Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.06.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը

Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի նրա կենցաղային իրերի ցուցահանդեսը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Արեւելյան մշակույթի սիրահար էր Եղիշե Չարենցը։ Պոետի տուն-թանգարանում պահվող կենցաղային գրեթե բոլոր իրերը հնդկական, ճապոնական, չինական ու պարսկական ծագման են։ Անձնական հավաքածուում տեղ գտած ցուցանմուշներից կարելի է ենթադրել, որ բացառիկ ճաշակ է ունեցել։ Վաղը Չարենցի տուն—թանգարանում բացվող պոետի կենցաղային իրերի ցուցահանդեսը չարենցասերներին հնարավորություն կտա արգելքի կարմիր ժապավենից այն կողմ անցնել ու ավելի մոտիկից ուսումնասիրել նրա բարձր ճաշակն ու նախասիրությունները։
Ներկայացվելու են հիմնական ցուցադրանքում տեղ գտած նմուշներ, ֆոնդային իրեր, որոնք այցելուն երբեւէ չի տեսել, եւ Անահիտ Չարենցի ֆոնդում պահվող պոետի անձնական իրերից մի քանի նոր ցուցանմուշներ։ Կենցաղային իրերի մեջ ուշագրավ են հատկապես ճապոնական բաժակները, չինական պաստառները, որոնցով Չարենցը զարդարել է սենյակների պատերը, խնկամանը, սկուտեղը, որը չինական եւ ճապոնական մշակույթների ծնունդ է, մշտական ցուցադրանքում տեղ գտած չինական ծագման սփռոցը, պոետի աշխատասենյակի սեղանին դրված կոնյակի փոքրիկ բաժակները, 18—րդ դարի չինական կտավ—գրավյուրաները, չինական պահարանը։
«Առաջին անգամ կցուցադրվի մորս՝ Գոհար Չարենցի ֆոնդում պահվող Չարենցի պարսկական ծագման թութունի ամանը։ Երբեմն նա նաեւ ղեյլան (գլգլակ) էր օգտագործում եւ թութունը պահում էր այս ամանում։ Կցուցադրվի նաեւ մի ծաղկի համար նախատեսված գեղեցիկ ծաղկաման, որն ավելի շատ Չարենցի կնոջ՝ Իզաբելլայի ճաշակն էր։ Չարենցն իրավամբ բացառիկ ճաշակ է ունեցել։ Նրա կյանքում գերիշխում էր Արեւելքը։ Կարծում էին, թե նա Պարսկաստանի Մակու քաղաքից է, այնինչ հոգով էր Արեւելքից։ Կենցաղում գերիշխող արեւելյան իրերը հիմնականում գնում էր Մոսկվայի, Լենինգրադի կոմիսիոն խանութներից։ Չինական սփռոցը, որ մշտապես ցուցադրվում է հյուրասենյակում, գնել է օրինակ Թիֆլիսի Ռուսթավելի փողոցից»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց բանաստեղծի թոռնուհին՝ Գոհար Չարենցը։
Մեջբերելով Ալազանի հուշերը՝ պատմեց, որ երբ 1933թ. անցնում էին Թիֆլիսի այդ կոմիսիոն խանութի կողքով՝ ցուցափեղկում տեսնելով չինական իրեր, Չարենցը բացականչում է. «Վա՜յ, Ալազան, արի»։ Մտնում են, գնում է այս չինական սփռոցը, մի քանի փոքր բուդդաներ եւ մի հնդկական շախմատ։ Օրեր անց, երբ Ալազանը այցելում է Չարենցի բնակարան, տեսնում է, որ սփռոցի մեջ տարատեսակ չրեր են դրված։ Բանաստեղծը նշում է, որ դաստախում է անում՝ պարսկական սովորություն է, հյուրասիրության մի տեսակ, որտեղ դնում են տարբեր չրեր, արմավ, նուշ, ընկույզի տեսակներ եւ հյուրասիրում հենց սփռոցի վրայից։ Երբ մի քանի օրից Ալազանը կրկին այցելում է ընկերոջը, հետաքրքրվում է, թե ի՞նչ եղավ դաստախումի արարողությունը, Չարենցն ասում է. «Շատ թանկ էր նստում, էլ չեմ անելու»։ Կոնյակը, ձիթապտուղը, բաստուրման Չարենցի սեղանին դրված մշտական հյուրասիրությունն են եղել։ Սիրել է կոնյակ խմել հատկապես հաճելի հյուրերի, մտերիմ մարդկանց՝ Աղասի Խանջյանի, Ակսել Բակունցի, Մարտիրոս Սարյանի ընկերակցությամբ։
Իզաբելլա Չարենցի հուշերում կարդում ենք, որ երբ 1936 թվականի հուլիսին Բերիայի հրավերով Խանջյանը պետք է գնար Թիֆլիս, մեկնելուց առաջ հանդիպում է Չարենցին. «Երեկոյան Աղասի Խանջյանը մեզ մոտ եկավ մեքենայով։ Մտավ Չարենցի աշխատասենյակը, եւ մոտ կես ժամ խոսում էին։ Հետո Չարենցն ինձ կանչեց. «Իզաբելլա, երկու բաժակ թեյ բեր»։ Ես անմիջապես բերեցի թեյը եւ տեսա, որ երկուսն էլ նստել էին գլուխները կախած, եւ տխուր էին։ Որոշ ժամանակ անց Չարենցը եւ Աղասին դուրս եկան աշխատասենյակից։ Չարենցը ուղեկցեց նրան մինչեւ շքամուտքի դուռը։ Չարենցը գնում էր Խանջյանի հետեւից՝ ձեռքերը հետեւը դրած, գլուխը կախած, մեծագույն տխրությամբ ու դառնացած։ Այդպես կարող էր գնալ մարդը մտերիմ մարդու դագաղի հետեւից։ Նա Աղասու հետեւից շրխկացրեց շքամուտքի դուռը եւ նույն տխրությամբ, անխոս գնաց իր աշխատասենյակը։ Երեք օր անց Աղասուն բերեցին Թիֆլիսից՝ դագաղի մեջ»։
Պոետի թոռնուհին ասում է, որ երբ Չարենցին 1937թ. ձերբակալում են, բնակարանից անհետանում են նրան պատկանող մեծարժեք իրեր։ «Ձերբակալությունից հետո սկսվեց տան խուզարկությունը։ Շատ իրեր անհետացան։ 6 հազար կտոր գրքերից մնաց 1450—ը։ Նույնիսկ ռոյալն էր անհետացել։ Հետագայում որոշ իրեր հնարավոր եղավ հետ բերել։ Չարենցի իրերի հավաքչական աշխատանքներն առ այսօր շարունակվում են։ Խմիչքների համար նախատեսված փոքրիկ պահարան—բար ուներ, որ կենդանության օրոք նվիրեց հարազատ մի քիմիկոսի։ Մինչեւ հիմա էլ նրանց տանն է, շատ կուզեինք ձեռք բերել, բայց չվաճառեցին։ Չարենցի անհետացած իրերի թվում են նրա անձնական բիլիարդը, որը դրված է եղել բնակարանի միջանցքում։ Այդպես էլ չգտնվեց»,—ցավով նշեց Գոհար Չարենցը։ Նա նաեւ ասաց, որ նպատակ ունեն ցուցադրություն կազմակերպել Անահիտ Չարենցի ֆոնդային իրերով. «Չարենցից որոշ իրեր ունենք, որոնք հանրությունը երբեք չի տեսել։ Օրինակ՝ նրա մոտ է գտնվել Կոմիտասի ձեռագրով շատ հետաքրքիր մի թաշկինակ»։

01-08-2019





04-06-2020
Ծաղկուն այգի, բերք ու բարիք պարգեւող հայրենի կենարար հող
Նորաշենցիները հարազատ բնօրրանում իրենց ապահով ու վստահ են ...


04-06-2020
Մշակույթ. պատմական անցյա՞լ, թե՞ ներկա
Թույլ չտալ, որ համաշխարհային մշակույթի զինանոցում այսօր մեր ...


04-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 697, մահվան 6 նոր դեպք
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք: Այս ...


04-06-2020
Պատուիր քո հօրը եւ մօրը
Սա է առաջին պատուիրանքը խոստմունքով։ Որ քեզ լաւ ...


04-06-2020
Որեւէ մեկը չի կարող կանխատեսումներ անել
Թե մեկ շաբաթ հետո վարակակիրների ինչ թիվ ենք ...


04-06-2020
Հայագիտական կենտրոնների հիմնումը
Կխթանի աշխարհում հայկականության տարածումը

Ռուսաստանի հայ համայնքի խնդիրների ...


04-06-2020
Հեղափոխությունը դարձնել ինստիտուցիոնալ, ձեռքբերումները՝ անշրջելի
«ՀՀ» օրաթերթը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային ...



04-06-2020
Այլընտրանքային էներգետիկա
Կամ՝ երբ հայացքդ ձգտում է դեպի ...

04-06-2020
Ոստիկանության բարեփոխումների գործընթացը թափ է հավաքում
Կփոխվի Հայաստանը ներկայացնող պարեկային ...

04-06-2020
Ինչու է վարակի տարածումն աճում
Պետք է ուժեղացնել երկրի սոցիալական ...

04-06-2020
ՀՖՖ-ն շարունակելու է ֆուտբոլային աջակցությունն Արցախին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO