Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ՊՆ


Տարածաշրջանային անվտանգություն եւ մարտահրավերներ

ԵՊՀ-ում կանցկացվեն երկշաբաթյա դասընթացներ արդիական թեմաներով

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Հուլիսի 1-ից Երեւանի պետական համալսարանում կմեկնարկեն «Տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրները եւ մարտահրավերներն արդի աշխարհակարգի համապատկերում» խորագրով ամառային դպրոցի երկշաբաթյա դասընթացները։ Այս տարի դասընթացների ընթացքում քննարկվելու են արդի աշխարհակարգի անվտանգային հիմնահարցերն ու հարակից ոլորտներին վերաբերող այլ հիմնախնդիրներ։ Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու ռազմարվեստի նորագույն փուլի պատմությանը, ուսումնասիրելու տարածաշրջանի երկրների աշխարհաքաղաքական տեսլականները, քննարկելու եւ վերլուծելու Հայաստանի ներկայիս իրավիճակը՝ արցախյան հակամարտության պայմաններում։ Դասընթացը վարելու է պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Դասախոսությամբ հանդես են գալու նաեւ ոլորտի փորձառու այլ մասնագետներ։
Ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցում մանրամասնեց Ա. Հովհաննիսյանը՝ դասընթացն անցկացվում է իր նախաձեռնությամբ, աջակցում են ԵՊՀ—ն եւ ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ամեն տարի ունեցել ենք երկու—երեք, առավելագույնը չորս տասնյակ ունկնդիրներ։ Ինչպես նկատում եք՝ թեմաները բովանդակային առումով այնքան էլ հասարակ ու հասանելի չեն։ Ուստի մասնակիցների թիվն այս իմաստով նորմալ եմ գնահատում։ Դասընթացներն արդեն չորրորդ տարին է անցկացնում ենք, արձագանքները միշտ եղել են բավականին լավը։ Մեր նպատակն է մասնավորապես երիտասարդության շրջանում ռազմական, ռազմաքաղաքական գիտելիքների իմացության մակարդակի բարձրացումը։ Փորձը ցույց է տվել, որ մասնակցում են հիմնականում այն անձինք, որոնք ունեն այս թեմաների մասին նվազագույն գիտելիքներ»,–ասաց Հովհաննիսյանը։
Նշեց նաեւ, որ դասախոսական կազմը ընտրվել է ըստ թեմատիկ ուղղությունների։ Դասընթացի շրջանակներում բանախոսությամբ հանդես են գալու ոլորտի մեկ տասնյակ մասնագետներ՝ Արծրուն Հովհաննիսյանը, Արմեն Պետրոսյանը, Սարգիս Գրիգորյանը, Լեւոն Հովսեփյանը, Մենուա Սողոմոնյանը, Մհեր Հակոբյանը, Աբրահամ Գասպարյանը, Նարեկ Գալստյանը, այլք։
«Քննարկվող թեմաները ուշագրավ են ու բավականին արդիական. արցախյան պատերազմ, սպառազինությունների տարածաշրջանային «մրցավազք», ռեգիոնալ եւ աշխարհաքաղաքական խոշոր ուժային փոփոխություններ, արաբական աշխարհում կատարվող կոնֆլիկտներ, Իրանի հարաբերությունները ԱՄՆ—ի հետ։ Թեմաներն ընտրվել են ակտուալության սկզբունքով, որպեսզի օգտակար լինեն ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու մասնագետների համար։ Ունկնդիրներից շատերը ուսանողներ են՝ արդեն բարձր, մագիստրոսական կուրսերի, ունեն նաեւ աշխատանքի որոշակի փորձ։ Այս իմաստով դասընթացը նաեւ պրակտիկ նշանակություն ունի։ Այն անցկացվելու է երեկոյան ժամերին՝ աշխատանքին ու դասերին չխանգարելու համար, դինամիկ, ինտերակտիվ սկզբունքով։ Մասնակիցները կկատարեն նաեւ ավարտական հետազոտական աշխատանք։ Դասընթացի ավարտին կստանան հավաստագրեր։ Սա ողջունելի մոդել է եւ ի դեպ՝ շատ տարածված ամբողջ աշխարհում»,–նկատեց Հովհաննիսյանը։ Դասընթացների ընթացքում քննարկվելու են նաեւ ղարաբաղա—ադրբեջանական հարաբերություններին վերաբերող առանցքային հարցեր։
Ինչպե՞ս եք այսօր գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունը՝ մասնավորապես սահմանում տիրող իրավիճակի առումով, հարցին ի պատասխան ՊՆ խոսնակն ասաց. «Ոչ շատ լարված, ոչ էլ շատ թուլացած։ Ստանդարտ վիճակ է։ Ցավոք, թեեւ վերջին տարիներին արտաքին գործերի նախարարները հանդիպում են, քննարկում են բանաձեւեր, փաթեթներ, փորձում են իրավական, բանակցային լուծումներ գտնել, այդուհանդերձ սահմանին շարունակում են պահպանվել որոշակի լարվածություն, կրակոցներ։ Բարեբախտաբար, մի փոքր թուլացել են կրակոցների հետեւանքները, բայց ընդհանուր առմամբ իրավիճակը մնում է նույնը, տեւական ժամանակ ինչ—որ առանցքային փոփոխություն այս հարցում չկա»։
Հ. Գ. Արցախյան պատերազմի, ինչպես նաեւ ապրիլյան պատերազմի մասնակիցներն ու նրանց երեխաները դասընթացին կարող են մասնակցել անվճար հիմունքներով։ Դիմելու վերջնաժամկետը այսօր է։

29-06-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO