Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Տարածաշրջանային հիմնական խաղացողները վերադիրքավորվում են

Իրանը ձգտում է ամրապնդել իր դիրքերը

Երեկ հայտնի դարձավ, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, ինչպես նաեւ Ռուսաստանի ռազմական ու անվտանգության ոլորտի մի շարք այլ պաշտոնյաների՝ հունիսի 14-15-ը նախատեսված այցելությունը Թուրքիա հետաձգվել է։ Մինչդեռ Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ։ Տարածաշրջանային հիմնական խաղացողների վարած քաղաքականության եւ սպասվող զարգացումների շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանի հետ։
–Հունիսի 14-15-ը Թուրքիա պետք է մեկներ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած պատվիրակությունը, սակայն հայտնի դարձավ, որ այցը հետաձգվել է։ Ի՞նչն է պատճառը։
–ՌԴ ԱԳՆ եւ ՊՆ նախարարների գլխավորած պատվիրակության այցելության հետաձգումը Թուրքիա խոսում է երկու երկրների միջեւ հարաբերություններում որոշակի լարվածության առկայության մասին։ Ինչպես նշում են փորձագետները, հետաձգված հանդիպման կարեւորագույն թեմաներից են իրավիճակը Լիբիայում, ինչպես եւ զարգացումները սիրիական ուղղությամբ։ Կարող ենք ենթադրել, որ ՌԴ բարձրաստիճան պատվիրակության այցելության հետաձգումը կարող է պայմանավորված լինել Լիբիայի շուրջ ռուս—թուրքական ընթացիկ քաղաքական ու բանակցային օրակարգում առկա տարակարծություններով։ Նկատենք, որ վերջին շրջանում Անկարան կարողացել է զգալիորեն ճնշել գեներալ Հաֆթարի գլխավորությամբ Լիբիայի հակակառավարական ուժերին՝ մեկը մյուսի հետեւից հետ գրավելով մի շարք ռազմավարական նշանակության տարածքներ։ Անկարան քանիցս հայտարարել է, որ Մոսկվան աջակցում է Հաֆթարին։
Թերեւս սխալված չենք լինի ասել, որ ՌԴ բարձրաստիճան պատվիրակության այցելության հետաձգումը արտացոլում է Լիբիայում Մոսկվա—Անկարա պրոքսի պատերազմի նոր՝ որակապես ավելի խորքային փուլ անցնելու մեկնարկը։
–Թուրքիան իր դիրքերն է փորձում ամրապնդել ինչպես Լիբիայում, այնպես էլ՝ Սիրիայում։ Ռուս—թուրքական պաշտոնյաների հանդիպման հետաձգումն արդյո՞ք ենթադրում է, որ նախապես համաձայնեցված օրակարգում փոփոխություններ են տեղի ունեցել։
–Այո, ինչպես նշեցի, նախապես համաձայնեցված բանակցային օրակարգում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք պայմանավորված են գլխավորապես լիբիական ճակատում կողմերի միջեւ նոր անհամաձայնություններով։ Կարող ենք ենթադրել, որ սա խոսում է Լիբիայում կողմերի վերադիրքավորման նոր գործընթացի մասին։ Իհարկե, ընդհանուր առմամբ Թուրքիան եւ ՌԴ—ն ներկայում կարողանում են կոորդինացնել գործողությունները Սիրիայում՝ խնդիրները կարգավորելով հիմնականում քաղաքական ճանապարհով։ Սակայն դա չի նշանակում, որ սիրիական ճակատում Անկարան ու Մոսկվան այլեւս չունեն տարակարծություններ. վերջիններս խոշոր հաշվով ռազմավարական մրցակիցներ են ինչպես Սիրիայում, այնպես էլ՝ ամբողջ Մերձավոր Արեւելքում առհասարակ։ Ավելին, Իդլիբի շուրջ կողմերի միջեւ ձեռք բերված կոնսենսուսը բավական փխրուն է, եւ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից՝ միջադեպերի հաճախակիացման հետեւանքով։
–Ի տարբերություն Ռուսաստանի պաշտոնատար անձանց, Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆն արդեն Թուրքիայում է։ Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշված է, որ այցի ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունների բոլոր ուղղությունները։ Ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել այս հանդիպումից։
–Իրանի արտգործնախարարի այցելությունը Թուրքիա լավ հնարավորություն է կողմերի համար քննարկելու երկկողմ համագործակցության հարցեր ինչպես Սիրիայում, այնպես էլ՝ տարածաշրջանային ու միջազգային գործընթացների համատեքստում։ Լավ հնարավորություն է այն առումով, որ հետաձգվում է ՌԴ պատվիրակության այցելությունը Թուրքիա. Թեհրանը փորձում է օգտվել Անկարա—Մոսկվա տարակարծություններից եւ իր դիրքերը ամրապնդել տարածաշրջանում։ Վերջին ամիսներին Վաշինգտոն—Թեհրան պրոքսի ռազմական գործողությունները, դրան հավելյալ համավարակի տնտեսական հետեւանքները Իրանի տնտեսության վրա, բացասաբար են անդրադարձել Մերձավոր Արեւելքում Իրանի ունեցած ազդեցության վրա։ Վաշինգտոնի հետ Թուրքիայի հակասությունները, վերջինիս հաջողությունները Լիբիայում ու Սիրիայում նպաստում են, որ Թեհրանն ակտիվացնի երկխոսությունը Թուրքիայի հետ։ Ավելին, վերջին օրերին Լիբանանում, որտեղ Իրանն ունի ռազմաքաղաքական զգալի ազդեցություն, նկատվում է թուրքական գործոնի ակտիվացման միտում, ինչը, ըստ էության, գտնվում է Թեհրանի ուշադրության կենտրոնում։ Ամփոփելով Իրանի ԱԳՆ ղեկավարի այցելության հետ կապված հարցերը, կարող ենք նշել, որ տարածաշրջանային հիմնական խաղացողները փորձում են վերադիրքավորվել, ինչի անհրաժեշտությունը զգացվում էր հատկապես համավարակի հետեւանքով առաջացած տարածաշրջանային գործընթացների ակտիվության որոշակի նվազեցման արդյունքում։
–Ի՞նչ վտանգներ են ենթադրում տարածաշրջանային զարգացումները Հայաստանի համար։
–Քանիցս նշել եմ, որ, բարեբախտաբար, Հայաստանն ուղղակի ներգրավվածություն չունի Մերձավոր Արեւելքի (Հյուսիսային Աֆրիկայի) տարբեր հակամարտություններում։ Դա, անշուշտ, թույլ է տալիս նվազեցնել մեր ուղղությամբ տարածաշրջանային հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները։
Մյուս կողմից, դա չի նշանակում, որ Հարավային Կովկասը եւ Հայաստանը շրջանցում են կամ կշրջանցեն այն մարտահրավերները, որոնք անուղղակի ազդեցություն ունեն մեր տարածաշրջանի վրա նույնպես։ Մասնավորապես, Անկարայի ակտիվացումը Մերձավոր Արեւելքում, ռազմական գործողությունները Լիբիայում, Էրդողանի արկածախնդրությունը Արեւելյան Միջերկրականում բացասաբար են անդրադառնում նաեւ Հարավային Կովկասի կայունության վրա։ Հասկանալի է, որ այստեղ Անկարան մրցակցում է միաժամանակ թե՛ Մոսկվայի, թե՛ Թեհրանի հետ։ Եվ այդ մրցակցությունում իր դիրքերի ամրապնդման գործում զգալիորեն օգտագործում է ադրբեջանական գործոնը։
Հասկանալի է նաեւ այն, որ տարածաշրջանային հիմնական խաղացողների միջեւ ձեւավորված ուժային հավասարակշռությունը խոշոր հաշվով պահպանվում է, ինչն իր հերթին նպաստում է մեր տարածաշրջանում պայմանական կայունության ապահովմանը։ Այս եւ այլ մարտահրավերների ու վտանգների զսպման ու հակազդման գործում ողջունելի է Հայաստանի տարածաշրջանային քաղաքականությունում (արտաքին ու պաշտպանական գերատեսչական) վերջին շրջանում նկատվող նախահարձակ ու նախաձեռնող ռազմավարության փիլիսոփայության որդեգրումը։ Այդ առումով առանձնակի կնշեի ՀՀ պաշտպանության նախարարի նոր տեսլականը մեր պաշտպանության ոլորտի եւ զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ։
Զրուցեց Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ
l.mkhitaryan@hhpress.am

16-06-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO