Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.11.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ

«Աղբը քանի իրար տաս՝ հոտը կելնե»

Իմաստուն խորհուրդ է, մարդկային փոխհարաբերությունների կարգավորմանը պիտանի, սակայն՝ ոչ դյուրին իրագործելի։ Ինքնին հասկանալի է, որ աղբը չի կարելի խառնշտորել, այլ հարկավոր է, ասենք, տհաճ միջադեպը («աղբը») հնարավորին չափ արագ մոռանալ, աշխատել այլեւս չհիշել եւ ուրիշներին էլ երբեք չհիշեցնել։ Աղբը թեպետ չի վերանա, սակայն չխառնելիս գոնե չի գարշահոտի. իսկ դա նշանակում է, որ գոնե այդքանով (հոտի չափով) աղբը վերացած կարելի է համարել։
Հայերեն ասացվածքի ճիշտ կրկնությունն է ֆրանսերենը՝ «Plus on remue l ordure, plus elle pue»։
Իհարկե, մարդկային համակեցությունն անհնար կլիներ, եթե չկարողանայինք մոռանալ միմյանց պատճառած տհաճությունները։ Հոգեբանները ձեւակերպել են խորհուրդներ՝ ուղղված «աղբը իրար չտալու» կարողության զարգացմանը՝ հանդուրժողականությունից եւ զսպվածությունից մինչեւ անցանկալի հիշողությունը մոռանալու ունակություն։ Պատահական չէ, որ հաշտվողները միմյանց կոչ են անում փոխադարձ վիրավորանքներն անցյալում թողնել, չհիշել ու չհիշեցնել. «Անցուկ՝ մոռցուկ»։ Ինչ եղավ՝ եղավ, ասվում է ֆրանսերեն՝ «Ce qui est fait, est fait», ռուսերեն՝ «լՉ« ոՃճնՁշ«, Չ« ոՃճնՁշ«», անգլերեն՝ «What is done is done»։
Իհարկե, մարդը չի էլ կարող ամեն ինչ հիշել. մենք կխելագարվեինք, եթե ամեն ինչ, բացարձակապես ամեն մի տպավորություն, զրույց, զրույցի պատառիկ հիշեինք։ Այնպես որ Ալբեր Քամյուն իրավունք ուներ ասելու, թե «մարդու գլխավոր ունակությունը մոռանալու կարողությունն է»։ Տպավորիչ է նաեւ Սուրեն Քոչարյանի ձեւակերպումը. «Մարդկության մեծ բարիքը՝ հիշողությունը, խելամտորեն եւ ողորմածաբար, կամաց—կամաց դառնում է «մոռացություն», պահպանում է մարդուն, ժամանակի հետ հանգստացնում է կորստի ցավը, անցած տառապանքները նրա աչքին երեւում են ավելի թեթեւացած, երբեմն հաշտեցնում նրա հետ, որի հետ անհնար էր հաշտվել կատարված դեպքի ժամանակ» («Կենդանի խոսքի ոլորտներում»)։
Այնուամենայնիվ, «աղբն իրար չտալու» հորդորը վկայում է, որ մոռանալու կարողությունը միշտ չէ, որ ինքնաբերաբար դրսեւորվում է, այլ ջանք ու կամք է պահանջում։ Սթրեսի դեմ պայքարի գիտական կենտրոնի հիմնադիր տնօրեն Հանս Սելյեն խորհուրդ է տալիս հնարավորինս արագ մոռանալ տհաճ բաները՝ կամային ջանքերով ուշադրությունը շեղելով դեպի հաճելի հուշերը. «Օրինակ վերցրեք արեւի ժամացույցից՝ միայն ուրախ օրերի հաշիվը պահեք»։
Փորձենք լուծում առաջարկել։ Նախ, խոստովանենք, որ երբ որեւէ մեկը վիրավորում է մեզ, ապա ավելի շատ ենք տանջվում հետագայում, քան հենց այդ պահին. անվերջ վերհիշում ենք, վերապրում, դրանով իսկ մեկ անգամ մեզ հասցված վիրավորանքը բազմապատկվում է։ Դատենք այսպես. եթե ինձ, իրոք, հանիրավի են վիրավորել, ուրեմն այդ վիրավորանքը ինձ հետ որեւիցե առնչություն չունի, ինձ չի վերաբերում (ես այդպիսին չեմ)։ Իսկ եթե սրտի խորքում կասկած ունենք, թե ճշմարտության ինչ—որ հատիկ եղել է արված հանդիմանության մեջ, ապա վիրավորվելու, վրդովվելու, բորբոքվելու փոխարեն գուցե ավելի ճիշտ է ընդունե՞լ այդ մեկ հատիկի ճշմարտությունը (դրանով վիրավորանքն այլեւս որպես վիրավորանք չի ընկալվի)։
Անցածն անհարկի չքրքրելու հորդորը հանդիպում է հայ գրողների երկերում. «Լավ ես ասում, հին դարմանը քամուն չտանք» (Գրիգոր Բալասանյան, «Պատուհանի տակ ծղրիդն է երգում»), «Հին դարմանը քամուն չեն տալ, հին դարդերս մի՛ նորոգիլ» (Պերճ Պռոշյան, «Հացի խնդիր»)։
Վերջիվերջո՝ հասկանանք, որ անցածն անցած է, անդարձ եւ անկրկնելի։ Սակայն՝ անցածն էլ կարելի է «ուղղել», եթե այն կարողանանք մոռանալ, իսկ մոռանալ կարող ենք, եթե իսկապես գիտակցենք անցածի անդառնալիությունը, ուստի եւ՝ դրա հետ հաշտվելու անխուսափելիությունը, այն քրքրելու վնասակարությունը։
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ. գ. դ., պրոֆեսոր

19-10-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO