Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ամերիկահայերի անվտանգությունն ապահովված է

Դենվերի հայկական խաչքար-հուշարձանը կվերականգնվի իրադրության հանդարտեցումից հետո

ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին ոստիկանի կողմից Ջորջ Ֆլոյդի սպանության հետեւանքով բողոքի ալիք տարածվեց երկրով մեկ։ Ցույցերը վերածվեցին անկարգությունների, որի պատճառով ԱՄՆ մի շարք քաղաքներում հայտարարվեց պարետային ժամ։ Միացյալ Նահանգներում տիրող իրավիճակի եւ հայ համայնքի խնդիրների մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի հետ։
–Երեք շաբաթից ավելի ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում տեղի են ունենում բողոքի ցույցեր եւ բախումներ։ Որքանո՞վ է ամերիկահայ համայնքը ներգրավված այս գործընթացներում։
–Ինչպես ԱՄՆ այլ քաղաքացիների, այնպես էլ Միացյալ Նահանգների հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը խաղաղ ցույցերին հիմնականում պայմանավորված է ռասայական խտրականության դեմ պայքարով, ինչը ընդհանրական առումով բոլոր մասնակիցների շարժառիթն է։ Հայերը չեն մասնակցել անկարգություններին։
–Բողոքի ցույցերի ժամանակ վնասվել են խանութներ, այդ թվում՝ հայերին պատկանող։ Ի՞նչ տեղեկություններ ունեք հայ համայնքին հասցված վնասների մասին։
–Հայ համայնքին անկարգություններից հիմնականում վնաս չի հասցվել։ Արեւմտյան ափի հայկական հոծ բնակչությամբ քաղաքները դուրս են մնացել անկարգությունների կենտրոնացման շրջաններից։ Տուժել են մոտ մեկ տասնյակ հայերի պատկանող խանութներ, որոնք թալանվել են։
–Որքանո՞վ է ապահովված հայերի անվտանգությունը։ Ինչպիսի՞ն է դրությունը ներկայումս։
–Դրությունն այժմ խաղաղ է եւ ամբողջությամբ վերահսկվում է իշխանությունների կողմից։ Հայերի անվտանգությունն ապահովված է։
–Այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ են դիմում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ տարբեր խնդիրներով, այդ թվում՝ Հայաստան վերադառնալու ցանկությամբ։ Որքա՞ն ՀՀ քաղաքացի է վերադարձել, եւ քանիսի՞ վերադարձը դեռ պետք է ապահովվի։
–Համավարակի բռնկումից ի վեր ԱՄՆ—ում ՀՀ դեսպանությունը եւ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աջակցել են ՀՀ քաղաքացիներին տվյալ իրավիճակով պայմանավորված բազմաթիվ խնդիրների շուրջ, այդ թվում՝ նրանց վերադարձի կազմակերպման։ Մայիսի 2—ից ցայսօր Լոս Անջելեսից հայրենիք է վերադարձել մոտ 370 ՀՀ քաղաքացի։ ԱՄՆ արեւելյան ափից Հայաստան է վերադարձել 150—ից ավելի ՀՀ քաղաքացի, այդ թվում՝ 37 ուսանող եւ 35 աշակերտ։
–ԱՄՆ Դենվեր քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցների կողմից վանդալիզմի էր ենթարկվել Հայոց ցեղասպանության ու մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների զոհերի հիշատակին նվիրված խաչքար—հուշարձանը։ Վերականգնվա՞ծ է այսօր այն։
–Ցավով պետք է նշենք, որ ընթացող ցույցերի արդյունքում պղծվել—վնասվել է Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում տեղադրված եւ Հայոց ցեղասպանությանը, եւ մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների զոհերին նվիրված խաչքարը։ Իրադրության հանդարտեցումից հետո ամերիկահայ համայնքի մասնակցությամբ քայլեր կձեռնարկվեն խաչքարի նախնական տեսքի վերականգնման ուղղությամբ։ ԱՄՆ-ում մեր դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների միջոցով մշտական կապ ենք պահպանում Ամերիկայի հայկական համայնքային կառույցների եւ անհատների հետ։
Զրուցեց Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ
l.mkhitaryan@hhpress.am

18-06-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO