Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.05.2021
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Կանոնակարգվում է պետական վերահսկողության ոլորտը

Ներդրվում է առանձին ծառայության տեսակ՝ վերահսկողական գործառույթ իրականացնողների համար

Երբ երկու տարի առաջ միավորվեցին տարբեր գերատեսչությունների կազմում գործող վերահսկող մարմինները, եւ ստեղծվեց Վերահսկողական ծառայությունը, վեր հանվեցին մի շարք բացեր ու անորոշություններ, որոնք կարող էին լուծվել միայն համապատասխան իրավանորմատիվային որոշումների ընդունման միջոցով:
Ոլորտը կարգավորող իրավական նորմերում հստակ սահմանված չեն վերահսկողական գործառույթները, բնորոշված չեն մշտադիտարկման հասկացությունը եւ շրջանակը: Դիտարկված չեն եղել վերահսկող մարմնին ուսումնասիրության հանձնարարագրեր տալուց հետո փոփոխություններ կատարելու հնարավորությունները: Մյուս կողմից էլ վերահսկողական միասնական մարմին ձեւավորելուց՝ 2019-ից հետո հնարավոր չի եղել ամբողջությամբ հաստատել մարմնի պաշտոնի անձնագրերը, եւ այդ պատճառով հնարավոր սահմանված կարգով չեն անցկացվել մրցույթներ, թափուր հաստիքները չեն համալրվել:
«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նոր մշակված նախագծով առաջարկվում է սահմանել, որ ուսումնասիրությունը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ կամ նրա հետ համաձայնեցված Վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա վերահսկվող օբյեկտում օրենքով սահմանված կարգով իրականացվող վերահսկողական գործառույթների ամբողջություն է, իսկ մշտադիտարկումը ծառայության ղեկավարի գրավոր հանձնարարականի հիման վրա է անցկացվում՝ վերահսկվող օբյեկտի գործունեությանն առնչվող առանձին հարցերի պարզաբանման համար: Նախագծով հստակեցվում է նաեւ «ընթացիկ դիտարկում» հասկացությունը:
Օրինագծով նաեւ առաջարկվում է ներդնել ուսումնասիրությունների կասեցման եւ վերսկսման գործիքակազմ: Մյուս կողմից էլ հաճախ վերահսկողական գործառույթների արագ, արդյունավետ եւ օպերատիվ իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում իրականացնել մշտադիտարկումներ կամ ընթացիկ դիտարկումներ, որոնք ներկայումս գործող օրենսդրությամբ տարընթերցումների եւ լրացուցիչ պարզաբանումների տեղիք են տալիս:
Նոր փոփոխություններով կանոնակարգվում է մեկ այլ՝ առավել կարեւոր հարց, ըստ որի՝ այսուհետ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց դիմումները, բողոքները եւ առաջարկությունները վերահսկողական ծառայությունները կկարողանան հասցեագրել ոչ միայն իրավասու պետական, այլեւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ վերահսկել դրանց կատարման ընթացքը:
Նախագծով նաեւ առաջարկվում է ծառայության մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները հանել քաղաքացիական ծառայության համակարգից եւ ստեղծել առանձին ծառայության տեսակ՝ վարչապետին ենթակա մյուս մարմինների նման: Դրա արդյունքում կստեղծվի մրցույթների անցկացման պարզեցված ընթացակարգ, հաստիքային միավորների առավել արդյունավետ օգտագործման համակարգ, կնվազեցվեն լրացուցիչ վարչարարական գործընթացները, կնախատեսվեն անձնակազմի կառավարման առավել դյուրին ընթացակարգեր: Հաստիքների համալրման պարագայում առանձին խնդիր է լինելու նաեւ պահանջվող աշխատանքային ստաժը: Սահմանվում է, որ Վերահսկողական ծառայության հաստիքները համալրելիս, որպես ստաժ, հաշվի կառնվի նաեւ մասնավոր հատվածում աշխատանքային փորձը, քանի որ սահմանված չափանիշները ճկուն չեն որակյալ կադրեր ընտրելու համար, եւ փորձը ցույց է տալիս, որ որակյալ կադրը կարող է չունենալ հանրային ծառայության համապատասխան ստաժ:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

07-04-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO