Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2020
ԼՂՀ


Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել

Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության կեղծարարների

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հողագործներն Ասկերանի շրջանի Ակնա թաղամասերից մեկում (նախկին Աղդամի տարածք) հայկական նոր խաչքար են հայտնաբերել։ Վերջին տարիների ընթացքում այն հողից դուրս բերված նմանատիպ 5—րդ գտածոն է։ Ըստ հնագետների, խաչքարը, որի շրջակայքում նաեւ զգալի խեցեղեն է եղել, 9—10—րդ դարերի խորքից է «զրուցում» բնակիչների հետ՝ որպես իրեղեն ապացույց վկայակոչելով դարեր շարունակ այդ հողի վրա ապրող քրիստոնյա հայ ժողովրդի ինքնության մասին, դրանով իսկ հերքում պատմությունը կեղծողների բարբաջանքները։
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության պատասխանատուները, արձագանքելով հողագործների կանչին, հնագետների հետ անմիջապես մեկնել են Ակնա եւ փորձել վերծանել խաչքարի թվագրությունն ու գտածոյի ժամանակաշրջանին առնչվող մյուս հանգամանքները։
Հատկանշական է, որ թաղամասը, որտեղ ի հայտ է եկել հնությունը, Տիգրանակերտի մերձակայքում է։ Հնագետ, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի համոզմամբ, «ծրագրվող հետագա պեղումները թույլ կտան ավելին իմանալ ժամանակին այստեղ ապրող եւ արարող մարդկանց կենցաղի, ավանդույթների եւ սովորությունների, եկեղեցական ծիսակատարությունների մասին, մանավանդ որ նման կառուցվածքի խաչքարը 5—րդ անգամ է հայտնաբերվում նույն տարածքում»։
Ակնայի հայկական լինելու փաստը հաստատում է եւ պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության ղեկավար Արմինե Հայրապետյանը՝ ընդգծելով, որ հայտնաբերված խաչքարերը վկայում են, որ տարածքում նույն մշակույթը կրողներն են ապրել։ «Ինչպես տարիներ առաջ հայտնաբերվածները, այնպես էլ՝ զարդանախշերով նոր խաչքարը, որպես նորահայտ հուշարձան, անմիջապես արձանագրվել, վկայագրվել է ծառայությունում եւ նկարների հետ կպահպանվի հատուկ ֆոնդում»,— ասում է Ա. Հայրապետյանը եւ հավելում, որ գերատեսչության թույլտվությամբ այն կկանգնեցվի հողից դուրս բերված տարածքում՝ Ակնայում։
Ստեփանակերտ

13-11-2019





15-07-2020
Գուրջիեւը... վերադառնում է Գյումրի
Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ կվերականգնվի մեծ մտածողի միջավայրը նրա ...


15-07-2020
Ամառային առաջին զորակոչը Քաշաթաղում
Ծնողի համար որդուն բանակ ճանապարհելն առանձնակի հպարտություն է



15-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 515 նոր դեպք․ ապաքինվել է 619, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 15-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


15-07-2020
Մենք՝ ծնողներս, ընտրության հնարավորություն չունենք
«Իր տանը բարի վերակացու լինող, որ որդիներ ունենայ հնազանդութեան ...


15-07-2020
ՄՕԿ-ը օլիմպիական չեմպիոն է հռչակել միանգամից երկու մարզիկի
Միջազգային օլիմպիական կոմիտեն կայացրել է աննախադեպ որոշում՝ հետին թվով ...


15-07-2020
Երեւանյան ավանդականը չեղարկվել է
Ավանդական դարձած երեւանյան մարաթոնի կազմակերպիչները հայտարարել են այս տարի ...


15-07-2020
Հիշարժան փաստեր
–Ամեն տարի Երուսաղեմ է ուղարկվում Աստծուն հասցեագրված մոտ 1000 ...



15-07-2020
Ձկներն «անհաջող թռիչքի» մեջ են
Վեդիի ջրամբարի ջրընդունիչ կայանների ...

15-07-2020
Անտոն Չեխովը՝ հայերի մասին
Ռուս գրողը հիանում էր հայ ...

15-07-2020
Օրվա զարկերակ
–1983 թ. հուլիսի 15-ին Հայաստանի ազատագրության հայ ...

15-07-2020
Ճապոնացիների օլիմպիական նոր առաջարկը
Ճապոնիայի իշխանությունները քննարկում են հաջորդ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO