Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ՊՆ


Նրանց շնորհիվ է, որ չբռնեցինք գաղթի ճամփան

Հայրենական պատերազմի վետերանները դեռ շատ սերունդներ ունեն դաստիարակելու

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 74—րդ տարեդարձի առիթով երեկ Հայաստանի վետերանների միությունը կազմակերպել էր միջոցառում—հանդիպում, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՊՆ տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ, Հայրենական պատերազմին մասնակցած վետերաններ, գեներալներ, սպաներ, այլ մարտական գործողությունների մասնակիցներ։
Նախարար Տոնոյանը շնորհավորելով վետերաններին մայիսյան տոների առթիվ՝ բարձր գնահատեց յուրաքանչյուրի վաստակը միասնական հաղթանակի կերտման գործում։ Նախարարը նշեց, որ նրանք, իրենց հայրենանվեր գործով, նվիրումով ու ապագայի հանդեպ հավատով դեռ երկար պիտի շարունակեն կրթել հայրենիքի մարտիկներին։ Զինվորի կյանքը, նրա կրած լուռ տանջանքն ու տառապանքը, պաշտպանած կամ ազատագրած ամեն թիզ հողի համար ապրած անպատմելի բերկրանքը, ըստ նախարարի, միայն զինվորը կհասկանա. «Դուք այդ կերպ ընկալեցիք արցախյան ազատամարտը, եւ նույն կերպ էլ ընկալեց ազատամարտը հաղթած սերունդը։ Վերստին առիթ ունենք շնորհավորելու ձեզ մայիսյան հերոսամարտերի առթիվ, եւ մաղթելու այն լավագույնը, որին արժանի է ամբողջ կյանքում հայրենիքի ու հայրենյաց պատվի համար պայքարած անհատը։ Ձեր հաղթանակի շնորհիվ է, որ մեր ժողովուրդը նորից չբռնեց գաղթի ճամփան, չզրկվեց իր հայրենիքից։ Չլիներ ձեր հաղթանակը, չէր լինի ձեր թոռների հաղթանակն արցախյան պատերազմում։ Դուք արցախյան պատերազմի ամբողջ ընթացքում օրինակելի դարձաք։ Ձեր սխրանքն էր, որ ոգեշնչում ու գոտեպնդում էր հայ զինվորին այդ ծանր տարիներին։ Արցախում տարած հաղթանակը, բանակաշինության տարիների բոլոր նվաճումները, նաեւ 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների ձեռքբերումները հավասարապես ձերն են։ Դրանք ճյուղեր են, որոնք աճել են հզոր արմատից, իսկ այդ արմատը դուք եք»,–ընդգծեց Տոնոյանը՝ անուրանալի համարելով վետերանների ավանդը անկախության ձեռքբերման եւ զինված ուժերի կազմավորման գործում։ Հայրենական պատերազմում ունեցած նշանակալի ավանդի համար նախարարը տասնյակ վետերանների պարգեւատրեց խրախուսական հուշամեդալներով։ Հանդիպման մասնակիցները նաեւ առիթ ունեցան բարձրաձայնել, խոսել հուզող խնդիրների շուրջ։ Լսելով հնչած հարցերն ու բողոքները՝ Տոնոյանը վետերաններին խոստացավ, որ հետեւողական կլինի։
Վետերանների միության նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը շնորհավորեց ներկաներին հաղթանակի առիթով եւ տեղեկացրեց, որ պատրաստվում են արժանավայել ձեւով նշել պատերազմում խորհրդային ժողովրդի տարած փառապանծ հաղթանակի 74–ամյակը։ «Այսօր մենք ապրում ենք տարբեր երկրներում, բայց մեր հաղթանակը ընդհանուր է։ Մեր ժողովուրդները միասին դիմացան ծանրագույն փորձություններին եւ փրկեցին համաշխարհային քաղաքակրթությունը մարդկության չարագույն թշնամուց՝ ֆաշիզմից»,–ասաց նա։ Եսայանի խոսքով՝ ժամանակը չի կարող ջնջել հաղթանակի մասին հիշողությունները, երբեք չեն մոռացվի զինվորներն ու հրամանատարները, պարտիզաններն ու ընդհատակայինները, թիկունքի աշխատավորներն ու բոլոր այն հերոսները, ովքեր ապահովեցին հիտլերյան զավթիչների ջախջախումը։ Չեն մոռացվի այն ջանքերն ու զրկանքները, որոնց գնով ապահովվեց հաղթանակը։ Պատերազմի վետերանները արժանի են պատվի եւ խորին հարգանքի։ Նրանք ռազմաճակատի որ հատվածում էլ որ մարտնչել են, Եսայանի խոսքով, ամենուրեք բարձր են պահել հայ ժողովրդի պատիվը, հարստացրել նրա մարտական փառապանծ ավանդույթները եւ իրենց արժանի ավանդը ներդրել թշնամու դեմ տարած պատմական հաղթանակում՝ դրանով իսկ Հայաստանը փրկելով երկրորդ եղեռնից։ «Հաղթանակում իրենց ավանդը ներդրեցին նաեւ խորհրդային Հայաստանի թիկունքի աշխատավորները, որոնց հերոսական աշխատանքի շնորհիվ հանրապետությունը վերածվեց զինանոցի։ «Ամեն ինչ ռազմաճակատի համար, ամեն ինչ հաղթանակի համար» նշանաբանով ամեն օր տասնյակ գնացքներով ռազմաճակատ էին ուղարկվում անհրաժեշտ քանակությամբ օգնություններ՝ հանդերձանք, սննդամթերք, զինամթերք եւ այլն։ Այս ամենն էլ ավելի նպաստեց հաղթանակի մոտենալուն։ Այդ պատմական դեպքերից անցել է ավելի քան յոթ տասնամյակ, նոր իրադարձությունները ծնել են նաեւ անցյալի նոր գնահատականներ։ Մեր պատմության մեջ եղել են ե՛ւ ուրախալի, ե՛ւ տխուր իրադարձություններ, սակայն կարեւորն այն է, որ պահպանել ենք ազատությունն ու անկախությունը եւ հասել առաջընթացի»,–ընդգծեց վետերանների միության նախագահը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

08-05-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO