Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ԱՇԽԱՐՀ


Սիրիայի քրդերի դեմ գործողությունները շարունակվում են

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Թուրքիայի իշխանությունները վերջին շրջանում ներքին ու արտաքին քաղաքականության ոլորտներում առճակատվել են միաժամանակ մի շարք լուրջ հարցերի, որոնք իրենց վարած քաղաքականության հետեւանք են։ Այդ երկիրը ներքաղաքական ոլորտում հայտնվել է տնտեսական ու քաղաքական լուրջ մարտահրավերների առջեւ։
Էրդողանի կառավարության ջանքերը տնտեսությունը բարելավելու ուղղությամբ ապարդյուն են անցել, սղաճն ու ազգային արժույթի գնանկումը, ինչպես նաեւ գործազրկությունը շարունակվում են։ Իսկ քաղաքական ոլորտում օր օրի լրջանում է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության ճյուղավորումը, ինչը լուրջ հարված կլինի ե՛ւ կուսակցությանը, ե՛ւ նախագահին, մասնավորապես 2023թ. նախագահական ընտրություններում։ Նախկին նախագահ Աբդուլահ Գյուլը, նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն եւ նախկին էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանը, որոնք Էրդողանի մտերիմներն էին եւ իշխող կուսակցության հիմնադիրներից են, ցանկանում են ձեւավորել նոր կուսակցություն, ինչը խոչընդոտելու ուղղությամբ Էրդողանի ջանքերն առայժմ ապարդյուն են։
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, այստեղ եւս առկա են լրջագույն խնդիրներ։ Այդ թվում՝ ԱՄՆ—Թուրքիա փոխհարաբերություններում առկա խնդիրներին ավելացել է նաեւ ռուսական S—400 հակաօդային համակարգեր գնելու հարցը, ինչը, մասնագետներ հաշվարկներով, շուրջ 9 միլիարդ դոլար է արժեցել Թուրքիայի համար, հաշվի առնելով նաեւ F—35—ի հետ կապված վնասները։ Բացի այդ, դեռեւս այլ սահմանափակումների հարցը օրակարգում է, թեեւ նախագահ Թրամփը հակված չէ դրան։ Մյուս կողմից Կիպրոսի տնտեսական հատուկ գոտում առանց Կիպրոսի թույլտվության նավթ եւ գազ արդյունահանելու նպատակով Թուրքիայի խնդրահարուց հորատումներն են, որ արժանացել են ԱՄՆ—ի եւ Եվրամիության խիստ քննադատություններին։ Սակայն Թուրքիայի համար այս ոլորտում թերեւս առավել կարեւոր է Սիրիայի հարցը, որի շուրջ հակասությունների մեջ է ե՛ւ իր արեւմտյան դաշնակիցների, ե՛ւ Ռուսաստանի ու Իրանի հետ, որոնց հետ համագործակցությունը սկսել է 2017թ. հունվարից՝ Աստանայի գործընթացների շրջանակներում։
Անկարայի համար ազգային անվտանգության հարց է դարձել եւ խիստ կարեւորվել Սիրիայում քրդերի հարցը, ինչի ուղղությամբ լուրջ ջանքեր է գործադրում։ Սիրիայում ընդդեմ քրդերի, որոնք մեծ լումա ունեն դաիշականների դեմ պայքարում եւ վայելում են ԱՄՆ—ի եւ ընդհանրապես Արեւմուտքի աջակցությունը, առ այսօր իրականացրել է «Եփրատի վահան» եւ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունները, որոնք Դամասկոսն իրավամբ համարում է զավթողական եւ պահանջում զորքերը դուրս բերել այդ երկրից։ Թուրքիան Արեւմուտքից եւ մասնավորապես ԱՄՆ—ից պահանջում է այդ երկրի հարեւանությամբ Սիրիայում 30—40 կմ խորությամբ Անկարայի վերահսկողությամբ ձեւավորել անվտանգության գոտի, ինչն առ այսօր դրական լուրջ արձագանք չի ունեցել։
Այս առնչությամբ հատկանշական է, որ Անկարայում Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջեյմս Ջեֆրիի գլխավորած պատվիրակությունը նախօրեին բանակցություններ է վարել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Բանակցությունների արդյունքների վերաբերյալ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ շեշտվում է, որ համաձայնություն է ձեռք բերվել Եփրատի արեւելյան հատվածում անվտանգության գոտի ստեղծելու եւ այդ ուղղությամբ համգործակցության, ինչպես նաեւ սիրիացի փախստականների վերադարձի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու շուրջ։ Բացի այդ, ինչպես նշել է թուրքական «Անատոլու» գործակալությունը, բանակցություններում քննարկվել են նաեւ Իդլիբի իրավիճակը, Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու եւ նոր սահմանադրությունը մշակող կոմիտեի ձեւավորման հարցերը։
Թուրքիան չի ցանկանում հեռանալ Իդլիբ նահանգից, որտեղ, ըստ Իրանի եւ Ռուսաստանի հետ պայմանավորվածության, պետք է վերահսկողություն իրականացնել որպես բախումնազերծ գոտի։ Իդլիբը փաստորեն միակ նահանգն է, որ վերահսկում են զինված խմբերը, ընդ որում զգալի հատվածը՝ ավելի քան 60 տոկոսը վերահսկում է ահաբեկչական «Ալ Նոսրան», այժմ՝ «Թահրիր ալ Շամը», որն «Ալ կայիդայի» սիրիական մասնաճյուղն է, սակայն ավելի ուշ հայտարարել է, թե անկախ կազմակերպություն է, ինչը բնականաբար չի փոխել դրա բնույթը։ 2018թ. Դամասկոսը ձեռամուխ եղավ ռուսական ուժերի աջակցությամբ վերահսկողություն հաստատել նաեւ այստեղ, ինչին խիստ դեմ էր Թուրքիան։
Ի վերջո, Իդլիբի վերաբերյալ 2018թ. սեպտեմբերին Մոսկվա—Անկարա համաձայնություն ձեռք բերվեց, ըստ որի Իդլիբում իշխանությունների եւ ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքների միջեւ 15 կմ խորությամբ անվտանգության գոտի էր ստեղծվելու, ինչը ողջունեց նաեւ Արեւմուտքը, որը խիստ դեմ էր Իդլիբի վրա հարձակվելուն։ Պայմանավորվածության համաձայն՝ մինչեւ հոկտեմբերի 15—ը ընդդիմադիր ուժերը պետք է հեռանային նշյալ գոտուց։ Սակայն ոչ միայն առ այսօր Թուրքիան լիովին չի իրականացրել ստանձնած պարտավորությունները, այլեւ տեղի են ունեցել նշյալ ուժերի միջեւ բախումներ։

24-07-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO