Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.09.2019
ԱՇԽԱՐՀ


Թուրքիան կհեռանա՞ Արեւմուտքից

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Հուլիսի 12-14-ը ռուսական C-400 («Տրիումֆ») հակաօդային համակարգերի մասերը ներկրվել են Թուրքիա՝ Անկարայի «Աքինչի» օդուժի ռազմաբազա։ Տեղափոխման գործընթացը, ըստ պաշտոնական տեղեկությունների, ավարտվելու է ընթացիկ ամսում։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի որոշումը խիստ մտահոգել է կազմակերպության անդամներին, որոնք շեշտում են, որ նշյալ համակարգն ընդդեմ ՆԱՏՕ—ի զենքերի է ու դրանց վերաբերյալ տեղեկություներ հայթայթելու համար է ստեղծվել։ Իսկ ԱՄՆ—ն ընդգծել է, որ այդ քայլը թուլացնելու է F—35 ռազմական ինքնաթիռների դերը։ Ուստի ԱՄՆ—ը վերջնագիր էր ներկայացրել Անկարային՝ պահանջելով մինչեւ հուլիսի վերջը հրաժարվել C—400—ից, այլապես F—35—ի արտադրությունից դուրս կմղվի։ F—35—ի, որը արտադրվում է ՆԱՏՕ—ի անդամ 9 երկրների հետ համագործակցությամբ, որոշ մասերն արտադրել են թուրքական ընկերությունները։ Հուլիսի 12—ին ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մարկ Էսպերը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք պաշտոնակցի հետ, շեշտել, որ ԱՄՆ դիրքորոշման մեջ փոփոխություն տեղի չի ունեցել, այն է՝ Անկարան միաժամանակ չի կարող տնօրինել ռուսական C—400 համակարգերն ու ամերիկյան F—35—ը։ Բացի այդ, ըստ միջազգային ԶԼՄ—ների, համաձայն ԱՄՆ—ի «Սահմանափակումների միջոցով ԱՄՆ թշնամիների դեմ պայքարի օրենքի», 3 փաթեթներից մեկը արդեն ընդդեմ Թուրքիայի ընտրվել է։ ԱՄՆ Սահմանադրությամբ նման դեպքերի համար նախատեսված է 12 սահմանափակում, որոնցից նախագահը կարող ընտրել 5—ը։ Ըստ ամերիկյան «Բլումբերգ» լրատվականի՝ սահմանափակումների մասին հայտարարվելու է ընթացիկ շաբաթվա վերջին։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հլուսի Աքարը, պատճառաբանելով Անկարայի այդ քայլը, շեշտել է, որ դա ոչ թե ընտրություն է եղել, այլ անհրաժեշտությունից դրդված քայլ։ Նա հավելել է, որ այդ երկիրը նման համակարգերի կարիք ուներ, մինչդեռ ՆԱՏՕ—ի եւ ԱՄՆ—ի հետ բանակցություններն այդ հարցում անցել են ապարդյուն, քանի որ չեն ցանկացել վաճառել Թուրքիայի ներկայացրած պայմաններով։ Հատկանշական է, որ Ճապոնիայում, G20—ի գագաթնաժողովի շրջանակներում, ԱՄՆ—ի ու Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Ռեջեփ Էրդողանի հանդիպմանը Թրամփն Օբամային էր մեղադրել հակաօդային համակարգեր վաճառելու շուրջ Թուրքիայի հետ համաձայնության չգալու համար։
Հուլիսի 15—ին Էրդողանը Թուրքիայի ԶԼՄ—ների գլխավոր խմբագիրների հետ հանդիպմանը հայտարարել է, թե C—400—ի վերաբերյալ համաձայնությունը այդ երկրի պատմության կարեւորագույն համաձայնագիրն է։ Նա շեշտել է, թե դրա գնման նպատակը ոչ թե պատերազմն է, այլ ազգային անվտանգությունն ու խաղաղությունը։ Էրդողանը այդ անհրաժեշտությունը պայմանավորել է դեռեւս անցյալ դարի՝ Բոսնիա—Հերցեգովինայի, Քուվեյթի, ինչպես նաեւ Իրաքի, Սիրիայի, Կատարի, Եմենի, Ուկրաինայի դեպքերի եւ, իր խոսքերով, տարածաշրջանում Իսրայելի ծավալապաշտական քաղաքականությամբ՝ հավելելով, որ C—400 համակարգերի գնելու անհրաժեշտությունը պետք է դիտել հենց այդ տեսանկյունից։ Նա չի բացառել ապագայում այդ համակարգերի արտադրությանը Թուրքիայի մասնակցությունը։ Միաժամանակ ընդգծել է, որ F—35—ի արտադրությունից Թուրքիայի հեռացումով դրա ինքնարժեքը թանկանալու է 8 միլիոն դոլարով։
Արաբ հայտնի վերլուծաբան Աբդուլ Ռահման Ռաշեդը նշել է, որ հազիվ թե Անկարան նման սցենարը նախապես գծած լիներ, դա տեղի է ունեցել մի շարք անվերահսկելի զարգացումների հետեւանքով, գլխավորապես Սիրիայի զարգացումներով։ Անկարային չհաջողվեց Սիրիայի պատերազմում ընդդիմությունը ղեկավարելու հարցում առանցքային դեր ունենալ։ Բացի այդ, Սիրիայում կարեւոր դերակատարներ դարձան Իրանը, Ռուսաստանը եւ մասնավորապես ԱՄՆ—ը, որը քրդերին աջակցեց ոչ միայն Սիրիայում, այլեւ Իրաքում։ Նման հանգամանքները կարող էին լուրջ ազդեցություն ունենալ Թուրքիայի այդ որոշման վրա։
Հատկանշական է, որ Թուրքիան դժգոհ է նաեւ Արեւմուտքի դիրքորոշումից՝ Թուրքիայի Միջերկրական ծովի արեւելյան հատվածում՝ Կիպրոսի տնտեսական գոտում, գազ արդյունահանելու նպատակով հորատումների վերաբերյալ։ ԱՄՆ—ը դրանք գնահատել է որպես մտահոգիչ ու սադրիչ գործողություններ՝ պահանջելով կասեցնել, իսկ Եվրամիությունը սպառնացել է, որ շարունակվելու դեպքում սահմանափակումներ է կիրառելու Թուրքիայի դեմ։ Այլ կերպ ասած, բացառված չէ, որ Թուրքիան կարժանանա դաշնակիցների՝ ԱՄՆ—ի եւ ԵՄ—ի տնտեսական սահմանափակումներին, ինչը ծանր վիճակում հայտնված այդ երկրի համար բավական լուրջ հարված կլինի։ Իսկ զարգացումների նման ընթացքը հնարավոր է, քանի որ Էրդողանը ԶԼՄ—ների հետ համդիպմանը անդրադարձել է նաեւ այդ հարցին եւ շեշտել, թե ի հեճուկս հնչած սպառնալիքների՝ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում թուրքական հորատող նավերը շարունակելու են իրենց գործունեությունը, որոնց անվտանգությունը ապահովում են Թուրքիայի զինված ուժերը։
Վերլուծաբաններից ոմանք C—400—ի գնելն ու հետագայում Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում համագործակցության ընդլայնման միտումը գնահատում են իբրեւ ՆԱՏՕ—ից եւ Արեւմուտքից հեռացում ու Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի առանցքին միանալու քայլ, ինչն իրատեսական չէ։ Նախ հաշվի առնելով, որ Թուրքիան տնտեսապես ոչ բարենպաստ իրավիճակում է, ապա այն որ Արեւմուտքը, եւ մասնավորապես ԱՄՆ—ը, քրդերի հետ համագործակցելով, ոչ միշտ է վերջիններիս շահերը հաշվի առել, չանտեսելով Թուրքիայի հետաքրքրություններն ու շահերը, ինչի հետ Թուրքիան չի կարող հաշվի չնստել։ Ինչպես նշվում է, թերեւս բացառված չէ, որ Անկարան այդ քայլով ցանկանում է ԱՄՆ—ից ու ՆԱՏՕ—ից դիվիդենտներ ստանալ՝ նկատի ունենալով իր կշիռը կազմակերպությունում, ինչը թերեւս հավանական է, սակայն նման հաշվարկի սխալ լինելն էլ չի կարելի բացառել։

16-07-2019





14-09-2019
Սուրբ Խաչն ուրախության տոն է
Իսկ ննջեցյալների գերեզմաններին այցելում են հաջորդ օրը

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...


14-09-2019
«Պապական խոսքի» վարքակարգավորիչ ներուժը
Հայոց առածանին, որպես անձի, խմբի եւ հանրության վարվելակերպի նմուշների ...


 
14-09-2019
Միայն գիտակցելով անցյալը
Մենք կարող ենք երաշխավորել ազատության ապագան

Դրանով հանդերձ ...


14-09-2019
Ձգտումները ժողովրդավարական են...
Վաղը ժողովրդավարության համաշխարհային օրն է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


2007թ. աշնանը ...


14-09-2019
Եղել է դեպք, երբ փաստաբանը վարակվել է բանտարկյալից
Կստեղծվեն հատուկ պայմաններ բանտարկյալներին այցելողների համար

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ...


14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...



14-09-2019
Թումանյանն ու Կոմիտասը «պաշտում» էին միմյանց
Նրանք հանդիպել են կյանքի տարբեր ...

14-09-2019
Մշակութային, գիտակրթական կենտրոն դառնալու հայտ
Արցախում անցկացվել է հայագիտական ...

14-09-2019
Շահագրգիռ քննարկումներ՝ օրենսդրական փոփոխությունների շուրջ
Նախարարը հանդիպել է քաղաքացիական ...

14-09-2019
Մարմնամարզիկները պատրաստ են արդարացնելու սպասելիքները
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO