Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հորդորակ

Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Հայերենի բառապաշարն անընդհատ ավելանում է բառակազմական սեփական միջոցների կիրառմամբ ստեղծված բառերով։ Նոր բառեր ստեղծվում են նաեւ որպես օտար բառերի համարժեքներ։ Այդ բառերն իրական կյանք կստանան, երբ մենք դրանք գործածենք գրավոր եւ բանավոր խոսքում։
Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների նոր ցանկ՝ հորդորելով գործածել դրանք եւ լավ օրինակ ծառայել այլոց։
1. ամնիստիա — համաներում
2. բիզնեսմեն — գործարար
3. բորդ — խորհուրդ (կառավարման, հոգաբարձուների, տնօրենների)
4. դիագնոզ — 1. ախտորոշում, 2. (փխբ.) եզրահանգում
5. դոմինանտ — գերիշխող, իշխող, տիրապետող
6. ենոտ — ջրարջ
7. էկզեմպլյար — նմուշ
8. էֆեկտիվ — արդյունավետ
9. իլյուզիա — պատրանք
10. կոմֆորտ 1. հարմարավետություն, 2. հարմարավետ
11. կոնսուլտացիա — խորհրդատվություն
12. կոնֆլիկտ — հակամարտություն, բախում, ընդհարում
13. կոնֆրոնտացիա — առճակատում
14. միֆ — առասպել
15. մոնիթորինգ / մոնիտորինգ — մշտադիտարկում, դիտանց
16. մոնումենտալ — 1. կոթողային, 2. հսկայական, վիթխարի, 3. հոյակերտ, փառահեղ
17. նյուանս — նրբերանգ
18. նոստալգիա — 1. կարոտ, կարոտախտ, 2. հայրենաբաղձություն
19. պանիկա — խուճապ
20. պարկինգ / փարքինգ — 1. կայանատեղ, կայանատեղի, 2. կայանելը, կայանում
21. պրոյեկտ — նախագիծ, ծրագիր
22. պրոպագանդա — քարոզչություն
23. պրովոկացիա — սադրանք
24. ջիմ — մարզասրահ
25. սթաֆ — աշխատակազմ, անձնակազմ
26. ստեպլեր — կարիչ
27. վիզուալ — տեսողական
28. տրանսֆորմացիա — 1. փոխակերպություն, փոխակերպում, 2. ձեւափոխություն
29. ցիտատ — մեջբերում
30. ֆորմալ — 1. ձեւային, 2. պաշտոնական, ձեւական
Լեզվի կոմիտե

12-09-2019





 
18-09-2019
Առասպելի հրապույրը. մեթոդաբանություն
Իշխանությունների հովվերգությունը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ըստ երեւույթին պետականություն ունենալը առանձին ...


18-09-2019
Սպիտակի կարի միավորում. երբեմնի փառքի երեկն ու վաղը
Շատ բան կորոշի ներկան

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Խորհրդային տարիներին Սպիտակի ...


18-09-2019
Գործարար մարդու հեղանիշը (հեղանիշ— հեղինակության նիշ, «իմիջ»)
Հիշում եք՝ նախկինում ինչ վերաբերմունք կար «գործարար մարդ» հասկացության ...


18-09-2019
Տպագիր ու էլեկտրոնային միջոցները պետք է զուգահեռ զարգանան
Ինչու գնել թերթ, եթե համացանցում ինֆորմացիայի պակաս չկա

Լիանա ...


18-09-2019
Նոյից հետո առաջին վերելքը Արարատ
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հայտարարել է մրցույթ

Եվրոպական բազմաթիվ ...


18-09-2019
Անվտանգության խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել անվտանգության ...



18-09-2019
Էլեկտրամոբիլներով երթեւեկելը ժամանակի պահանջ է
Բացվել է առաջին արեւային լիցքավորման ...

18-09-2019
Դպրոցը՝ Մերուժան Ստեփանյանի անունով
Անցած տարի «Հայրենասեր» բարեգործական հասարակական ...

18-09-2019
Վերանորոգման եւ հիմնանորոգման աշխատանքներ ամբողջ հանրապետությունում
Տասնյակ տարիներ չվերանորոգված ...

18-09-2019
Հայ թենիսիստի վարպետությունը հրապուրել է ամերիկացիներին
Հայաստանի խոստումնալից թենիսիստներից մեկը՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO