Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.06.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից

Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


2019թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020թ. հունվարի 15-ից արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր։
Սպանդանոցների քանակը բավարա՞ր է արդյոք թարմ մսի պահանջարկն ապահովելու համար։
Կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից նախ տեղեկացանք, որ այսօրվանից տեսչական մարմինը սկսում է մշտադիտարկում հանրապետության հանրային սննդի բոլոր խոշոր օբյեկտներում՝ ստուգելու օգտագործվող թարմ մսի սպանդանոցային ծագման հավաստիությունը։ Այն օբյեկտները, որոնք չեն ունենա մսի սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթղթեր, կկրեն օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն։ Որովհետեւ մեր երկրի օրենսդրությունն ամրագրում է սպանդանոցային նորմի պարտադիր պահանջը, եւ տնտեսավարողների հետ հանդիպումներն ու հաշվարկները հանգեցրել են այն եզրակացության, որ «հանրապետությունում գործող սպանդանոցների քանակը բավարար է պետպատվերի եւ հանրային սննդի օբյեկտների թարմ մսի պահանջարկը բավարարելու համար»։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը մեզ հայտնեց, որ այս պահին երկրի տարածքում 16 գործող մեծ սպանդանոց ունենք՝ տրամադրելով դրանց ցանկը։
Ըստ այդմ, Արագածոտնի մարզում 1 սպանդանոց կա՝ Հարթավան գյուղում, միայն մանր եղջերավոր կենդանիների մորթ է անում։
8 սպանդանոց կա Կոտայքի մարզում։ Այստեղ Նոր Գեղիի սպանդանոցը միայն թռչունների մորթ է անում։ Ձորաղբյուրի սպանդանոցը՝ մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների մորթ։ Զորավան գյուղում, Աբովյան քաղաքում (Ա/Ձ Կարինե Առաքելյան), Հրազդան քաղաքում («Հանիավան սփրինգս» ՍՊԸ) գործող սպանդանոցները զբաղվում են ե՛ւ մանր, ե՛ւ խոշոր եղջերավոր կենդանիների մորթով։ Հրազդան քաղաքում գործող մեկ այլ սպանդանոց էլ կա (Ա/Ձ Աշոտ Ղազարյան), սակայն իր սեփական կենդանիներին է մորթում՝ խոզերի։ Աբովյանում էլ այդպիսի մի սպանդանոց կա՝ սեփական խոզերին մորթող («Ֆերմա» ՍՊԸ)։ Մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների մորթ անող սպանդանոց կա Արզնի գյուղում։
2 սպանդանոց կա Լոռու մարզում՝ Օձուն եւ Դարբաս գյուղերում։ Երկուսն էլ իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների ու խոզերի մորթ։
2 սպանդանոց կա նաեւ Սյունիքի մարզում՝ Սյունիք գյուղում եւ Կապան քաղաքում։ Կապանի սպանդանոցը միայն մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների մորթ է անում, իսկ Սյունիք գյուղինը՝ միայն խոշոր եղջերավոր կենդանիների եւ խոզերի մորթ։
1—ական սպանդանոցներ կան Վայոց ձորի, Արարատի եւ Արմավիրի մարզերում։ Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղի սպանդանոցը միայն մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների մորթ է անում, Արարատի մարզի Մասիս քաղաքինը՝ նույնպես, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքինը՝ նմանապես։
Այս ամենից զատ՝ այս պահին կան կառուցվող սպանդանոցներ։
Հիշեցնենք, որ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. հուլիսին լայնածավալ վերահսկողական միջոցառումներ էր սկսել հանրապետության ողջ տարածքում գործող թարմ մսի իրացման կետերում։ Օրենսդրության պահանջներին ու սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանող են եղել Կապանի թարմ մսի իրացման կետերը։ Սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ են արձանագրվել Գյումրիի շուկայի մսի իրացման կետերում (Լաչինի միջանցք)։ Տեսչական մարմնի կողմից տրվել են խախտումները վերացնելու հանձնարարականներ, սահմանվել է դրանց կատարման ժամկետ։ Հանաձնարարականներն ամբողջությամբ կատարվել են, եւ այժմ Գյումրիի շուկայի թարմ մսի բոլոր տաղավարներն ունեն սառնարաններ, հոսող ջուր, սանիտարահիգիենիկ համապատասխան պայմաններ։
Ինչեւէ, այսօրվանից եթե թարմ միս, ուրեմն՝ սպանդանոցային պահանջ։ Տեսչական մարմինը հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողներին հորդորում է կապ հաստատել սպանդանոցների կամ բացառապես սպանդանոցային ծագման թարմ միս վաճառող երկրորդային օղակների հետ։

Եթե սպանդանոցներ, ուրեմն՝ այս պահանջներով

Մեզ հետաքրքրեց նաեւ, թե սպանդանոցներ կառուցելու համար ինչ պահանջներ են ներկայացվում։
Տեսչական մարմնից տեղեկացանք, որ սպանդանոցը պետք է կառուցվի եւ շահագործվի զոոհիգիենիկ նորմերի եւ անասնաբուժասանիտարական ու բնապահպանական պահանջների պահպանմամբ։ Սպանդանոցները պետք է կառուցվեն բնակելի վայրերից, ֆերմաներից, արոտավայրերից, հասարակական վայրերից, բժշկական հաստատություններից 300 մ (500) հեռավորության վրա։ Սպանդանոցը կարող է լինել առանձին շինության, շինությունների համալիրի տեսքով կամ կենդանական ծագման մթերք արտադրող, վերամշակող կազմակերպությունների կազմում։
Սպանդանոցի տարածքը պետք է ստորաբաժանվի 3 հիմնական գոտիների՝ 1. կենդանիների նախասպանդային պահման բազա՝ սանիտարական սպանդանոցով, կարանտինային բաժնով եւ մեկուսարանով, 2. տնտեսական՝ օժանդակ կառույցներով, վառելիքի, շինարարական նյութերի պահեստներով, 3. արտադրական՝ հիմնական արտադրական մասնաշենքերով։
Ըստ հերթափոխում իրականացվող մորթի քանակության կամ սպանդային միավորի՝ սպանդանոցները լինում են՝ խոշոր (հերթափոխում 300—ից ավելի սպանդային միավոր հզորությամբ), միջին (30—300 սպանդային միավոր հզորությամբ), փոքր (մինչեւ 30 սպանդային միավոր հզորությամբ)։
Սանդանոցի տարածքում կառույցների, մասնաշենքերի տեղակայումը պետք է բացառի հետեւյալ հանդիպակաց հոսքերը. ա) հումքի եւ պատրաստի արտադրանքի,
բ) սննդամթերքի եւ կենդանիների, գոմաղբի, արտադրական թափոնների, գ) առողջ եւ հիվանդ, ինչպես նաեւ կասկածելի հիվանդ կենդանիների։
Սննդամթերքի ընդունման եւ բացթողման վայրը կարանտինային բաժնից, մեկուսարանից, սանիտարական սպանդանոցից պետք է գտնվի 100 մ—ից ոչ պակաս հեռավորության վրա։
Եվ, բնականաբար, սպանդանոցները պետք է ապահովված լինեն, ըստ կենդանու տեսակի, սպանդի իրականացման համար անհրաժեշտ սարքավորումներով։ Դրա համար էլ վերեւում ներկայացրել էինք, թե որ սպանդանոցը ինչ կենդանու մորթով է զբաղվում։

01-08-2019





04-06-2020
Ծաղկուն այգի, բերք ու բարիք պարգեւող հայրենի կենարար հող
Նորաշենցիները հարազատ բնօրրանում իրենց ապահով ու վստահ են ...


04-06-2020
Մշակույթ. պատմական անցյա՞լ, թե՞ ներկա
Թույլ չտալ, որ համաշխարհային մշակույթի զինանոցում այսօր մեր ...


04-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 697, մահվան 6 նոր դեպք
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք: Այս ...


04-06-2020
Պատուիր քո հօրը եւ մօրը
Սա է առաջին պատուիրանքը խոստմունքով։ Որ քեզ լաւ ...


04-06-2020
Որեւէ մեկը չի կարող կանխատեսումներ անել
Թե մեկ շաբաթ հետո վարակակիրների ինչ թիվ ենք ...


04-06-2020
Հայագիտական կենտրոնների հիմնումը
Կխթանի աշխարհում հայկականության տարածումը

Ռուսաստանի հայ համայնքի խնդիրների ...


04-06-2020
Հեղափոխությունը դարձնել ինստիտուցիոնալ, ձեռքբերումները՝ անշրջելի
«ՀՀ» օրաթերթը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային ...



04-06-2020
Այլընտրանքային էներգետիկա
Կամ՝ երբ հայացքդ ձգտում է դեպի ...

04-06-2020
Ոստիկանության բարեփոխումների գործընթացը թափ է հավաքում
Կփոխվի Հայաստանը ներկայացնող պարեկային ...

04-06-2020
Ինչու է վարակի տարածումն աճում
Պետք է ուժեղացնել երկրի սոցիալական ...

04-06-2020
ՀՖՖ-ն շարունակելու է ֆուտբոլային աջակցությունն Արցախին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO