Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.09.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հայ ոսկեգործության համար նոր դռներ են բացվում

Ու մենք կարող ենք համաշխարհային շուկայում ուրույն տեղ ունենալ

Հայաստանում ոսկեգործության, ակնագործության եւ ժամագործության ազատ տնտեսական գոտի կհիմնվի։ Կառավարությունն արդեն տվել է համաձայնությունը եւ հաստատել գործարար ծրագիրը։ «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ընկերությունը կլինի գոտու կազմակերպիչը։ Հայ ոսկերիչների միությունը (ՀՈՄ) նախաձեռնել է ոսկերչական, ակնագործական եւ ժամագործական ընկերությունների եզակի արդյունաբերական հատվածի ստեղծումը Հայաստանում, որն էլ նախատեսում է իրագործել մասնագիտացված ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) հիմնելու միջոցով։ Մեր երկիր կներգրավվեն ոսկերչական, ակնագործական եւ ժամագործական ոլորտի (սրանք միասին են դիտարկվում, քանզի փոխկապակցված շղթայական ոլորտներ են) միջազգային ընկերություններ, որոնք արտադրությունը մեր երկրում կազմակերպելով՝ կսպասարկեն տարածաշրջանային ու միջազգային շուկաներ։
Թե ինչպես է կազմակերպվելու այս ԱՏԳ—ն, ինչ հեռանկարներ ունի եւ ինչ կտա մեր երկրին, ճշտեցինք էկոնոմիկայի նախարարությունից։

ԱՏԳ—ի անհրաժեշտությունը

ԱՏԳ—ի գործունեության ժամկետը սահմանվեց 10 տարի։ Սակայն կազմակերպիչը նախատեսում է կառավարության հետ պայմանագիրը կնքել 20+10 տարի ժամկետով։ Մեկնարկից հետո առաջին 10 տարին լրանալու ժամանակ կներկայացվի նոր գործարար նախաձեռնություն։ ԱՏԳ—ում միայն առաջին 3 տարիներին կներգրավվեն 120—150 ընկերություններ, որոնք կստեղծեն 2 հազար աշխատատեղ՝ տարեկան 200—250 մլն դոլարի արտադրանքի արտահանում ապահովելով։ ԱՏԳ գործունեության համար կհատկացվի 32.400 քմ տարածք, որից 12.750 քմ—ն արտադրական նպատակների համար։ ԱՏԳ—ն Երեւանի կենտրոնում կլինի՝ նախկին «Ավիահամալիր» գործարանի տարածքում։ Փուլային գործունեությունը կսկսվի այս տարվանից, եւ մինչեւ 2015թ. ավարտը ԱՏԳ—ն լիովին կվերագործարկվի։ Պահանջվող ներդրումները գնահատվել են մոտ 11 մլն դոլար, որից մոտ 6 միլիոնը պլանավորվում է ֆինանսավորել վարկի, իսկ մնացած մասը՝ ԱՏԳ կազմակերպչի սեփական միջոցների հաշվին։
Ինչո՞ւ էր անհրաժեշտ ստեղծել այս ազատ տնտեսական գոտին։ Չնայած հայկական ոսկեգործությունը հարուստ ավանդույթներ եւ միջազգային ճանաչում ունի, ծավալներն այստեղ փոքր են։ 2010—2012 թթ. Հայաստանից ոսկերչական իրերի արտահանումը կազմել է տարեկան 10—13 մլն դոլար։ Հիմնական շուկաներն են Ռուսաստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, ԱՄԷ—ն, Թայլանդը։ Բայց մասնագետները վստահեցնում են, որ սա մեր ոսկեգործության ամբողջ ներուժը չէ։ Եթե հաշվի առնենք, որ ոսկերչության համաշխարհային շուկան էլ աճի միտում ունի, ապա հայ ոսկերգործության հեռանկարն անվիճելի կլինի՝ ճիշտ գործելաոճի պարագայում, իհարկե։ Ոսկերչության համաշխարհային շուկան շարունակաբար աճել է սկսած 2000—ական թվականներից, բացառությամբ 2009 թ. ճգնաժամային տարին՝ 2011թ. հատելով 200 մլրդ դոլար ցուցանիշը։ 2012 թ. ոսկերչության համաշխարհային շուկայի արժեքը գնահատվում է մոտ 225 մլրդ դոլար (ոսկու համաշխարհային խորհրդի (World Gold Council) գնահատմամբ)։ Աճի հիմնական շարժիչ ուժն էլ ասիական երկրների, մասնավորապես՝ Հնդկաստանի եւ Չինաստանի օրեցօր ավելացող պահանջարկն է։ Ակնկալվում է, որ ոսկու նկատմամբ պահանջարկը կաճի առաջիկա տասնամյակում՝ պահպանելով ոսկու գնի աճի միտումը։ Վաճառքի եւ բաշխման նոր ուղիները կշարունակեն ավելանալ (համաշխարհային ոսկեգործությանն ու հայկական ոսկեգործության խնդիրներին «ՀՀ»—ն մանրամասն անդրադարձել է, ուստի այստեղ չենք ծավալվի)։ Հայաստանը չի կարող սա հաշվի չառնել։ Պետությունը ոսկեգործության, ադամանդագործության եւ ժամագործության ռազմավարությունների հիմնարար ուղղություններից մեկը դիտարկել է օտարերկրյա առաջատար ընկերությունների ներգրավումը, որում առանցքային նշանակություն ունի ԱՏԳ հիմնադրումը։

ԱՏԳ—ի նախաձեռնողը

Ազատ տնտեսական գոտու նախաձեռնողը հայ ոսկերիչների միությունն է, որ հիմնադրվել է 1998թ.՝ նպատակ ունենալով խթանել ամբողջ աշխարհի հայ ոսկերիչներին՝ միավորելով սփյուռքի ոսկերիչներին եւ զարգացնելով ոսկեգործությունը Հայաստանում։ Ամենակարեւորն այն է, որ այդ ամենը պիտի անեն՝ պահպանելով ոսկեգործության հայկական ժառանգությունը, տարբեր ձեռնարկատիրական եւ գործարար ուժեղ կողմերն ու փորձը՝ հայ ոսկերիչների միջեւ կապն ու համագործակցությունը ամրապնդելու նպատակով։ ՀՈՄ—ը միջազգային առեւտրի եւ զարգացման առաջին հայկական միություններից է։ Անդամների ցանկը ներառում է ամբողջ աշխարհի սփյուռքի եւ Հայաստանի ոսկերչության, ադամանդագործության, առեւտրի եւ թանկարժեք զարդերի բնագավառների ընկերությունների։ Ներկայումս ՀՈՄ—ն ունի ավելի քան 5,000 անդամներ Հայաստանից եւ ավելի քան 30 երկրներից՝ ԱՄՆ—ում, Եվրոպայում, Միջին Արեւելքում, Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում եւ Հայաստանում տարածաշրջանային ներկայացուցչություններով։
ՀՈՄ—ի անդամների ընդհանուր շրջանառությունը հատում է 500 մլն ԱՄՆ դոլարը Ռուսաստանում եւ հասնում է մոտ 1 մլրդ դոլարի ԱՄՆ—ում։ ՀՈՄ—ը մեծամասամբ ներգրավված է համաշխարհային ոսկերչական ցուցահանդեսների առանցքային վայրերում իր անդամների մասնակցությունը խթանելով՝ ներառյալ ամենամյա ոսկերչական ցուցահանդեսները Բազելում (Շվեյցարիա), Վինչենցայում (Իտալիա), Լաս Վեգասում եւ Նյու Յորքում (ԱՄՆ), Մոսկվայում (Ռուսաստան), Դուբայում (ԱՄԷ)։ 2011թ. սկսած ամեն տարի ՀՈՄ—ը կազմակերպում է Երեւանի ոսկերչական ցուցահանդեսը՝ ներգրավելով տեղական, սփյուռքի եւ օտարերկրյա ոսկերչական ընկերությունների։
ՀՈՄ—ը հիմնել է մի շարք ոսկերչական դպրոցներ Հայաստանում, Արցախում, Ռուսաստանում, ԱՄՆ—ում եւ այլ երկրներում, որտեղ ուսանողներին ոսկերչական կրթության տրամադրումն անվճար է։

ԱՏԳ—ի խթանները

Երեւանում նոր ԱՏԳ—ում, գործարար ծրագրի համաձայն, ոսկերչական իրերի արտադրությունը կլինի շահառուների հիմնական գործունեությունը։ Կներգրավվեն նաեւ թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի մշակմամբ ու ժամագործությամբ զբաղվող արտադրական ընկերություններ։ Հիմնական թիրախը սփյուռքի եւ օտարերկրյա ընկերություններն են, որոնք պլանավորում են ԱՏԳ տարածքում արտադրված արտադրանքն արտահանել տարածաշրջանային եւ միջազգային շուկաներ։ Շահառուների ընտրության կարեւորագույն սկզբունքները կլինեն արտահանման կողմնորոշվածությունը, նոր տեխնոլոգիաների եւ արտադրական մեթոդների կիրառումը։ ՀՈՄ—ը սփյուռքի ոսկերչական մի շարք կազմակերպությունների հետ արդեն իրականացրել է նախնական բանակցություններ, որի արդյունքում մի շարք ընկերություններ պատրաստակամություն են հայտնել հիմնել իրենց գործառնությունները Հայաստանում պլանավորվող ԱՏԳ—ում։ Դեռ նախորդ տարվա մայիսի դրությամբ 15 ոսկերչական ընկերություններ արդեն տարածքներ են ամրագրել, որոնցից են Estet Jewelry House—ը (Ռուսաստան), Artinian Jewelry–ն (ԱՄՆ), Alen Bag—ը (Թուրքիա), Baghdadlian Jewelry—ն (ԱՄՆ), Adamand–ը (Ռուսաստան), Sabounjian Jewelry—ն (Լիբանան, ԱՄԷ), Sierra Jewelers—ը (ԱՄՆ) եւն։
Ի դեպ, ինչպես ԱՏԳ կազմակերպիչն է վստահեցնում մեր կառավարությանը, Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիան եւ նրա նախագահ Գայետանո Կավալիերին անձամբ մեծ հետաքրքրվածություն եւ պատրաստակամություն են հայտնել աջակցելու ԱՏԳ ընկերություններ ներգրավելու եւ արտադրական գործառնություններ հիմնելու հարցում։ ՀՈՄ—ը նաեւ կխթանի ԱՏԳ—ն իր կայքի եւ հրատարակվող ամսագրի միջոցով։
Ազատ տնտեսական գոտում ապրանքի հսկողության, հաշվառման եւ ներպահեստային տեղաշարժման հնարավորություն կլինի։ ԱՏԳ տարածքում գործելու են անվտանգության, առաջնային բուժօգնության եւ հակահրդեհային համակարգեր։ Կլինեն անխափան ջրամատակարարում եւ ջրահեռացում, էներգամատակարարում, գազամատակարարում, աղբահանություն եւ կապի միջոցների՝ առնվազն հեռախոսակապ եւ ինտերնետ։
Այս ոլորտում շատ կարեւոր մի հարց էլ կա՝ փոխադրման անվտանգություն։ Մասնագիտացված ընկերությունների առկայությունը կապահովի վերջնական արտադրանքի արդյունավետ փոխադրումը արժեքային շղթայի հաջորդ մակարդակ։ Այժմ Հայաստանում ադամանդի փոխադրմամբ է զբաղվում «Կուրյեր Հայկ» ընկերությունը, որը միջազգային հեղինակավոր «Բրինքս» ընկերության հայաստանյան ներկայացուցիչն է։ Ծրագրվում է նաեւ, որ ԱՏԳ ոսկերիչների, ադամանդագործների եւ ժամագործների համար կլինի նյութերի արտադրություն։ Դա կներառի վերջնական արտադրանքի արտադրության համար անհրաժեշտ կիսապատրաստուկներ։

ԱՏԳ—ի առավելությունները

Հարկային ու մաքսային արտոնությունները կգրավեն օտարերկրյա ներդրողներին։ Խոսքը, օրինակ, 0% ԱԱՀ—ի, շահութահարկի, գույքահարկի եւ ներմուծման մաքսատուրքերի կամ ԱՊՀ շուկաներ, հատկապես Ռուսաստան արտոնյալ մուտքի մասին է։ Սրան հավելենք, որ անհրաժեշտ ենթակառուցվածքն ու ծառայությունները մեկ վայրում կլինեն (արտադրական տարածքներ, բանկեր եւ ապահովագրություն, ցուցահանդեսներ, մասնագիտացված տեխնոլոգիական ծառայություններ եւն)։
ԱՏԳ կազմակերպիչն ու արտադրող/ծառայություններ մատուցող ընկերությունները (շահագործողներ) կազատվեն ԱԱՀ—ից ԱՏԳ տարածքում ծառայություններ մատուցելիս եւ ապրանքներ գնելիս։ Շահագործող իրավաբանական անձինք կազատվեն շահութահարկից, իսկ անհատ ձեռնարկատերերը՝ եկամտահարկից։ ԱՏԳ շահագործողների կողմից օգտագործվող կամ վերջիններիս պատկանող շենքերն ու շինությունները կազատվեն գույքահարկից։ «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» ռեժիմով թողարկված ապրանքները, ինչպես նաեւ ԱՏԳ տարածքում արտադրված այլ ապրանքները կարող են արտահանվել «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» կամ «վերաներմուծում» ռեժիմներով՝ առանց մաքսավճարների եւ ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման։ Պետական մարմինների անունից ԱՏԳ—ում մատուցվող ծառայությունները կիրականացվեն «մեկ պատուհանի» սկզբունքով։
Ոսկեգործությունը այն եզակի արհեստներից է, որն աշխարհում ասոցացվում է հայերի հետ, եւ Հայաստանում վաղեմի ժամանակներից եղել են ոսկեգործության ավանդույթներ եւ հմտություններ։ Համեմատած մի շարք համաշխարհային առաջատար ոսկեգործական երկրների (Շվեյցարիա, Ռուսաստան) հետ՝ Հայաստանում ոլորտի աշխատավարձերը համեմատաբար ցածր են։ Միջինը լինելով ամսական 500 դոլարին համարժեք գումար՝ այն 2—3 անգամ փոքր է Ռուսաստանի ոսկերչության ոլորտի միջին աշխատավարձից։
Ազատ առեւտրի համաձայնագրի շնորհիվ հայ արտահանողներն առավելություն ունեն մրցակից երկրների նկատմամբ։ Հայաստանից ոսկերչական իրերի արտահանումը ազատված է ներմուծման մաքսատուրքերից նաեւ Հայաստանի ոսկերչության ոլորտի հիմնական արտահանվող երկրներում՝ ԱՄՆ, ԵՄ երկրներ, ԱՄԷ եւ այլն։ ԱՏԳ շահառուները կարող են օգուտներ ստանալ ԱՏԳ նախաձեռնողի՝ ՀՈՄ—ի, համաշխարհային ցանցից։

ԱՏԳ—ի մրցունակությունը

Համաշխարհային մասշտաբով ԱՏԳ—ն օտարերկրյա ընկերությունների ներգրավման առումով կմրցակցի ոսկերչական հատուկ գոտիների եւ կենտրոնների հետ։ Մասնագիտացված ոսկերչական հատուկ գոտիներն են Դուբայը (ԱՄԷ), Շենժենը (Չինաստան), Ստամբուլը (Թուրքիա), Կալկաթան, Ջանիպուրը, Հայդերաբադը (Հնդկաստան)։ (Նկատենք սակայն, որ Ստամբուլինը չունի հատուկ գոտու կարգավիճակ եւ հարկային ու մաքսային արտոնություններ չի առաջարկում,—Ա.Մ.)։ Իսկ ոսկերչական գործունեության ընդգրկմամբ ընդհանուր հատուկ գոտիներ են Մումբայը, Կոչինը (Հնդկաստան), Սինգապուրը, Սամուտ Պրականը (Թայլանդ),  Պանաման։ Գոտիներից մի քանիսը հիմնադրվել են ավելի քան մեկ տասնամյակ առաջ (Շատուջիաո ոսկյա իրերի գոտին Չինաստանում եւ Գեմոպոլիսը՝ Թայլանդում), ու կան այնպիսիք, որոնք ունեն ընդամենը մի քանի տարվա պատմություն (Դուբայի ոսկու եւ ադամանդի պարկը)։ Համաշխարհային ոսկեգործներին հյուրընկալող հատուկ գոտիների մեծամասնությունն ունի հարկային եւ մաքսային արտոնություններ, ոսկերիչներին առաջարկում են ժամանակակից ենթակառուցվածք եւ հարմարություններ։ Հատուկ գոտիների տարածքի վարձակալությունը էապես տատանվում է՝ կախված դիրքից, ենթակառուցվածքի վիճակից, նաեւ հատուկ գոտում իրենց արտադրությունը կազմակերպած ընկերություններին հասանելի եզակի առավելություններից։ Օրինակ՝ Դուբայի ոսկու եւ ադամանդի պարկում 1 քմ վարձակալության արժեքը ամսական 75 դոլարից ավելի է, իսկ Հնդկաստանում այն ընդամենը 2 դոլար է։
Նախատեսվում է, որ մեր ԱՏԳ—ում տարածքի վարձավճարն էապես ցածր կլինի՝ տարածաշրջանում եւ Թայլանդում ներկայումս գործող հայտնի ոսկերչական հատուկ գոտիների (կենտրոնների) հետ համեմատած։
Հավելեմ, որ ազատ տնտեսական գոտու սահմանազատումը ՀՀ մաքսային տարածքից նախատեսված է կատարել պարսպապատելու միջոցով՝ այնպես, որ բացառվի ազատ տնտեսական գոտու տարածքից մաքսային հսկողությունից դուրս ապրանքների ներմուծման եւ արտահանման կամ վնասման հնարավորությունը։

Ծախսերը

Աշխատուժի ծախսերը կկազմեն կազմակերպչի գործառնական ծախսերի ամենամեծ հոդվածը՝ 2014թ. լինելով 55% եւ նվազելով մինչեւ 46% 2018թ. (կայուն կանոնավոր գործունեության ժամանակահատված)։ Գործարար ծրագրի շուկայավարման (մարքեթինգային) ծախսերն առավելագույնը կլինեն 2014—2015 թթ. (ինտենսիվ առաջմղման ժամանակահատված)՝ կազմելով տարեկան 100 հազար դոլար, որից հետո այն կպահպանվի տարեկան 30 հազար դոլարի շրջանակում։ Սպասարկման տարեկան ծախսերը (վերանորոգում եւ տեխնիկական սպասարկում) նախատեսվել են հիմնական միջոցների արժեքի 1% եւ 2% չափով՝ համապատասխանաբար 2014—2016թթ. եւ 2017—2023թթ. ժամանակահատվածների համար։ Կառավարչին կվճարվի ԱՏԳ կառավարման վճար՝ ԱՏԳ գործունեության միջոցով ստացված տարեկան ընդհանուր եկամտի 1%—ի չափով։
Կոմունալ ծառայությունների (ԱՏԳ տարածքի) վճարները ներառում են ջեռուցումն ու ջրամատակարարումը (որը ներառված է շահագործողների կողմից վճարվող վարձավճարի մեջ) եւ ԱՏԳ ընդհանուր նպատակների համար ծառայող տարածքի/ ոչ վարձակալելի տարածքների (միջանցքներ, վերելակներ) էլեկտրականության սպառումը։ Ընդհանուր եւ վարչական ծախսերը ներառում են կազմակերպչի ծախսերը ԱՏԳ սեփական վարչական տարածքի եւ այլ տարբեր ծախսերի համար (ընդհանուր գործառնական ծախսերի 5%)։ Կառավարիչը կունենա 40 հոգուց բաղկացած անձնակազմ, որից մոտ 5—ը՝ բարձր ղեկավարման օղակում (տնօրեն, իրավաբան, մարքեթինգի մասնագետ եւ այլն) եւ 35—ը՝ վարչատնտեսական։ Ղեկավար անձնակազմի ամսական միջին աշխատավարձը կկազմի շուրջ 2,600 դոլար (ներառյալ բոլոր հարկերը), իսկ վարչատնտեսական աշխատակազմինը՝ 670 դոլար։

Հաղթանակը՝  սեփական ձեռագրով

Թե՛ գործադիրը, թե՛ էկոնոմիկայի նախարարությունը, թե՛ կառավարիչը համոզված են, որ գործարար ծրագիրը հաջողելու է. համենայնդեպս այդ են վկայում գործարար ծրագիրը եւ ոլորտի զարգացման միտումները։ Համապատկերում, սակայն, կա կարեւոր մի բան. մենք ինչքան էլ ջանանք, հասկանալի պատճառներով, համաշխարհային շուկայում չենք կարողանա ապահովել այնքան ծավալ կամ քանակ, ինչքան դա անում են այլ երկրներ, որոնք շուկայում տեղ են գտնում հենց ապրանքային ծավալի շնորհիվ։ Հայկական ոսկեգործության հաղթանակը բացառապես սեփական ուրույն ձեռագրի շնորհիվ կլինի։ Ասել է թե՝ մեր թիրախը գնողունակ սպառող երկրները պիտի լինեն, ովքեր տեղ կտան ուրույն ոսկեգործական աշխատանքներին։ Մանավանդ որ այդ յուրահատուկ ոճի համար մենք կարող ենք զգալի գումարներ չծախսել, նախշագծեր չստեղծել։ Այդ ամենը մենք ունենք (այս մասին էլ ենք խոսել ոսկեգործությանը նվիրված մեր հոդվածաշարում)։ Մնում է միայն դրանք վերհանել ու ի ցույց դնել աշխարհին՝ ի փառս հայկական ոսկեգործական արվեստի։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

19-03-2014





14-09-2019
Սուրբ Խաչն ուրախության տոն է
Իսկ ննջեցյալների գերեզմաններին այցելում են հաջորդ օրը

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...


14-09-2019
«Պապական խոսքի» վարքակարգավորիչ ներուժը
Հայոց առածանին, որպես անձի, խմբի եւ հանրության վարվելակերպի նմուշների ...


 
14-09-2019
Միայն գիտակցելով անցյալը
Մենք կարող ենք երաշխավորել ազատության ապագան

Դրանով հանդերձ ...


14-09-2019
Ձգտումները ժողովրդավարական են...
Վաղը ժողովրդավարության համաշխարհային օրն է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


2007թ. աշնանը ...


14-09-2019
Եղել է դեպք, երբ փաստաբանը վարակվել է բանտարկյալից
Կստեղծվեն հատուկ պայմաններ բանտարկյալներին այցելողների համար

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ...


14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...



14-09-2019
Թումանյանն ու Կոմիտասը «պաշտում» էին միմյանց
Նրանք հանդիպել են կյանքի տարբեր ...

14-09-2019
Մշակութային, գիտակրթական կենտրոն դառնալու հայտ
Արցախում անցկացվել է հայագիտական ...

14-09-2019
Շահագրգիռ քննարկումներ՝ օրենսդրական փոփոխությունների շուրջ
Նախարարը հանդիպել է քաղաքացիական ...

14-09-2019
Մարմնամարզիկները պատրաստ են արդարացնելու սպասելիքները
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO