Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մենք հարյուր մեկ տարեկան ենք…

Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին

«Ինֆորմացիայի նպատակով Երեւանում հիմնվում է Հայաստանի Հանրապետության հեռագրական գործակալություն». այս տողը մեջբերված է Հայաստանի առաջին հանրապետության պառլամենտի՝ 1918 թ. դեկտեմբերի 18—ին ընդունած թիվ 75 օրենքից։ Այդ օրենքն, ըստ էության, Հայաստանի լրատվական գործակալության ծննդյան վկայական է հիշեցնում։ Ուրեմն մենք Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի ձեռամբ «լույս աշխարհ» ենք եկել 1918 թ. դեկտեմբերի 18—ին։
Հարյուր տարին անգամ պատմության համար պատկառելի թիվ է, ուր մնաց լրատվական գործակալության համար։ Ես Հայաստանի հեռագրական գործակալություն եմ եկել, երբ նոր էր բոլորել նրա 48 տարին։ Եթե անգամ այն տարիներին ՀՀԳ—ն եղանակ էր ստեղծում Հայաստանի լրագրության ոլորտում, ապա այսօր դժվար չէ պատկերացնել, թե ժուռնալիստական այդ կազմակերպությունը պատմության մեջ ինչպիսի հետք է թողել, ինչպիսի «սարեր է շուռ տվել»։
Հարյուրամյա «ծերուկին», բնական է, մենք ստորեւ առանձին կանդրադառնանք։ Հիմա ինձ հետաքրքրում են «նորածին ՀՀԳ—ի առաջին թոթովանքները»։ Հասկանալի է, որ փորձեցինք Հայաստանի պետական արխիվում գտնել ՀՀԳ—ի առաջին տեղեկագիրը։ Մի քանի տասնյակ փաստաթղթեր «շուռ տվեցինք», բայց ապարդյուն։ Փոխարենը ծանոթացանք առանձին օրերի թողարկած որոշ նյութերի։ Ի պատիվ գործակալության սակավաթիվ աշխատողների, պետք է շեշտել, որ նրանց հետաքրքրությունների ոլորտը բավականին բազմազան էր, այսինքն՝ նյութերը համապատասխանում էին օրվա պահանջին։ Ստորեւ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀԳ—ի՝ առաջին օրերին թողարկած լուրերի մի շարք։ Կտեսնենք, թե ինչ հետաքրքիր եւ հրատապ նյութեր են թողարկել մեր «նախնիները»։
…«Արմենպրեսականի հուշերը» շարքի վրա աշխատելիս, պարզ է, պիտի օգտվեի արխիվային նյութերից, այսինքն՝ որոշակի պրպտումներ կատարեի Հայաստանի պետական արխիվում։ Գնացի, մի տասն օր աշխատեցի, փորձեցի գտնել առաջին տեղեկագիրը, որ Հայաստանի հեռագրական գործակալությունը ուղարկել է բաժանորդներին։ Քանի որ գործակալությունն ստեղծվել է 1918 թ. դեկտեմբերի 18—ին, բնական է, որ ամենա—ամենա առաջին տեղեկագիրը պիտի թողարկվեր այդ տարեթվին մոտ ժամանակներում։ Փնտրտուքս իզուր չանցավ։ Թեեւ առաջին տեղեկագիրն այդպես էլ չգտա, բայց իմացա, որ «Հայհեռագործի» առաջին տնօրենը եղել է Սիմոն Վրացյանը, որ նա եղել է պրոֆեսիոնալ ժուռնալիստ, որ տնօրենի, ավելի ստույգ՝ կառավարչի պաշտոնում աշխատել է ընդամենը 23 օր։ Բայց, որպես Ազգային խորհրդի պատգամավոր, փորձառու լրագրող, մամուլի կարեւորությունը հասկանալով՝ մեծապես նպաստել է գործակալության թե՛ ստեղծման, թե՛ կայացման գործին։ Հենց նրա հորդորով է Ազգային խորհուրդը ՀՀԳ—ի կառավարիչ նշանակել Հակոբ Տեր—Հակոբյանին։ Հենց Տեր—Հակոբյանի ստորագրությամբ հայտնաբերեցի մի գրություն, որով «Հայհեռագործի» կառավարիչը դիմել էր Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի նախագահին։ 1919 թ. հունվարի 9—ին գրված այդ երկտողով ՀՀԳ—ի կառավարիչը վարչապետին տեղեկացնում է, որ հունվարի 15—ից սկսում է գործել «Հայհեռագործը», ուստի խնդրում է իրենց տեղեկացնել, թե ո՞ր կազմակերպություններն ու անհատ անձինք են ցանկանում բաժանորդագրվել նրա տեղեկագրերին։ Նա նաեւ հայտնում է, որ բաժանորդագրության արժեքը կազմելու է ամիսը հիսուն ռուբլի։
Այ, սա արդեն հետաքրքիր լուր էր։ Ուրեմն գործակալությունը պետք է իր գործունեությունը սկսեր 1919 թ. հունվարի 15—ից։ Նույն օրը՝ հունվարի 9—ին, Մինիստրների խորհուրդ նամակ է ուղարկում նաեւ ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանը, ով կառավարությանը դիմում է խնդրանքով՝ առ այն, որ Մինիստրների խորհուրդը պարտավորեցնի իր ենթակայության տակ եղած բոլոր նախարարություններին օրական երկու անգամ՝ կեսօրին եւ երեկոյան 5—ին, պարտադիր «Հայհեռագործին» հաղորդեն իրենց ձեռքի տակ եղած բոլոր հեռագրերն ու նաեւ հասարակական հնչեղության լուրերը։ Այս գրությունը վկայում է մի կարեւոր հանգամանքի մասին։ Այդ օրերին ՀՀ ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանը ծանր հիվանդ էր, բայց աշխատանքը չէր լքում։ Այս մի քանի տողանոց փաստաթուղթը նաեւ վկայում է, թե լրատվությանը, մասնավորապես՝ Հայաստանի հեռագրական գործակալությանը, ինչ կարեւորություն էր տրվում Հայաստանի իշխանության վերին օղակներում։
Քանի որ գործակալության գործունեությունը, համաձայն վերը բերված տեղեկանքների, մեկնարկել է 1919 թ. հունվարի 15—ից, ապա կարելի է ենթադրել, որ առաջին տեղեկագիրը հենց այն տեղեկագիրն է, որ թողարկվել է 1919—ի հունվարի 20—ին։ Նրանում տեղ են գտել այն կարճ հաղորդագրությունները, որ «Հայհեռագործի» թղթակիցները հաղորդել են հունվարի 18—20—ն ընկած ժամանակահատվածում։ Ուրախացնում է գործակալության սեփական թղթակիցների ցանկը՝ Էրիվան (Երեւան), Թիֆլիս, Բաքու, Կարս, Իջեւան, ընդ որում այդ քաղաքներից տեղեկագրում տեղ են գտել մեկից ավելի հաղորդումներ։ Բազմաբնույթ են նաեւ արծարծված հարցերը՝ սկսած զուտ տնտեսականից եւ վերջացրած քաղաքական խնդիրներով։ Օրինակ, ինչպես հաղորդում է թղթակիցը, հունվարի 18—ի կառավարության նիստը նվիրված էր պարենային խնդրի լուծմանը։ Ի թիվս այլ միջոցառումների, որոշվել էր հացահատիկ գնելու նպատակով Ամերիկա գործուղել հատուկ հանձնախումբ, ինչպես նաեւ բանակցել Ադրբեջանի կառավարության հետ՝ Հյուսիսային Կովկասից այդ երկրի տարածքով տեղ հասցնել Հայաստանի համար նախատեսված հացահատիկը։ Ուշադրության է արժանի մեկ այլ հաղորդում, որտեղ նշվում է, որ Մինիստրների խորհուրդը հավանություն է տվել Հայաստանում համայնքային եւ քաղաքային ինքնակառավարման մարմիններ ստեղծելու մասին օրենքի նախագծին, որը կներկայացվի ՀՀ Ազգային խորհրդի քննարկմանը։ Համաձայն այդ օրենքի, նման ինստիտուտներ են հիմնվելու Դիլիջան, Ղարաքիլիսա, Վաղարշապատ, Իգդիր, Ղամարլու եւ Աշտարակ քաղաքներում։ Այս փաստը վկայում է, որ Առաջին հանրապետության ղեկավարները լրջորեն մտահոգված էին կայուն պետություն կառուցելու խնդրով՝ քաջ գիտակցելով, որ նման պետության հիմքը ակտիվորեն գործող տեղական ինքնակառավարման մարմիններն են։ Ահա թե ինչու այդպիսի կարեւորություն էր տրվում տեղական ինքնակառավարման հարցերին։
Շարունակելի
Լեւոն ԱԶՐՈՅԱՆ

13-11-2019





14-07-2020
Բարձր դրույքաչափով մաքսատուրք վճարածը կկարողանա հետ ստանալ ավելի փոխանցած գումարը
Հունիսի 12-ից ուժի մեջ մտած որոշումը հետադարձ ուժ ...


14-07-2020
Հանրակրթության նոր չափորոշիչներով առաջնայնություն է տրվում կրթության բովանդակությանը
Տարրական դասարաններում մեկական շաբաթով կերկարացվեն գարնանային եւ աշնանային ...


14-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 339 նոր դեպք․ ապաքինվել է 864, մահացել 8 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


14-07-2020
Ես արարում եմ, որովհետեւ տեսել եմ, թե ինչպես է արարում Հայրը
Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Որդին իրանից կարող ...


14-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
Նոյեմբերի 23-ին Փարիզի Հայկական մշակույթի տանը կայացավ գրքիս ...


14-07-2020
Մայթեզրերն ավտոշուկա, վարձույթի շուկա կազմակերպելու համար չեն
Հարցը կկարգավորվի օրենսդրական նախաձեռնությամբ

Օրենսդրորեն սահմանվելու են տրանսպորտային ...


14-07-2020
Էռնեստ Հեմինգուեյ
Երջանկության եւ ողբերգության առասպելը

1961 թ. հուլիսի 2-ին ...



14-07-2020
Իսկը «թուրքեցի» սպանություններ
«Գթասրտություն դրսեւորելու կարիք չկա։ ...

14-07-2020
«Գ. Գաբրիելյանը հայ մանկագրության մեջ իր հավասարը չունի...»
Նա բարձրացրել է ժանրը՝ հասցնելով ...

14-07-2020
Համարակալված կենդանիները նաեւ անձնագիր կունենան
Խթանվում է խոշոր եղջերավոր անասունների ...

14-07-2020
Հայաստանի հավաքականը 1/8 եզրափակիչում
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO