Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.11.2019
ԵՐԵՎԱՆ


Երջանկության բանաձեւը

Հայը, hայերենն ու Հայաստանը անխզելի միասնություն են։ Հայ մարդը չի կարող երջանիկ լինել միայն նյութական ու կենցաղային բարեկեցությամբ։ Բարեկեցությունը երջանիկ լինելու անհրաժեշտ, բայց ո՛չ բավարար պայման է։ Որքան էլ մեր ներքին ու արտաքին թշնամիներն աշխատեն թե՛ օրենսդրորեն, թե՛ հոգեբանորեն շեղել մեր ուշադրությունը ազգային խնդիրներից, մենք պետք է հիշենք, որ բնական օրենքներն առաջնահերթ են հանրային համակեցությամբ պարտադրվողներից։
Ի՞նչ է նշանակում ապրել բնական օրենքներով. բնության առանձնահատկությունը բազմազանությունն է, ազգերը քաղաքակրթական բազմազանությունն ապահովող հանրույթներ են։ Ազգերն ունեն ենթագիտակցական ծրագրով պայմանավորված առանձնահատկություններ՝ լեզու, մշակույթ, ավանդական նախասիրություններ ու դրանցով պայմանավորված՝ առաքելություն։ Լեզուն է ձեւավորում ազգի հավաքական ենթագիտակցական առանձնահատկություններն ու արժեհամակարգը։ Հայը Հայաստան պետություն է ստեղծել, hայերենը հռչակել պետական լեզու։ Եկեք պարզենք՝ ի՞նչն է մեզ խանգարում հոգեբանորեն լիարժեք, ներդաշնակ հանրույթ դառնալուն, աշխարհին հայի նկարագրով ներկայանալուն։
Հայաստանը լեզվատեր պետություն է։ Սա առանձնահատուկ շնորհ է՝ հայերենի լեզվատերը լինելը ազգի համար տիեզերական կենսաէներգիայի աղբյուր է։ Մենք ունենք խորքային անցյալ, լեզվամշակութային աղավաղված ներկա, լավ ապագայի հնարավորություն ու ներուժ։ Առանց հոգեւոր լիարժեքության մարդը երջանիկ չի լինում։ Մեզ անհրաժեշտ է հոգեւոր զարթոնք, դարձ արմատներին՝ հայաշունչ ներկա, հայկականությամբ հզորացող ապագա։ Իսկ սա հնարավոր է միայն լեզվական, մշակութային աղավաղումներից ազատվելով։
Հայության մայրաքաղաքը՝ Երեւանը, տնտեսավարման բացթողումները վերացնելուց զատ, ունի նաեւ հոգեւոր դաշտի կարգավորման խնդիր։ Երեւանը պե՛տք է դառնա հայոց արժեհամակարգի արմատավորման կենտրոն՝ հայոց ազգային պետության մայրաքաղաք, ո՛չ թե եվրոպական որեւէ երկրի կրկնօրինակ։ Ազգային արժեհամակարգը տվյալ ազգի պատմության ընթացքով պայմանավորված հոգեւոր—մշակութային ժառանգությունն է. այն ձեւավորում է ազգային ուրույն մտածելակերպ, վարքագիծ՝ աշխարհայացք։
Մաքրենք մեր հոգեւոր կենսադաշտը մեզ պարտադրված գաղափարահոգեբանական աղբից, մեր ինքնությունն ազատենք մեզ նվաստացնող օտար կապանքներից, որ աշխարհին ներկայանանք երջանիկ ապրող ազգի նկարագրով ու կեցվածքով։

Նուրիսա ԲԵԺԱՆՅԱՆ

19-10-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO