Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.12.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ֆինանսական ճնշումներից զերծ քաղաքական դիրքորոշում

Այս հարցում իշխանական եւ ընդդիմադիր ուժերի մոտեցումները համընկնում են

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության համար ընդունելի է ընտրական օրենսգրքում եւ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու ընտրված ձեւաչափը, այն է՝ ըստ առաջնահերթության, հատվածաբար եւ հերթականությամբ։ «ՀՀ»—ի հետ զրույցում խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը նշեց, որ այս ձեւաչափով ավելի հեշտ կաշխատեն, քանի որ այս պահին չկան ճնշումներ, այսինքն՝ ընտրությունների շրջան չէ, լարվածություն չկա եւ կարելի է շատ ավելի հավասարակշռված լինել։ Նշենք, որ այս պահին քննարկվում է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի եւ ընտրական օրենսգրքի ֆինանսավորման հատվածը, քարոզարշավի ընթացքում ծախսվող գումարների, պաստառների հարցը եւ ընդհանրապես դրված է քարոզարշավի ամբողջ ընթացքի հետ կապված ֆինանսների թափանցիկության խնդիրը։ Նպատակն է հստակեցնել ֆինանսավորման աղբյուրները, նաեւ սահմանափակումներ մտցնել, որպեսզի ֆիզիկական անձը պայմանական «իքս» գումարից ավելի չփոխանցի որեւէ քաղաքական ուժի համար։ Դրանով փաստորեն փորձ է արվում չեզոքացնել այն ռիսկերը, որոնք պայմանավորված են ֆինանսներով։ «Ժողովրդական խոսք կա, որ վճարողն է պատվիրում երաժշտությունը։ Հիմա մենք փորձելու ենք հավասարակշռված ընտրական օրենսգիրք ունենալ, որպեսզի երգ պատվիրող չլինի, այսինքն՝ մտադիր ենք չեզոքացնել ֆինանսական ճնշումների արդյունքում ձեւավորվող քաղաքական դիրքորոշումը»,–շեշտեց պատգամավորը։
Սեպտեմբերի վերջին նախատեսված է հաջորդ աշխատանքային հանդիպումը։ Ներկայումս իրականացվում են սկզբնական՝ նախագծի առանցքային հարցերի շուրջ քննարկումները, թե որ ուղղություններով պետք է շարունակել աշխատանքը։ Բագրատյանը նշեց, որ կարեւորել են քաղաքացիական հասարակության, ինչպես նաեւ արտախորհրդարանական ուժերի մասնակցային դերը, քանի որ «սա այն օրենքն է, որը պետք է համախոհությամբ ընդունվի»։ Այն հարցերը, որոնց շուրջ համախոհ կլինեն, դրանք էլ առաջնահերթ կքննարկեն, իսկ վիճելի հարցերի շուրջ կշարունակեն բանակցել։
«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի եւ ընտրական օրենսգրքի ֆինանսական հատվածին վերաբերող փոփոխություններից հետո հաջորդը կարող է լինել օրինակ՝ ընտրության կարգին վերաբերող հատվածը, այսինքն՝ համամասնական, մեծամասնական, թե խառը պետք է լինի, ապա նաեւ քվեարկության կարգին վերաբերող հատվածը։ «Քայլ առ քայլ առաջ ենք գնալու։ Առաջնահերթ ընտրել ենք ֆինանսականը, բայց դա չի նշանակում, որ մյուս հարցերը չեն քննարկվելու։ Բոլոր հարցերը քննարկվելու են, քանի որ լիարժեք ընտրական օրենսգիրք ունենալու խնդիր է դրված»,–ասաց պատգամավորը։ Նախատեսված է արդեն հունվարին ունենալ պատրաստի նախագիծ։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել բազմաթիվ առաջարկներով, ինչպես օրինակ՝ համամասնական ընտրական համակարգ, զինվորների քվարկության գաղտնիությունն ապահովող մեխանիզմների ներդրում, երբ հրամանատարները 50 մ—ից ավելի իրավունք չեն ունենա մոտենալ ընտրամասին։ Վերահսկողության հետ կապված առաջնահերթ են համարում բոլոր ընտրամասերում տեսախցիկների առկայությունը եւ այլն։ «Հնարավոր ռիսկերը չեզոքացնելու բազմաթիվ առաջարկներ ենք արել, որոնք պետք է քննարկենք»,–ասաց նա։
Զրուցակիցս նշեց, որ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է նախագծերն ուղարկել բոլոր արտախորհրդարանական ուժերին՝ ակնկալելով նրանց առաջարկությունները։
Դրանից հետո արդեն համատեղ կքննարկեն խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի կողմից ստացված բոլոր առաջարկները։ Այդ ձեւաչափով հնարավոր կլինի ապահովել քաղաքական երկխոսություն, քանի որ մեր դիտարկմամբ որեւէ հարցի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ թեեւ բարձրաձայնվում է խնդիրը, հնչում են կարծիքներ եւ առաջարկներ, սակայն դրանց առարկայական քայլեր չեն հետեւում։ Պատգամավորը, համակարծիք լինելով այդ դիտարկմանը, հավելեց, որ նախորդ փորձերից պետք է համապատասխան դասեր քաղել։ Բագրատյանը կարեւորեց նաեւ բոլոր առաջարկների հեղինակների պարտադիր արձանագրումը։ Դա հնարավորություն կտա հետագայում առաջարկի ընդգրկման ժամանակ անհրաժեշտ հղումներ կատարելու, թե որ քաղաքական ուժի որ առաջարկն է անցել, որը չի անցել։ «Այդ կերպ հստակ կլինի պատկերը։ Դրանով մասնակցային կդառնա գործընթացը, քանի որ տվյալ քաղաքական ուժին սեփական կարծիքն արտահայտելու հնարավորություն կտրվի։ Սա կլինի համազգային հարթակ, որտեղ բոլորն ընդգրկված կլինեն եւ որեւէ քաղաքական ուժ դուրս չմնա այդ գործընթացից»,–ասաց Բագրատյանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ամդամն ամբողջությամբ կիսում է աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանի այն կարծիքը, որ դրական է, երբ ընտրական օրենսգրքում եւ կուսակցությունների մասին օրենքում փոփոխությունների մեկնարկը տրվում է օրենսդիր մարմնում, այլ ոչ թե գալիս է գործադիրից։ «Խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերը քաղաքացիական հասարակության հետ համատեղ պետք է ընդունեն օրենքի նախագիծ, ապա այն ուղարկեն կառավարություն, որն էլ իր առաջարկությունները կփոխանցի խորհրդարանին։ Խորհրդարանական կառավարման համակարգում առաջնային մանդատի ուժով Ազգային ժողովը պետք է ընդունի առաջնահերթ որոշումներ»,–ընդգծեց նա։

11-09-2019





14-12-2019
Բարոյահոգեբանական բավարարվածությունից մինչեւ իրավական գործընթացներ
Հայոց ցեղասպանության ճանաչման հերթական հանգրվանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Կոնգրեսն այժմ ...


14-12-2019
Ամենայն հայոց բանաստեղծը՝ հայերեն եւ վրացերեն
«Արմենպրեսը» Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանին փոխանցեց բացառիկ լուսանկարներ



14-12-2019
Կարծես արթնացել ես մեկ շաբաթվա քնից
Տիգրան Մանսուրյանը մանկության տանը հաճախ է «լինում»

Օրերս ...


14-12-2019
Մանսուրյանը դեռ փնտրում է հայի հարատեւման գաղտնիքը
Ո՞րն է Մաեստրոյի համար անընդունելին մեր  իրականության մեջ

Լուսինե ...


14-12-2019
Թեյնիկի ջուրը լցված է, բաժակն էլ «սպասում» է մաքուր
Կարոտում է հին Երեւանը, Սոս Սարգսյանին, Հենրիկ Մալյանին…

Լիանա ...


14-12-2019
Հոգեւոր երաժշտությունը հսկայական, աներեւակայելի մեծ ուժ է
Հաջորդ հարցը կատարողի եւ ստեղծագործողի հարաբերության մասին էր, ինչին ...


14-12-2019
«…Ա՛յ մարդ, «օյաղացա», մտածում էի՝ էս ո՞ւր եմ ընկել»
Տիգրան Մանսուրյանը «ՀՀ»-ում խոսեց իր հուշերի, զգացողությունների ու ...



14-12-2019
Թուրքիան մտադիր չէ հեռանալ Սիրիայից
Էրդողանը հայտարարել է, թե Սիրիայի ...

14-12-2019
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» մասնավորեցումից հետո առաջին ծավալուն ներդրումն է անում
Հոսանքազրկումների թիվն ու տեւողությունը ...

14-12-2019
«Էս երաժշտության տակ իմ տատն էլ կխաղար»
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am



14-12-2019
«Աստված իմ, ախար ես այնքան, այնքան, այնքան ապրել եմ...»
Մեզ հետաքրքրող տասը հարցերից վարպետն հասցրեց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO