Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.02.2020
ԱՅԼՔ...


Տուգանքների նոր բալային համակարգը՝ ընդդեմ օրինազանցների

Որոնք են օրենքի կիրառման դրական ու խնդրահարույց կողմերը

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Որպեսզի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարները նվազեն, այս տարվա հունվարի 1-ից գործում է վարորդների գնահատման նոր՝ բալային համակարգը։ Նույն ժամանակահատվածից սկսած՝ ուժի մեջ են մտել տեսանկարահանող սարքերի եւ արագաչափերի արձանագրած խախտումների մասին դրույթները։
Ցանկացած վարորդ, թերեւս, արդեն հասցրել է իրազեկվել՝ ինչ է բալային համակարգի ներդրումը, եւ որ խախտման դեպքում որքան բալ է հանվում։ Հիշեցնենք՝ մեկ տարվա համար յուրաքանչյուր վարորդի տրվում է 9 բալ, որոնք ներառում են սահմանված ճանապարհային երթեւեկության խախտումների մեծ մասը։ Մեկ տարում դրանք սպառելու դեպքում վարորդը ստիպված է լինելու զրկվել վարորդական իրավունքից կես տարով՝ 3 ամիսը լրանալուց հետո տեսական քննություն հանձնելու եւ վարորդական իրավունքը վերականգնելու իրավունքով։ Եթե վարորդը չի օգտվում այդ իրավունքից, ապա իրավունքն ավտոմատ կերպով վերականգնվում է վարորդական իրավունքից զրկվելուց հետո կես տարի անց։ Ապա վարորդին տրվում է եւս 9 բալ։
Տուգանքների միավորների նոր համակարգը, սակայն, բազմաթիվ վարորդների շրջանում արդեն դժգոհությունների ալիք է բարձրացրել, ինչը բնական պիտի համարել, քանի որ ցանկացած նորամուծության բավականին դժվար ենք հարմարվում, առավել եւս, երբ խոսքը կարգապահության նոր ռեժիմի անցնելու մասին է։
Ներառվել է ավելի քան 20 տեսակի խախտում, որոնցից մի քանիսն արդեն հունվարի 1—ից գործում է, որոշ խախտումներ էլ կներառվեն բալային համակարգում այս տարվա սեպտեմբերից։ Խախտումները գնահատվում են 0.5—ից մինչեւ 4 միավոր՝ կախված խախտման տեսակից ու ծանրությունից։ Օրինակ՝ անսթափ վիճակում ավտոմեքենան վարելու համար գործող 150 000 դրամ տուգանքի փոխարեն կիրառվում է 29 000 դրամ տուգանք, փոխարենը՝ անսթափ վարորդի բալերից հանվելու է միանգամից 4 բալ։
Ծանր խախտումների թվում ներառված են նաեւ արագության չարաշահումը եւ կարմիր լույսի տակ երթեւեկելը։ 3 բալանոց խախտումներն էլ վերաբերում են ավտոմեքենայի հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելուն եւ սահմանված արագությունը 31—50 կմ/ժամ—ով գերազանցելու դեպքերին։ 4 միավոր հանվելու է սահմանված արագությունը 51—80 կմ/ժամ—ով գերազանցելու եւ անսթափ վիճակում ավտոմեքենա վարելու դեպքում։
Որքանով վարորդների գնահատման նոր համակարգը կգործի արդյունավետ, որոնք են օրենքի դրական ու խնդրահարույց կողմերը, «ՀՀ»—ն զրուցեց փաստաբան Գայանե Պապոյանի հետ։ Նրա գնահատմամբ, չի կարելի օրենքի կիրառումը թերագնահատել, քանի որ այն բավական դրական կողմեր ունի։ Նրա մեջբերած տվյալներով՝ 2018 թ. ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով արձանագրվել է 248 զոհ, ինչը ՀՀ բնակչության նման թվաքանակի պարագայում աղետալի ցուցանիշ է։
«Օրենքն ընդունվել է, որպեսզի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային ելքերը նվազեն։ Ինչպես նշել էր ՀՀ ոստիկանապետը, մահվան ելքով ավտովթարների հիմնական պատճառներն են ոչ սթափ վիճակում ավտոմեքենան վարելը, կարմիր լույսով երթեւեկելը եւ կանգ չառնելը, հանդիպակաց երթուղի դուրս գալը։ Այո, համամիտ եմ, հիմնականում այս խախտումների պատճառով են արձանագրվում մահվան ելքերը, սակայն մնացած բոլոր մանր խախտումները, որոնք ներառված են բալային համակարգի մեջ, ցավոք, անվտանգության պահպանման հետ գրեթե կապ չունեն, բացառությամբ՝ ամրագոտու կիրառման։ Ամրագոտին եւս ներառված է, 0,5 բալ դուրս է գալիս այս խախտման պատճառով, եւ ուժի մեջ է մտնելու սույն թվականի սեպտեմբերի 1—ից։ Այս խախտումը եւս բխում է վարորդի անվտանգությունից, որին եւս կողմ եմ։ Այն խախտումները, որոնք ներառված են սեփական անձի եւ այլ անձանց անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով, կարող են ներառվել բալային սանդղակում, բայց ոչ մանր խախտումները»,–ասաց Գայանե Պապոյանը։
Մանր խախտումների մասով փաստաբանն իր դիտարկումներն է անում, որոնց համաձայն՝ ճանապարհները եւ երթեւեկությունը դեռեւս ամբողջությամբ հարմարեցված չեն կարգապահ վարելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքներին, որպեսզի վարորդները զերծ մնան խախտումներից։ Խոսքը վերաբերում է նաեւ հետիոտների անցման վայրերում ոչ պատշաճ լուսավորության ապահովմանը, ինչը խոչընդոտում է ժամանակին կայանմանը։
«Երկրորդ շարքում կայանվելը եւս թեթեւ խախտում է, եւ, ըստ իս, չարժե վարորդից բալ նվազեցնել, մանավանդ երբ ավտոմեքենաները շատ են, եւ կայանման հարցը բավական դժվար է։ Կարելի է այս պարագայում պարզապես խստացման ռեժիմ կիրառել եւ մեքենաների տարհանման թիվն ավելացնել դեպի տուգանային հրապարակ։ Քանի որ նվազ խախտումների դեպքում եւս բալ է հանվում, վարորդներն արդեն ինքնագիտակցաբար մտածելու են ոչ թե կարգապահ վարելու, այլ օրենքը շրջանցելու ուղղությամբ»,— նշեց փաստաբանը՝ մի գործոն եւս կարեւորելով։ Նրա կարծիքով՝ այս պարագայում շատ կլինեն չարաշահումները, որոնք, սակայն, զերծ կմնան վերահսկողությունից։
Օրինակ, մեքենայի սեփականատերը կարող է ունենալ բարեկամներ, ընկերներ, որոնք բնակվում են արտերկրում եւ ունեն միջազգային կամ ՀՀ—ի վարորդական վկայական։ Քաղաքացին իրեն ապահովագրելու համար կարող է մուտք գործել ոստիկանության կայքի էլեկտրոնային հարթակ եւ գրանցել այլ վարորդական իրավունքի տվյլաներ, ինչը հնարավորություն կտա մեկ տարվա ընթացքում միմյանց միջեւ բաշխելու բալերը. «Որքան էլ նման դեպքերը հետագայում հայտնաբերվեն, եւ քրեական գործեր հարուցվեն, միեւնույն է, վերահսկողությունը չի մեծանալու։ Իսկ եթե բալային համակարգը գործեր միայն ծանր խախտումների դեպքում, ապա վարորդներն ավելի կարգապահ կլինեին՝ հասկանալով օրենքի լրջությունը»։
Բացի այս, օրենքը շրջանցելու այլ ուղղություններ էլ կլինեն։ Ըստ զրուցակցիս՝ քաղաքում ավտոմատ կերպով կավելանա արտասահմանյան համարանիշով ավտոմեքենաներ վարողների թիվը, քանի որ դրանց դեպքում տուգանային միավորներ չեն հանվում։
«Կա նաեւ համակարգային խնդիր։ Վարորդներ կան, որոնց վարորդական վկայականները հին նմուշի են եւ տրված են ցմահ։ Նոր վարորդական վկայականները տրվում են 10 տարի ժամկետով, իսկ հին նմուշի վկայականներով վարորդները չեն կարող էլեկտրոնային հարթակ մուտք գործել ու գրանցվել, քանի որ համակարգը թույլ չի տալիս, արդյունքում կստացվի, որ դարձյալ շրջանցվում է օրենքը։ Հին վկայականները նորերով փոխարինելու ցուցումներ չկան, իսկ եթե նույնիսկ այդ դրույթն էլ գործի, ապա այս պարագայում անձի իրավունքի սահմանափակման խնդիրն առաջ կգա։ Կարծում եմ՝ այս տեսքով օրենքն արդյունավետ չի գործի, քանի որ օրենքի շրջանցման եղանակներ վարորդները կգտնեն»,–եզրափակեց Գայանե Պապոյանը՝ նշելով, որ առաջիկա ամիսների ընթացքում գուցե հնարավոր լինի վերանայել օրենքի բացերը եւ փոփոխություններ ու լրացումներ կատարել բալային համակարգում։
Նկատենք, որ շատերն ունեն վարորդական իրավունք, սակայն ավտոմեքենա չեն վարում տարբեր պատճառներով։ Ուստի չի բացառվում, որ ոլորտում կոռուպցիոն ռիսկը մեծանա, եւ ավտոմեքենա չունեցող վարորդները փորձեն իրենց բալերը վաճառել։

17-01-2020





28-02-2020
Ապացուցիր, թե կարող ես
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ...


28-02-2020
Հայատյացություն, որ դրսեւորվեց սումգայիթյան «սցենարով»
Հիշում է սպանդից փրկված ծերունազարդ հայը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


32 ...


28-02-2020
Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի
Եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը ...


28-02-2020
Եթե ժողովուրդն է որոշում, ապա ոչինչ անօրինական չէ
«ՀՀ»-ի հյուրն է արձակագիր Արա Նազարեթյանը

-Պարոն Նազարեթյան, ...


28-02-2020
Հայաստանը նախ պետք է դիտարկի իրեն նպատակահարմար լինելու հարցը
Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության եւ ժողովրդի հանդեպ ...


28-02-2020
Մաքսատուրքի բարձրացումը հետաձգվեց 647 անուն ապրանքի համար
Փոփոխությունն ավտոմեքենաներին չի վերաբերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում ...


28-02-2020
Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է
Որքան դաշտը կարգավորելը եւ առկա խնդիրներին լուծումներ տալը




28-02-2020
Գյուղի 120 հեկտար վարելահողից 100-ը չի մշակվում
Այստեղ հիմնականում զարգացած է ...

28-02-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
1. Համակեցության հրամայականը


28-02-2020
Թերլցում եւ իրացվող վառելիքի որակական անհամապատասխանություն
ՏՄՊՊՀ-ի դիտարկումները բազմաթիվ խնդիրներ ...

28-02-2020
5 երկիր ներկայացնող հայ ըմբիշներ՝ համաշխարհային սանդղակում
Հայաստանը եւ այլ երկրներ ներկայացնող 12 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO