Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.09.2019
ԶԱՆԱԶԱՆ


Մեդալներն արդեն նշմարվում են

Եվրոպայի երիտասարդական առաջնությանը նախապատրաստության շրջանակներում հայ ձյուդոյիստները մասնակցեցին իրար հաջորդած երկու միջազգային մրցաշարի, որոնցում, սակայն, չկարողացան մրցանակային տեղեր գրավել։ Պաշտոնական մեկնարկից առաջ այդ հանգամանքը, ինչ խոսք, մտահոգության տեղիք է տալիս։ Դրա վերաբերյալ պարզաբանում ստանալու համար զրուցեցինք տարիքային այդ խմբի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Եվրոպայի 2007 եւ 2012 թվականների փոխչեմպիոն, աշխարհի 2009 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Դավթյանի հետ։
—Ինչպիսի՞ տպավորություն թողեցին մեր մարզիկները վերջին ստուգողական մրցաշարերում։
—Սպասելիքներս հիմնականում արդարացան, քանզի Գերմանիայի մայրաքաղաքում տեղի ունեցած Եվրոպայի գավաթի խաղարկությունում մրցանակային տեղ գրավելու հնարավորություն կար։ Դրան առավել մոտ էր 60 կգ քաշային կարգում 5—րդ տեղը գրաված Յուրա Իսրայելյանը։ Ընդհանուր առմամբ, մասնակցությունը կարելի է նորմալ համարել, քանի որ բեռլինյան մրցաշարը հավաքել էր ուժեղ կազմ։ Իհարկե, նկատվեցին բացեր, որոնք պետք է փորձենք լրացնել, որպեսզի աշխարհամասի ստուգատեսին ավելի հաջող մասնակցենք։ Հիմնականում հենց թերացումների բացահայտմանն էր միտված Պրահայի եւ Բեռլինի մրցումներին մեր մասնակցությունը։
—Այդ առումով ամենից քիչ հարցեր է հարուցում Իսրայելյանի՞ մասնակցությունը։
—Թերեւս, քանի որ նա տարավ 5 հաղթանակ եւ կրեց 2 պարտություն։ Նրա քաշային կարգում շատ էին մասնակիցները, հետեւաբար, մեծ էր նաեւ մրցակցությունը, այլապես նման արդյունքը մեդալ կապահովեր։ Առավել եւս, որ Յուրան հաղթել է ուժեղ մրցակիցների, իսկ տանուլ տված գոտեմարտերում պարտվել է անհաշտ պայքարում՝ վերջին վայրկյաններին։ Ընդ որում՝ բրոնզե մեդալի համար պայքարում նրա վերջին մրցակիցը ճապոնացի էր։ Կարծում եմ, որոշ բացեր լրացնելու դեպքում հետագայում կարող է հաղթել նաեւ այն մրցակիցներին, որոնց այս անգամ զիջեց։
Անդրադառնալով մեր մյուս տղաների ելույթներին՝ պետք է նշեմ, որ 66 կգ քաշային Արսեն Ավետիսյանը երկու անընդմեջ հաղթանակից հետո պարտվեց երիտասարդների աշխարհի չեմպիոն ռուսաստանցի Կազբեկ Նագուչեւին եւ ներգրավվելով բրոնզե մեդալի համար պայքարին՝ գրանցեց եւս մեկական հաղթանակ ու պարտություն։ Մեկնարկային երկու փուլերը հաղթահարեց նաեւ Մերուժան Սարգսյանը (73 կգ), իսկ Բորիս Շատվերյանը (81 կգ) եւ Արման Ավանեսյանը (100 կգ) սահմանափակվեցին մրցաշարում մեկական գոտեմարտ անցկացնելով։ Առհասարակ, մեր ձյուդոյիստներն արդեն ավելի լավ տպավորություն են թողնում եւ զգացվում է, որ մոտենում են մրցանակային տեղերին։
—Ինչպե՞ս դասավորվեց Պրահայի մրցաշարը։
—Նախ նշեմ, որ այդ մրցաշարից հետո տեղում մասնակցել ենք միջազգային քառօրյա ուսումնամարզական հավաքի։ Նման ծանրաբեռնվածության պարագայում հաջորդիվ գրանցված արդյունքները վատը չեն։ Իսկ Չեխիայում Յուրան ունեցավ 3 հաղթանակ, որից հետո քառորդ եզրափակիչում իտալացի մարզիկի հետ նրա հանդիպումը մնաց անավարտ, որովհետեւ մրցավարները երկուստեք նկատողություններից հետո ընդհատեցին գոտեմարտը։ Դա պարտություն չեմ համարում, քանզի ե՛ւ մեր մարզիկը, ե՛ւ նրա մրցակիցը չշարունակեցին պայքարը։ Իսկ Մերուժանը, Բորյան ու Արսենը արձանագրեցին 3—ական հաղթանակ ու 1—ական պարտություն։ Այդ ամենից ելնելով եմ ասում, որ մեր տղաների մոտ բեկում է նկատվում։
—Արդյո՞ք այդ մրցաշարը մեր մարզիկների համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն չէր Եվրոպայի գավաթից առաջ։
—Ոչ, քանզի նկատի էինք ունեցել այդ հանգամանքը։ Եվ նորից նշեմ, որ այս մրցումները ստուգողական բնույթ էին կրում Եվրոպայի առաջնությունից առաջ։ Վերջին փուլում ձեռնամուխ ենք լինելու սխալների ամբողջական շտկմանը։ Այդ նպատակով օգոստոսի 10—ից հերթական միջազգային հավաքին ենք մասնակցելու Վրաստանում, ապա կարճատեւ հանգստից հետո վերսկսելու ենք մարզումները Երեւանում։ Եվրոպական ստուգատեսին մասնակցելու ենք մեդալի ակնկալիքով։ Նման հաջողության հասնելը միանգամայն իրական է։
—Իսկ ձեր սաները հոգեբանորեն պատրա՞ստ են նման ցատկի։
—Այդ ուղղությամբ եւս աշխատում ենք։ Անընդհատ զրուցում եւ տրամադրում եմ տղաներին։ Կարեւոր նշանակություն ունեն նաեւ միջազգային հավաքներն ու մրցաշարերը, որոնք նույնպես կոչված են վերացնելու հոգեբանական կաշկանդվածությունը։ Իսկ թե որքանով է հաջողվում՝ կերեւա մրցումների ընթացքում։ Շփվելով տղաների հետ՝ զգում եմ, որ բոլորն էլ մարտականորեն են տրամադրված եւ հաղթելու անհագուրդ ցանկություն ունեն։ Նման խնդրի բացակայության մասին են վկայում նաեւ տարբեր մրցաշարերում լուրջ մրցակիցների նկատմամբ տարած հաղթանակները։
—Բեռլինյան մրցաշարում մրցանակային հավակնություններ դրսեւորեցին նաեւ Ավստրիան ու Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակիցները, որոնցից ռուսաստանցի Դավիթ Կարապետյանը (81 կգ) բրոնզե մեդալ նվաճեց։ Հետեւե՞լ եք նրանց ելույթներին եւ հնարավոր համարո՞ւմ եք ներգրավումը Հայաստանի հավաքականում։
—Բնականաբար, հետեւել եմ։ Ինչ վերաբերում է նրանց հրավիրելուն, ապա մտադիր ենք ապավինել մեր տեղացի մարզիկներին, եւ նման մտադրություն չկա։ Եվ փորձը ցույց է տալիս, որ նման տեմպերով աշխատելիս շատ շուտով կհասնենք ցանկալի արդյունքի։
Մեր ֆեդերացիայի ղեկավարությունն ամեն ինչ անում է զարգացումն ապահովելու եւ նախատեսված բոլոր ծրագրերը հավուր պատշաճի իրականացնելու համար։ Մնում է չթուլացնել բռնվածքը եւ հավատալ հաջողությանը։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

01-08-2019





14-09-2019
Սուրբ Խաչն ուրախության տոն է
Իսկ ննջեցյալների գերեզմաններին այցելում են հաջորդ օրը

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...


14-09-2019
«Պապական խոսքի» վարքակարգավորիչ ներուժը
Հայոց առածանին, որպես անձի, խմբի եւ հանրության վարվելակերպի նմուշների ...


 
14-09-2019
Միայն գիտակցելով անցյալը
Մենք կարող ենք երաշխավորել ազատության ապագան

Դրանով հանդերձ ...


14-09-2019
Ձգտումները ժողովրդավարական են...
Վաղը ժողովրդավարության համաշխարհային օրն է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


2007թ. աշնանը ...


14-09-2019
Եղել է դեպք, երբ փաստաբանը վարակվել է բանտարկյալից
Կստեղծվեն հատուկ պայմաններ բանտարկյալներին այցելողների համար

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ...


14-09-2019
Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին
Ծրագիրը քննարկման փուլում է

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Էկոնոմիկայի նախարարությունը մի ...



14-09-2019
Թումանյանն ու Կոմիտասը «պաշտում» էին միմյանց
Նրանք հանդիպել են կյանքի տարբեր ...

14-09-2019
Մշակութային, գիտակրթական կենտրոն դառնալու հայտ
Արցախում անցկացվել է հայագիտական ...

14-09-2019
Շահագրգիռ քննարկումներ՝ օրենսդրական փոփոխությունների շուրջ
Նախարարը հանդիպել է քաղաքացիական ...

14-09-2019
Մարմնամարզիկները պատրաստ են արդարացնելու սպասելիքները
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO