ զարգացմանը, կավելանան տեղական ինքնակառավարման մարմինների հզորությունները, կբարձրանան տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու վարկանիշը վերոգրյալ ծրագրերի իրագործման գործընթացում, ինչի արդյունքում հնարավորինս կնվազեցվի շրջակա միջավայրի եւ բնակչության կյանքի ու առողջության վրա վնասակար ազդեցության մակարդակը։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

07-04-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO