Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ԱՇԽԱՐՀ


Եռյակի գագաթնաժողովում կարեւորվել է տարածքային ամբողջականությունը

Կոչ միջազգային հանրությանը՝ աջակցելու Սիրիայի ժողովրդին

Սիրիայում ներքին բախումները, կարելի է ասել, հարաբերականորեն դադարել են, սակայն տնտեսական իրավիճակը կորոնավիրուսի համավարակի պայմաններում օր օրի վատթարանում է։ Թեեւ, ԱՀԿ-ի տվյալներով, հուլիսի 2-ի դրությամբ այդ երկրում կա 293 վարակակիր եւ մահվան 9 դեպք, սակայն բացառված չէ, որ մեծ թվով զոհեր կլինեն սովի պատճառով, ինչի մասին նախազգուշացրել է ՄԱԿ-ը։
Տնտեսական իրավիճակն ավելի է բարդացել հունիսի 17-ից, երբ ԱՄՆ-ն Սիրիայի դեմ կյանքի կոչեց «Կեսարի օրենք» սահմանափակումների փաթեթը, որում ընդգրկված են տնտեսական գրեթե բոլոր ոլորտները։ Դրանք կիրառվել են 39 կառույցի, այդ թվում՝ երկրի կենտրոնական բանկի եւ ֆիզիկական անձանց, ինչպես, օրինակ, նախագահ Բաշար Ասադի ու նրա տիկնոջ դեմ։ Սիրիայում մարդասիրական աղետալի իրավիճակի առնչությամբ հունիսի 29—ին այդ երկրի խաղաղ բնակչությանն աջակցության ձեռք մեկնած մարդասիրական ոչ պետական կազմակերպությունները, այդ թվում՝ Նորվեգիայի փախստականների խորհուրդը, «Oxfam»—ը, «Care—ը», «Mercy Cops»—ը եւ այլն, հանդես են եկել նախազգուշացնող հայտարարությամբ։ Հայտարարության մեջ շեշտվել է, որ Սիրիայում խիստ թերսնվողների թիվը 42 տոկոսով աճելու է, միլիոնավոր սիրիացներ, որոնք շուրջ 10 տարի փախստականի կարգավիճակում են, հայտնվելու են հումանիտար աննախադեպ աղետի մեջ, տառապելու են սովից։ Ուստի հայտարարությամբ մարդասիրական կազմակերպությունները կոչ են արել ողջ աշխարհին՝ աջակցել սիրիացիներին, ինչն այսօր խիստ անհրաժեշտ է։ Նշենք, որ հունիսի 30—ին Բրյուսելում ՄԱԿ—ի եւ Եվրամիության գլխավորությամբ տեղի է ունեցել Սիրիայի ներքին եւ արտաքին փախստականներին աջակցելու առնչությամբ համաժողով։
Ստեղծված իրավիճակում հուլիսի 1—ին Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Հասան Ռոհանիի եւ Ռեջեբ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ տեղի է ունեցել տեսագագաթնաժողով՝ նվիրված սիրիական ճգնաժամին։ Սա Աստանայի գործընթացի, Սիրիայում խաղաղության երաշխավոր երկրների նախագահների առաջին հանդիպումն էր ընթացիկ տարում։ Նրանց վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2019 թ. սեպտեմբերին Անկարայում, իսկ հաջորդը, ըստ պայմանավորվածության, համավարակի հաղթահարումից հետո տեղի կունենա Թեհրանում։ Էրդողանն իր ելույթում նշել է, թե Թուրքիայի առաջնահերթությունը Սիրիայում քաղաքական միասնականությունը, տարածքային ամբողջականությունը, խաղաղության, կայունության հաստատումն ու առկա խնդիրների վերջնական լուծումն է։ Անդրադառնալով Թուրքիայի Սիրիա ներխուժելուն, շեշտել է, թե դրա նպատակն ընդդեմ անջատողականների պայքարն է եւ Սիրիայում մարդկային ողբերգությունը կանխելը։ Սա այն դեպքում, երբ 2012—ից սիրիական ուժերը հետ քաշվեցին այդ երկրի քրդաբնակ տարածքներից, իսկ վերջիններս դաիշականներից պաշտպանվելու եւ այդ տարածքները կառավարելու նպատակով ձեւավորեցին քրդական ինքնավարությունը, որի դեմ սկսել է պայքարել Անկարան՝ համագործակցելով դաիշականների ու «Ալ Նոսրա» ահաբեկչական խմբերի հետ։ Բացի այդ, ձգտում է գրավյալ տարածքները թուրքացնել։ Այդ են վկայում Սիրիայում համեմատաբար ամենախաղաղ ու ապահով Աֆրինի գրավումն ու թուրքացման ակտիվ գործընթացը։
Թուրքիան, միանալով Աստանայի գործընթացին, ջանք չի խնայում ամեն գնով արգելակել Սիրիայի քրդական կազմակերպությունների, մասնավորապես, Ժողովրդի պաշտպան միավորումների (YPG) եւ Սիրիայի ժողովրդավարական (SDF) ուժերի խաղաղության բանակցությունների ու Սիրիայի նոր սահմանադրություն մշակող կոմիտեի գործունեությանը մասնակից լինելը։ Հատկանշական է, որ ըստ քրդական աղբյուրների, Իրաքի հյուսիսում Անկարայի «Արծվի մագիլներ» եւ «Վագրի ճիրաններ» ռազմական գործողությունները եւս ուղղված էին հենց այդ նպատակին։ Քանի որ Անկարային հաջողվել էր Իրաքի քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարազանիի աջակցությամբ Սիրիայի քրդերից ձեւավորել փոքրաթիվ մի կազմակերպություն՝ Սիրիայի քրդերի հայրենասիրական խորհուրդ անվամբ (ENKS), որը, որպես ընդդիմադիր, մասնակցում էր եւ մասնակցելու է նշյալ գործընթացներին՝ որպես քրդերի ներկայացուցիչ։ Սակայն վերջին շրջանում, հենց Իրաքի քրդական ինքնավարության միջնորդությամբ, ENKS—ը բանակցություններ է վարել YPG—ի եւ SDF—ի հետ եւ համագործացության շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։ Ահա թե ինչու, Իրաքի հյուսիսում Թուրքիայի վերջին հարձակումների թիրախ էր դարձել քրդական ինքնավարությունը։
Թեեւ տեսագագաթնաժողովի հրապարակած 14 կետից բաղկացած հայտարարությունում Թուրքիայի նպատակները խիստ կարեւորվել են, սակայն, հաշվի առնելով ԱՄՆ—ի եւ Ֆրանսիայի շահերը Սիրիայում ու քրդերի հանդեպ նրանց քաղաքականությունը, բացառված չէ, որ վերջիններս մասնակցեն այդ գործընթացներին, ինչը Թուրքիայի համար մղձավանջ կլինի։ Գագաթնաժողովի հայտարարությունում շեշտվել է, որ Սիրիայի հիմնահարցը ռազմական լուծում չունի, այն պետք է տեղի ունենա հակամարտ կողմերի՝ Սիրիա—Սիրիա ձեւաչափով, ՄԱԿ—ի 2254 բանաձեւի շրջանակներում։ Դրանում ընդգծվել է, որ պայքարելու են ընդդեմ ցանկացած անջատողական դրսեւորման, ինչը հարվածելու է երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպեսեւ վտանգելու է հարեւան երկրների ազգային անվտանգությունը։ Այս խնդրին են վերաբերում հայտարարության 2—րդ եւ 3—րդ կետերը։ Հայտարարության մեջ կողմերը մտահոգություն են հայտնել համավարակով պայմանավորված երկրում տնտեսական, առողջապահական համակարգերի հնարավոր փլուզման եւ մարդկային աղետալի վիճակի առնչությամբ՝ ՄԱԿ—ին եւ մարդասիրական միջազգային այլ կազմակերպությունների կոչ անելով առանց խտրականության աջակցել սիրիացիներին։ Պուտինն իր ելույթում կարեւորելով Սիրիայի տարածքային ամբողջականությունը, նշել է, որ դա Աստանայի գործընթացի գլխավոր նպատակն է։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am

03-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO