Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.12.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Տեղական հնդկաձավար, որ կարող է ներքին շուկայում ինքնաբավության խնդիր լուծել

Ի՞նչն է խոչընդոտում գործարանի վերագործարկմանը

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Անկախությունից ի վեր հնդկացորեն ներկրող Հայաստանն իր սեփական արտադրանքով կարող է լիովին փոխարինել այդ մշակաբույսին, նույնիսկ կարող է մարտահրավեր նետել ներկրվածին իր որակական ու համային առանձնահատկությամբ ու ստիպել սպառողին նախընտրել միայն հայկականը՝ տեղականը։
Առաջին անգամ հնդկացորեն արտադրվել ու առատ բերք է ստացվել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում։ 20 տարի ամայի թողած 100 հեկտար անմշակ հողը վերամշակվել է, դարձել վարելահող, որից 2016թ. հեկտարից ավելի քան 1 տոննա բերք է ստացվել։ Որակով ու համային առանձնահատկությամբ հայկական հնդկացորենի առաջին արտադրանքը հիմք է հանդիսացել, որ համագյուղացիները նոր թափ հաղորդեն դրա արտադրությանը։ Այն, որ Հայաստանը կարող է դառնալ հնդկացորեն արտադրող եւ վերամշակող երկիր՝ ներքին շուկայում ինքնաբավություն ապահովելով, հույս է ներշնչել արտադրողներին։
Երբ 2015 թվականին ԵՄ Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման ծրագիրը (ENPARD) արտադրող եւ վերամշակող ֆերմերային խմբեր ընտրելու նպատակով մրցույթ հայտարարեց, հաղթողների թվում էին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի ներկայացուցիչները՝ Արտաշես Խալաֆյանի գլխավորությամբ։
Ծովագյուղցիների նպատակը հնդկացորենի մշակումն էր, ինչը Հայաստանում նորություն էր։ Այդ մշակաբույսը վաղուց էր հետաքրքրում գյուղատնտես, տեխնոլոգ Արտաշես Խալաֆյանին։ Ուսումնասիրել էր, պարզել, որ այն ո՛չ շոգ է սիրում, ո՛չ ցուրտ։ Այսինքն՝ իրենց տարածաշրջանը բավական հարմար էր հնդկացորեն աճեցնելու համար։ Իրենք էլ բոլոր նախադրյալներն ունեին դրա մշակման եւ վերամշակման գործարան կառուցելու համար՝ հողային հնարավորություններ, աշխատուժ, տեխնիկա։ Ինչպես ծրագիրն էր պահանջում, ստեղծեցին հնդկացորենի մշակմամբ զբաղվող կոոպերատիվ։
«Ծրագրի միջոցով անվճար ստացանք ֆոսֆորական եւ ազոտական պարարտանյութերն ու սերմերը, ինչը բավական մեծ օգնություն էր։ Ցանքը կատարեցինք ու սպասում էինք»,–պատմում է Արտաշես Խալաֆյանը։
«Ավելորդ է ասել, թե որքան մեծ էր պատասխանատվությունը. իսկ եթե լավ արդյունք չստանայի՞նք։ Բարեբախտաբար, հնդկացորենը սիրեց մեր հողն ու ջուրը…
Գրեթե ամեն օր գնում, հողը տնտղում էի՝ տեսնեմ՝ աճում է, թե չէ։ Շատ հետաքրքիր մշակաբույս է հնդկացորենը։ Մի 15—20 սանտիմետր բարձրացավ եւ կարծես հովանոց ձեւավորեց։ Ոչ թողնում էր տակի հողի ջուրը գոլորշիանա, ոչ էլ մոլախոտ աճի։ Իսկ երբ ծաղկեց, անցնող—դարձողները չէին կարողանում անտարբեր մնալ նորահարսի նման սպիտակ ծաղիկների հանդեպ։ Ամենակարեւորը՝ չնայած մինչեւ բերքի հասունանալը երկու անգամ կարկտահարվեց՝ հեկտարից 1–1,2 տոննա բերք ստացանք»,–ասում է Խալաֆյանը։
Մշակությանը զուգահեռ վերամշակման գործարան է կառուցվել։ Իսկ ENPARD—ը սարքավորումներն է նվիրել։ Հիմա գործարանը լիովին ավտոմատացվել է՝ զտիչ սարքավորումից մինչեւ փաթեթավորող. «Մեր փորձը օրինակ եղավ ոմանց համար եւ հաջորդ տարիներին հանրապետությունում արդեն 200—300 հա հնդկացորեն էր մշակվում։ Այսօր գործարանը 500 տոննա հատիկի մշակման պատվեր ունի։ Իսկ մեր հնարավորություններն ավելին են։ Մեր հաշվարկներով, 8—10 հազար հեկտարը լիովին կբավարարի հանրապետությունում հնդկացորենի պահանջարկը։ Մեր գործարանում այդ քանակությունը կարող ենք մշակել եւ մեր ժողովրդին մատակարարել որակյալ, գեղեցիկ փաթեթավորված հնդկացորեն։ Մենք նաեւ սերմ ենք աճեցնում եւ վաճառում ֆերմերներին, որ տարիներ հետո այս մշակաբույսի ցանքատարածությունները գոնե մի 8—9 հազար հեկտարի հասնեն։ Ի դեպ, արդեն շուկան էլ ենք ուսումնասիրել ու պարզել, որ պահանջարկը մեծ է»։
Առաջին տարում 1 կգ հնդկացորենը կարողացել են 500 դրամով վաճառել, իսկ չշոգեխաշած տարբերակով, որը տարբեր հիվանդությունների դեպքում է կիրառվում եւ նախատեսված է շաքարախտով եւ ուռուցքով հիվանդների համար, 600 դրամով են վաճառել։
Սակայն հաջողությունների մասին գործարանի տեխնոլոգը խոսում է միայն անցյալով, քանի որ ավելի քան մեկ տարի է, ինչ գործարանի աշխատանքը դադարեցված է՝ խնդիրը գազամատակարարման բացակայությունն է։ Հնդկաձավարի կեղեւն այրելու միջոցով բարձր ջերմային մշակումն ապահովելու նպատակով նախկինում հնդկացորենի վերամշկման գործընթացը կազմակերպել են փայտի եւ հնդկացորենի թեփի վառարաններով, ինչը սակայն տեխնոլոգիապես չի արդարացրել իրեն։
Եթե 1 ժամ 20 րոպեում պետք է ստանային 30 աստիճան ջերմություն, ապա այս տարբերակով նույն ջերմաստիճանը կարողացել են ստանալ 3—4 ժամում։ Արդյունքում՝ գործարանը տնտեսապես վնաս է կրել, բացի այդ, արտադրանքի որակն էլ է անկում ապրել։
«Փորձեցինք ժամանակավորապես գազով միացնել վառարանը եւ տեսանք՝ ինչքան հոյակապ էր ստացվում վերամշակման գործընթացը։ Թե՛ ժամանակն էինք տնտեսում, թե՛ մեր ակնկալած որակն ու համն էր պահպանվում։ Գազաֆիկացման աշխատանքները սկսեցինք, բարեհաջող ավարտեցինք, սակայն գազ չունենք, որ գործարանը վերագործարկենք»,–ասում է Արտաշես Խալաֆյանը։ Այսինքն՝ արտադրեցին ու հասկացան, որ հնդկացորենի արտադրության համար երկրում նպաստավոր պայմաններ կան, սակայն արտադրանքը մի կողմ. այն վերամշակելու խնդիր ունեն հիմա։ Բացի իրենց արտադրանքից, գործարանում կուտակված է նաեւ այլ արտադրողների բերքը՝ ավելի քան 300 տոննա։
Ծովագյուղի համայնքապետ Վահրամ Գեւորգյանն առավել իրազեկ էր գազամատակարարման խնդրին։ Պարզվում է գործարանի գազի խողովակներն ի սկզբանե սխալ ճնշմամբ են միացված եղել գազի մարման կայանին։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Սեւանի մասնաճյուղ դիմել են գազաֆիկացման աշխատանքների համար ու տեղեկացվել, որ լրացուցիչ խրամուղի խողովակաշարի տեղափոխման աշխատանքներ են պետք գազի ճնշման ճիշտ միացման համար։ Ըստ գյուղապետի՝ մոտ 2 մլն դրամ է պետք, իսկ համայնքային ռեսուրսները սպառված են, ներդրող էլ չկա, որ կարողանան խողովակների միացման աշխատանքները ավարտին հասցնել։ Ուստի սպասում են գումարի հայթայթմանն ու գործարանի վերագործարկմանը։
ENPARD ծրագրի շրջանակներում հնդկացորենի վերամշակման գործարան է բացվել նաեւ Շիրակի մարզում։
Ծրագրի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել նոր, ոչ ավանդական մշակաբույսի արտադրությամբ զբաղվելու։ Հնդկացորենի մշակությունն առավել եկամտաբեր է, հնարավորություն է տալիս ցանքաշրջանառություն ապահովելու, անվճար տրամադրվել է սերմացու, պարարտանյութ, կազմակերպվել են դասընթացներ։
Ըստ Խալաֆյանի, հայկական հնդկացորենի առավելությունը նրա որակական ցուցանիշների մեջ է, իսկ համային եւ սննդային բաղադրիչների առումով առաջատար է, որի համար հավաստագիր ունի։ Ափսոսում է, որ ձեռք բերված հաջողությունը երկար պահել չկարողացան, բայց եւ հուսով է գործարանը շուտով վերամշակման նոր թափ կառնի։

11-09-2019





14-12-2019
Բարոյահոգեբանական բավարարվածությունից մինչեւ իրավական գործընթացներ
Հայոց ցեղասպանության ճանաչման հերթական հանգրվանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Կոնգրեսն այժմ ...


14-12-2019
Ամենայն հայոց բանաստեղծը՝ հայերեն եւ վրացերեն
«Արմենպրեսը» Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանին փոխանցեց բացառիկ լուսանկարներ



14-12-2019
Կարծես արթնացել ես մեկ շաբաթվա քնից
Տիգրան Մանսուրյանը մանկության տանը հաճախ է «լինում»

Օրերս ...


14-12-2019
Մանսուրյանը դեռ փնտրում է հայի հարատեւման գաղտնիքը
Ո՞րն է Մաեստրոյի համար անընդունելին մեր  իրականության մեջ

Լուսինե ...


14-12-2019
Թեյնիկի ջուրը լցված է, բաժակն էլ «սպասում» է մաքուր
Կարոտում է հին Երեւանը, Սոս Սարգսյանին, Հենրիկ Մալյանին…

Լիանա ...


14-12-2019
Հոգեւոր երաժշտությունը հսկայական, աներեւակայելի մեծ ուժ է
Հաջորդ հարցը կատարողի եւ ստեղծագործողի հարաբերության մասին էր, ինչին ...


14-12-2019
«…Ա՛յ մարդ, «օյաղացա», մտածում էի՝ էս ո՞ւր եմ ընկել»
Տիգրան Մանսուրյանը «ՀՀ»-ում խոսեց իր հուշերի, զգացողությունների ու ...



14-12-2019
Թուրքիան մտադիր չէ հեռանալ Սիրիայից
Էրդողանը հայտարարել է, թե Սիրիայի ...

14-12-2019
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» մասնավորեցումից հետո առաջին ծավալուն ներդրումն է անում
Հոսանքազրկումների թիվն ու տեւողությունը ...

14-12-2019
«Էս երաժշտության տակ իմ տատն էլ կխաղար»
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am



14-12-2019
«Աստված իմ, ախար ես այնքան, այնքան, այնքան ապրել եմ...»
Մեզ հետաքրքրող տասը հարցերից վարպետն հասցրեց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO