Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Այլընտրանքային մանկապարտեզ, որտեղ շեշտը դրված է միայն կրթության վրա

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաջողված փորձը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


3-6 տարեկան երեխաների ճանաչողական, ֆիզիկական եւ սոցիալական զարգացումը, տարրական կրթությունն ապահովելու լավագույն տարբերակներից մեկը նախադպրոցական կրթությունն է։ Ավանդական մանկապարտեզներից զատ, Հայաստանում մեծապես կարեւորվում է նաեւ նախադպրոցական հաստատությունների այլընտրանքային մոդելների ներդրումը։ Այս իմաստով բավականին հաջողված է ՅՈՒՆԻՍԵՖ—ի մշակած մանկապարտեզի այլընտրանքային մոդելը, որը փորձարկվեց Սյունիքի մարզի 8 համայնքում։
ՅՈՒՆԻՍԵՖ—ի կրթության բաժնի ղեկավար, կրթության ոլորտի մասնագետ Ալվարդ Պողոսյանը «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց, որ փորձարկված ծրագիրը բավականին հաջող է եղել, ծախսարդյունավետ, ինչի շնորհիվ էլ գտել է իր տեղը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից մշակված նախադպրոցական ծառայությունների մատուցման այլընտրանքային մոդելների ցանկում։ Այնուհետեւ, հենվելով առկա փորձի վրա եւ հաշվի առնելով խոշորացված համայնքների առանձնահատկությունները, մոդելը լրամշակվել եւ բարեփոխված բովանդակությամբ գործարկվել է նաեւ Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի 4 գյուղական բնակավայրում։ «Իրավիճակի վերլուծություն իրականացնելիս պարզվեց, որ ՀՀ—ում կան փոքր համայնքներ, որոնցում երեխաների թիվը չի գերազանցում 20—ը։ Եվ այդ համայնքները որեւէ միջազգային կազմակերպության, այդ թվում նաեւ պետության ուշադրության կենտրոնում չեն եղել։ Չկային նախադպրոցական հաստատություններ կամ մանկապարտեզներ։ Նախադպրոցական հաստատություն ասելով պատկերացնում ենք մանկապարտեզի մոդելը, որտեղ կան խաղասենյակներ, ննջասենյակներ, երեխաներին տրամադրվում է սնունդ, ունեն դայակ եւ այլն։ Մեր մատուցած այլընտրանքային ծառայությունը երեքից մինչեւ հինգ ժամանոց ծրագիր է, որտեղ շեշտը դրված է երեխայի զարգացման, սոցիալ—հոգեբանական հմտությունների կատարելագործման վրա, եւ չկա սննդի ու քնի բաղադրիչը»,–մանրամասնեց Ա. Պողոսյանը՝ ընդգծելով՝ շեշտը դրված է ամբողջովին կրթական բաղադրիչի վրա։
Նախադպրոցական կրթությունում երեխաների ընդգրկվածության ցածր մակարդակը գլխավորապես պայմանավորում են հատկապես գյուղական համայնքներում նախադպրոցական կրթական հաստատությունների բացակայությամբ կամ դրանց առկայության դեպքում՝ չշահագործմամբ՝ վատ վիճակի կամ ռեսուրսների պակասի պատճառով։ Վիճակագրությունը ցույց է տվել, որ 2017թ. դրությամբ ՀՀ—ում նախադպրոցական տարիքի (0—5) երեխաների 28.9 տոկոսն է օգտվում տվյալ ծառայությունից։ Վիճակը էլ ավելի վատթար է հենց գյուղական բնակավայրերում, որտեղ երեխաների միայն 17.2 տոկոսն է հաճախում մանկապարտեզ։ «Փորձարկումները սկզբում արվեցին Սյունիքի մարզի հեռավոր գյուղական համայնքներում։ Համայնքներից մեկում երեխաների թիվն ընդամենը 3—ն էր։ Գործող իրավակարգավորումները թույլ չեն տալիս կիրարկել մեր մոդելը։ Երբ երկու տարի առաջ Լոռու մարզում գնում էր համայնքների խոշորացումը, դրա կոնտեքստում փորձեցինք հասկանալ՝ ինչպե՞ս է հնարավոր ապահովել այդ ծառայությունների ֆինանսավորումն ու գործունեությունը գոյություն ունեցող իրավակարգավորումների շրջանակում։ Երբ Թումանյան համայնքում վերլուծություն իրականացրեցինք, պարզվեց, որ բնակավայրում չկա որեւէ տիպի նախադպրոցական հաստատություն»,–ասաց Ա. Պողոսյանը՝ կարեւորելով մանկապարտեզի այլընտրանքային մոդելների ներդրումը Հայաստանում, մասնավորապես՝ փոքր բնակավայրերում, որտեղ ինչպես երեխաների թվաքանակը, այնպես էլ համայնքային միջոցները չեն բավականացնում ավանդական մանկապարտեզներ գործարկելուն եւ պահպանելուն։
Ավանդական մանկապարտեզը, որը ներառում է նաեւ երեխայի խնամքը եւ սնունդը, պահանջում է զգալի ֆինանսական միջոցներ, ուստի խնդիր է դրվել սահմանափակ ռեսուրսներով հնարավոր դարձնել նշված ծառայության մատուցումը նաեւ փոքր բնակավայրերում։ Ա. Պողոսյանի խոսքով՝ համայնքներում կրթություն իրականացնելու համար երբեմն դժվարություններ են ունենում։ Մասնագետի խոսքով՝ հեռավոր գյուղերում դժվար է գտնել որակյալ կադրեր, գյուղերը երբեմն կտրված են լինում համայնքի կենտրոնական բնակավայրից։ Օրինակ է բերում Ահնիձորը, Շամուտը, որոնց դեպքում եղանակային պայմանների վատթարացումը հանգեցնում է խնդիրներ։ Համայնքները կտրվում են վարչական կենտրոնից, ուստի գնալ—գալը դժվարանում է։
«Այդ իսկ պատճառով մեզ համար կարեւոր է, որ մանկավարժը լինի հենց համայնքից։ Իրականացնում ենք վերապատրաստումներ մեկ կամ մեկուկես տարվա ընթացքում՝ կախված ֆինանսական հնարավորություններից։ Նախապատվությունը հիմնականում տրվում է մանկավարժական կրթություն ունեցող կադրերին, բայց նաեւ դեպք է եղել, երբ վերապատրաստման կուրս են անցել պարզապես չաշխատող մայրեր, քանի որ բարձրագույն կրթություն ունեցող մարդ չի եղել»,–նշեց կրթության ոլորտի մասնագետը։

17-01-2020





28-02-2020
Ապացուցիր, թե կարող ես
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ...


28-02-2020
Հայատյացություն, որ դրսեւորվեց սումգայիթյան «սցենարով»
Հիշում է սպանդից փրկված ծերունազարդ հայը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


32 ...


28-02-2020
Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի
Եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը ...


28-02-2020
Եթե ժողովուրդն է որոշում, ապա ոչինչ անօրինական չէ
«ՀՀ»-ի հյուրն է արձակագիր Արա Նազարեթյանը

-Պարոն Նազարեթյան, ...


28-02-2020
Հայաստանը նախ պետք է դիտարկի իրեն նպատակահարմար լինելու հարցը
Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության եւ ժողովրդի հանդեպ ...


28-02-2020
Մաքսատուրքի բարձրացումը հետաձգվեց 647 անուն ապրանքի համար
Փոփոխությունն ավտոմեքենաներին չի վերաբերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում ...


28-02-2020
Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է
Որքան դաշտը կարգավորելը եւ առկա խնդիրներին լուծումներ տալը




28-02-2020
Գյուղի 120 հեկտար վարելահողից 100-ը չի մշակվում
Այստեղ հիմնականում զարգացած է ...

28-02-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
1. Համակեցության հրամայականը


28-02-2020
Թերլցում եւ իրացվող վառելիքի որակական անհամապատասխանություն
ՏՄՊՊՀ-ի դիտարկումները բազմաթիվ խնդիրներ ...

28-02-2020
5 երկիր ներկայացնող հայ ըմբիշներ՝ համաշխարհային սանդղակում
Հայաստանը եւ այլ երկրներ ներկայացնող 12 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO