Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.07.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Դիտումներ ապահովելու մտայնությունն ու անձի հոգեբանությունը

«Անխնա տարածել» արտահայտությունը չար ծառայություն է մատուցում մարդկանց

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մեր օրերում որքան էլ «անխնա տարածել» արտահայտությունը հումորային լոզունգ է դարձել, միեւնույն է, այն որպես անիմաստ ու անօգուտ տեղեկատվություն տեղ հասցնելու լավագույն գործիք՝ դեռեւս գործածվում է։ Այդ գործիքը կիրառողը, սակայն, մի «անմեղ» նպատակ է հետապնդում միայն. հետաքրքրող, թեկուզ անգամ կեղծ, տեղեկատվության միջոցով դիտում ապահովել։ Բայց, արի ու տես, որ նրա այդ ցանկությունը չի շրջանցում մարդկանց հոգեբանական ապրումներն ու մտքերը։
Օրինակ, «անխնա տարածված» «եթե ձեզ մոտ նկատվում են այսինչ դրսեւորումները, ուրեմն՝ ձեզ մոտ այսինչ հիվանդությունն է առկա» արտահայտությունը, մի քանի անգամ շրջանառության մեջ դնելու շնորհիվ, ի վերջո, հասարակության որոշ շերտերում հետաքրքրություն է առաջացնում։ Առաջին անգամ կարդալիս երեւի թե քիչ թե շատ կայուն հոգեբանությամբ անձի վրա դա տպավորություն չի գործում, երկրորդ անգամ՝ եւս, իսկ երրորդ կամ չորրորդ անգա՞մ... Հավանաբար այդպիսի քիչ դեպքերում հոգեբանության կայունությունը կարելի է պահպանել։ Մի օր կկարդաս, երկրորդ օրն ինչ—որ «նախանշաններ» կզգաս, մյուս օրերին էլ արդեն ֆեյսբուքյան այս կամ այն խմբում կկարդանք «հարգելիներս, ո՞ւմ մոտ է եղել այսինչ բանը» հարցը։ «Չեմ ուզում վախեցնել, բայց...». անմիջապես «բախտակիցը» կարձագանքի։ Իսկ խորհրդատուները, որպես կանոն, տվյալ խմբերում «շարված» են՝ տնական ու իրենց կյանքի փորձով հաստատված բուժման միջոցներով ու մեթոդներով։
Մարդկանց մի խումբ անգամ կասկածի տակ էլ չի դնում անիմաստ անուններով ու անհայտ ծագմամբ էջերը։ «Եթե գրված է՝ փաստ է» համոզմամբ սկսում են, ասենք, «www.,.m, kjk.,,» անունով կայքի ֆեյսբուքյան հրապարակման հիման վրա, ենթադրենք, սոդայով քաղցկեղ կամ մեկ այլ հիվանդություն բուժել։
Գուցե պատահականորեն է համընկնում, բայց տարօրինակ «գրավիչ» գրառումները կարծես թե մեծամասամբ առողջապահական թեմաներով են։ Նույն թեմաներով համացանցային շփումների պակաս եւս չի զգացվում։ Զավեշտալի է, բայց բժիշկի հետ դեմ առ դեմ շփման մեջ եղած ու նրա մասին քիչ թե շատ տեղեկատվություն ունեցող պացիենտը համացանցային խմբերի անհայտ ներկայացուցիչներից փորձում է ճշտել իր համար դուրս գրված դեղերի օգտակարությունը կամ բժշկի ախտորոշման ճշգրտությունը։ Եվ ցանցային հաղորդակցության մյուս մասնակիցը, որ չգիտես ով է, կասկածի տակ է դնում կամ էլ հաստատում մասնագետի գործողությունը, ինչը հարցում կատարածի համար լիարժեք հիմք է հանդիսանում։
Վերը նկարագրված երեւույթների ու դրսեւորումների հիմքում բժշկությունն է, որին մարդիկ դեռեւս ամբողջությամբ չեն վստահում՝ երբեմն բավարար գիտելիքներ չունեցող բժիշկների հետ առնչվելու հիմնավոր պատճառից ելնելով։ Դրանից բացի, նշված իրավիճակի հիմք է նաեւ մարդկանց բացասական լիցքերով հագեցած առօրյան, որն ապահովում են որոշ հեռուստահաղորդումներ ու ֆիլմեր։ Բայց այդ ամենի կողքին կարեւոր պատճառ է նաեւ համացանցից օգտվելու գրագիտության բացակայությունը։
Այդ ամենն ազդում է մարդկանց հոգեբանության ու մտածողության վրա, որից ամեն օր օգտվում է դիտումների անհրաժեշտություն ունեցող ինչ—որ մեկը։

07-09-2019





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO