Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Պատմական իրողության դեմ թուրքական կեղծիքն անզոր է

Ընդլայնվում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը

Վերջին շրջանում Թուրքիան փորձում է ակտիվացնել իր պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման դեմ։ Դրա մեկնարկը տրվեց, երբ որոշ ժամանակ առաջ Անկարայի նախագահական պալատում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի ունեցավ Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմնի նիստը։
ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այդ մարմինը շատ հազվադեպ է այդ կազմով հավաքվում։ Այս անգամ հավաքվել են եւ 5 ժամ անընդմեջ քննարկել Հայոց ցեղասպանության դեմ պայքարելու ուղիները։ Կառույցը բավական հեղինակավոր է, քանի որ դրա կազմի մեջ են մտնում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախկին 6 նախագահները։ «Թեեւ պաշտոնական հաղորդագրության մեջ չէր նշվել, թե ինչ որոշումներ են ընդունվել, բայց կարող ենք ենթադրել, որ այդ բարձրագույն խորհրդատվական խորհուրդն է որոշել իրենց պայքարն ակտիվացնելու նպատակով ստեղծել հատուկ կառույցը»,–նշեց թուրքագետը։ Նշենք, որ Էրդողանը նախատեսում է ստեղծել քաղաքացիական անկախ կառույց, որը միանձնյա պատասխանատու կլինի Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքների դեմն առնելու համար։
Ինչո՞ւ հենց հիմա, ի՞նչն է անհանգստացրել թուրքական իշխանությանը։ Սաֆրաստյանն առանձնացնում է մի քանի հանգամանքներ. նախ՝ աշխարհում կտրուկ ընկել է Թուրքիայի հեղինակությունը, ինչը նկատելի է ոչ միայն չեզոք երկրների, այլ նաեւ՝ Թուրքիայի դաշնակիցների շրջանում. «Ե՛վ արեւմտյան եվրոպական երկրները, ե՛ւ Միացյալ Նահանգները սկսել են մեծ զգուշավորությամբ մոտենալ Թուրքիային իր անկանխատեսելի եւ ագրեսիվ քաղաքականության պատճառով։ Թուրքիան հույս ունի, որ իր հեղինակությունը որոշ չափով կարող է բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դեմն առնելու միջոցով»։
Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ ընդլայնվում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Դեռեւս փետրվարին Սիրիայի խորհրդարանն ընդունել էր 20—րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության եւ Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձեւ։ Զրուցակցիս բնորոշմամբ, Սիրիայում տեղի ունեցածը նոր երեւույթ էր, քանի որ դրանով ճանաչման եւ դատապարտման գործընթացն ընդլայնվեց իսլամական, մուսուլմանական աշխարհի հաշվին, այսինքն՝ դուրս եկավ կրոնական սահմաններից։ Այս զարգացումների համատեքստում իրատեսական է դառնում նաեւ Եգիպտոսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությունը։ Չմոռանանք, որ վերջերս Եգիպտոսի նախաձեռնությամբ համատեղ դաշինք էր ստեղծվել Հունաստանի, Կիպրոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Ֆրանսիայի հետ՝ Լիբիայում եւ Միջերկրական ծովում Թուրքիայի ագրեսիվ, սադրիչ գործողություններին դիմակայելու նպատակով։ Մինչ այդ էլ Եգիպտոսի եւ Թուրքիայի հարաբերությունները շատ սրված էին, որովհետեւ Թուրքիան աջակցություն է ցույց տալիս «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությանը, որը Եգիպտոսում օրենքից դուրս է հայտարարված։
Մի շարք երկրներում եւ հատկապես Լիբանանում բավականին ակտիվացել են թուրքական ուժերը, որոնց կողմից ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են հակահայկական ցույցեր։ Կարող ենք փաստել, որ այդ գործողությունների իրականացման «թելերը» գնում են դեպի Թուրքիա եւ բնականաբար ուղղված են Հայոց ցեղասպանության մերժման քաղաքականությանը։ «Թուրքերը փորձում են Հայոց ցեղասպանության դեմ պայքարը դարձնել պայքար ընդհանրապես հայկական գործոնի դեմ։ Նկատենք, որ հայկական գործոնն աշխարհում ուժեղանում է, թուրքերը նույնպես դա նկատում են եւ փորձում են քայլեր իրականացնել այդ ուղղությամբ։ Բեյրութի իրադարձությունները դրա վառ օրինակն են»,–համոզմունք հայտնեց արեւելագիտության ինստիտուտի տնօրենը։
Էրդողանի կողմից ստեղծվող կառույցի քաղաքականության հայեցակարգային ուղղություններից են լինելու պայքարի մշակութային, պատմական եւ իրավական բադարիչները։ Եթե պատմականը եւ իրավականը հասկանալի են, ապա ինչպես հասկանանք մշակութային բաղադրիչը։ Վերջին տարիներին Թուրքիայի արտաքին քաղաքականությունը փորձում է ավելի մեծ ուշադրություն դարձնել «փափուկ ուժի» կիրառմանը, որն ընդգրկում է նաեւ մշակույթի ոլորտը։ Սաֆրաստյանի խոսքով, կոնկրետ այս դեպքում, երբ խոսվում է մշակութային ուղղության մասին, պետք է հասկանանք, որ Թուրքիան ավելի ինտենսիվ պայքար է սկսելու հայկական մշակույթի դեմ, իրականացնելով մի կողմից՝ հայկական մշակութային հուշարձանների ոչնչացումը, մյուս կողմից՝ յուրացումը. «Թուրքական քաղաքականությունը յուրացման վրա է հենվում, իսկ դա նշանակում է, որ առաջիկայում Թուրքիայում ավելի կուժեղանա մշակութային ցեղասպանությունը, ինչը տեղի է ունենում տարիներ շարունակ»։
Թուրքագետը նկատեց, որ սա թուրքական իշխանությունների կողմից այդ մակարդակում ստեղծվող առաջին կառույցը չէ։ Դեռեւս 2000—ականների սկզբին նմանատիպ կառույց եւս ստեղծվել էր եւ այն ղեկավարվում էր Թուրքիայի փոխվարչապետի կողմից։ «Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի՝ 100—ամյա կեղծիքների քաղաքականության ընթացքում թուրքերը փորձել են բոլոր ճանապարհները, բայց նոր բան գտնել դժվար թե կարողանան։ Որքան էլ փորձեն պատմական իրողությունները կեղծել, ճշմարտության դեմ շատ դժվար է պայքարել»,–ասաց նա՝ ընդգծելով, որ այդ կառույցը հազիվ թե լուրջ վնաս հասցնի Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործին։
Թուրքական կեղծիքի քաղաքականության դեմ արդյունավետ պայքարելու համար աշխարհասփյուռ հայկական կառույցները կարող են ավելի սերտ համագործակցել։ Մյուս կողմից, Հայաստանն ավելի մեծ դերակատարություն է ստանձնում ցեղասպանությունների դեմ տարվող պայքարում։ Այս տարի հունիսի 22—ին Ժնեւում ՄԱԿ—ի մարդու իրավունքների խորհրդի 43—րդ նստաշրջանն ընդունեց Հայաստանի կողմից ներկայացված Ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ բանաձեւը։ «Թուրքական պրոպագանդան ինչ էլ անի, ի վերջո, դատապարտված է պարտության, որովհետեւ հնարավոր չէ կեղծել պատմական իրողությունը»,–շեշտեց Ռ. Սաֆրաստյանը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

01-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO