Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


«Թուրքիան պետք է փոխի Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը»

Տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատման եւ տնտեսական պատկերի վերականգնման համար Թուրքիան պետք է փոխի Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը: Այս մասին «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նախ հիշեցրել է, որ հայ-թուրքական սահմանը միակողմանիորեն փակվել է Թուրքիայի կողմից դեռեւս 1993 թվականին: Հայաստանը միշտ կողմ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, սակայն այն մերժվել է հենց Թուրքիայի կողմից:
«Անկարայի նման թշնամական քաղաքականությունը նոր թափ է ստացել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 44-օրյա ագրեսիայի ընթացքում: Մասնավորապես, Թուրքիան Ադրբեջանին ուղղակի ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելով նաեւ օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին։ Այս համատեքստում, ամուր խաղաղության հաստատման եւ տարածաշրջանում տնտեսական պատկերի վերականգնման համար Թուրքիան պետք է փոխի Հայաստանի նկատմամբ այդ ագրեսիվ քաղաքականությունը»,-ասել է Փաշինյանը:
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական ու դաշնակցային հարաբերությունները կախված չեն կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքից:
«Հայ-ռուսական ռազմավարական եւ դաշնակցային հարաբերությունները բավականին հարուստ են եւ ծավալուն: Դրանք հիմնված են մեր ժողովուրդների պատմական մտերմության վրա: Այդ հարաբերությունների բնույթը կախված չէ ապագա արտահերթ ընտրությունների արդյունքից»,- նշել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը ավելացրել է, որ Հայաստանը մտադիր է Ռուսաստանի Դաշնության հետ զարգացնել ընդլայնված եւ երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցություն, ինչը բխում է երկու պետությունների երկարաժամկետ ռազմավարական շահերից:
Լրագրողի հարցին, թե նախատեսում է արդյոք Հայաստանը շարունակել ռուսական զենքի, մասնավորապես ՍՈՒ-30ՍՄ կործանիչների եւ դրանց համար նախատեսված սպառազինության գնումները, ՀՀ վարչապետը դրական պատասխան է տվել՝ նշելով, որ Հայաստանը խիստ շահագրգիռ է Ռուսաստանի Դաշնության եւ ՀԱՊԿ-ի մյուս դաշնակիցների հետ ունենալ ժամանակակից եւ համատեղելի սպառազինություն եւ զինամթերք:
«Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում միջպետական երկկողմ համաձայնագրերին համապատասխան ստեղծվել եւ գործում են հայ-ռուսական երկու խմբեր` Միացյալ զորախումբը եւ Կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգը, եւ, բացի այդ, երկու երկրներն էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններ են, որի ձեւաչափով ստեղծվել են նաեւ զորքեր եւ միավորված զորամիավորումներ, հասկանալի է, որ Հայաստանը խիստ շահագրգիռ է Ռուսաստանից մատակարարումների հարցում, որպեսզի ունենա ժամանակակից եւ համատեղելի, առաջին հերթին, Ռուսաստանի Դաշնության եւ ՀԱՊԿ-ի մյուս դաշնակիցների հետ, սպառազինություն եւ զինամթերք:
Ձեր նշած մոդելի ինքնաթիռների վերաբերյալ նույնպես դրական պատասխան կտամ, քանի որ դրանք ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչներ են, եւ դրանց գնումը նախատեսված է ինչպես մեր երկկողմ պայմանագրային փաստաթղթերով, այնպես էլ զինված ուժերի զարգացման ազգային ծրագրով»,- ասել է Փաշինյանը:

07-04-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO