Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Լրացուցիչ մարտահրավեր ՄԱԿ—ում մեր դիվանագիտական ներկայացուցչության համար

Թուրք դիվանագետը կգլխավորի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանը

Հունիսի 17-ին կայացած քվեարկությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ է ընտրվել թուրք դիվանագետ Վոլկան Բոզքըրը։ Թուրք դիվանագետը ստացել է 193 երկրներից 178-ի ներկայացուցիչների աջակցությունը, 11-ը ձեռնպահ են մնացել քվեարկությունից, եւս երեք քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։
Նշենք, որ Գլխավոր ասամբլեայի նախագահն ընտրվում է տարածաշրջանային հինգ խմբերի միջեւ ռոտացիոն սկզբունքով։ Այս անգամ արեւմտաեվրոպական եւ այլ պետությունների խմբի ներկայացուցչի հերթն էր. այս խումբը ներառում է նաեւ Թուրքիան։ Բոզքըրը դիվանագիտական ծառայության մեջ է 1972 թվականից, իսկ 2011—ից Թուրքիայի խորհրդարանի անդամ է եւ նախկինում զբաղեցրել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահի, ինչպես նաեւ ԵՄ—ի հետ հարցերի նախարարի պաշտոնը։
Թուրք դիվանագետը միակ թեկնածուն էր, մյուս պետությունները չէին ներկայացրել իրենց թեկնածուին, եւ ընտրությունը պետք է լռելյայն լիներ, սակայն Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի, այնուհետեւ նաեւ ԱՄԷ—ի պահանջով կայացել էր քվեարկություն։
Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնը լրացուցիչ լծակներ է տալիս Թուրքիային, եւ կառույցը ներկայացնող քաղաքական գործիչն իր զրույցներում, պաշտոնական դիրքորոշումներն արտահայտելիս, նաեւ որոշակի կազմակերպչական հարցեր լուծելիս կամ որպես պաշտոնատար անձի հետ հանդիպումներ ունենալիս կարող է ոչ այնքան հայանպաստ վարքագիծ դրսեւորել։ «Թեեւ միջազգային կառույցը կայացած է, ունի երկար պատմություն եւ լուրջ փորձառություն ներքին աշխատանքների կազմակերպման առումով, եւ անձինք չեն կարող խաթարել կառույցի աշխատանքները, սակայն նրանք՝ որպես ներկայացուցչական մարմնի ներկայացուցիչներ, կարող են իրենց խոսքում եւ գործում որոշակիորեն ոչ այնքան հայանպաստ վարքագիծ դրսեւորել։ Սա անհարկի կամ լրացուցիչ ձեւով կբարդացնի մեր դիվանագիտական կորպուսի աշխատանքը, որովհետեւ նրանք առավել աչալուրջ եւ զգոն պետք է լինեն՝ թույլ չտալու համար որեւէ հակահայկական վարքագծի դրսեւորում Գլխավոր ասամբլեայի ամբիոնից»,–«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ շատ դժվար էր պայքարել, երբ չկար երկրորդ թեկնածուն։ Հետեւաբար, եթե ցանկանում էինք մեկ այլ թեկնածու, ապա պետք է ավելի վաղ սկսեինք աշխատել այդ ուղղությամբ, եւ ապահովվեր այլընտանքային թեկնածուի առկայությունը։ Չնայած դրան, ստեղծված իրավիճակը կարելի է դիտարկել մեկ այլ կողմից եւս՝ արդեն դրական առումով. այս հարցում արձանագրվեց երեք պետությունների համատեղ աշխատանքը, որոնք ունեն ընդհանուր շահ։ Այս փաստը նպաստավոր է Հայաստան—Հունաստան—Կիպրոս եռակողմ հարթակի ավելի ամրապնդման համար, որը հետագայում եւս կարող է ունենալ իր զարգացումները։
Ի՞նչ հնարավորություններ ունի եռակողմ հարթակը, եւ ինչպիսի՞ ներուժ ունենք ավելի մեծաթիվ համախոհներ ներգրավելու առումով՝ կասեցնելու այն հակահունական եւ հակահայկական քայլերը, որ միգուցե լինեն ապագայում։ Տ. Սիմոնյանի կարծիքով՝ մենք ունենք հնարավորություններ զարգացնելու երկկողմ հարաբերություններ ոչ միայն Հունաստանի, Կիպրոսի եւ տարածաշրջանի այլ պետությունների հետ, այլեւ միաժամանակ նոր պետություններ ներգրավենք հայանպաստ որոշումներ ընդունելու գործընթացում։ «Այս աշխատանքը ենթադրում է, որ մենք ինքներս պետք է հստակորեն գիտակցենք մեր շահերը եւ դրանք ճիշտ ներկայացնենք մեր գործընկերներին, որպեսզի մեր շահերը նրանց կողմից եւս առաջնային մակարդակում գնահատվեն։ Փոխադարձության այս մակարդակում երեք պետությունների համագործակցությունն ավելի ընդլայնելով՝ կկարողանանք ներգրավել այլ պետությունների եւս։ Առաջիկայում Գլխավոր ասամբլեայում բավականին լուրջ աշխատանք ունենք տանելու թե՛ համաշխարհային մակարդակում մարդու իրավունքների պաշտպանության, թե՛ ցեղասպանությունների կանխման բնագավառում»,–ասաց միջազգային իրավունքի մասնագետը։
2015 թ. ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեան իր 69—րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունեց Հայաստանի նախաձեռնած՝ դեկտեմբերի 9—ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու վերաբերյալ բանաձեւը։ Այդ համատեքստում, պատգամավորի գնահատմամբ, մեր աշխատանքներն իհարկե լավ ապագա ունեն։
Վերջին շրջանում միջազգային ասպարեզում տեղի ունեցող իրադարձություններն այնքան էլ համահունչ չեն հայկական շահի առաջմղման գործընթացների հետ, ինչն ավելացնում է մեր առջեւ ծառացող մարտահրավերների թիվը։ Այստեղ է, որ Հայաստանը պետք է ավելի մեծացնի զգոնությունը եւ այն գիտակցումը, որ, նախեւառաջ, մենք արձագանքելով՝ չպետք է արտաքին քաղաքականությունը վարենք, այլ ավելի նախաձեռնող եւ առաջանցիկ քաղաքականություն պետք է մշակենք։ Դա թույլ կտա հակահայկական դրսեւորումները կանխել դեռ սաղմնային շրջանում եւ ոչ թե արձագանքել արդեն առաջացած մարտահրավերներին։ Այս առումով նման պատասխանատու պաշտոնում թուրք դիվանագետի ընտրվելու փաստը միգուցե զգոնության լրացուցիչ ազդակ դառնա նախապես քայլերը մշակելու համար։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

20-06-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO