Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Եթե գործատուն դիմորդի հետ «գլուխ դնի»

Կրթության որակի հիմքում նաեւ մասնագիտության մասին պատկերացումն է՝ ներսից

Դպրոցից անմիջապես հետո բուհ ընդունվելը մեզանում չգրված օրենքի պես մի բան է։ Չընդունվելու դեպքում էլ համարվում է, որ գործընթացն ուշանում է։ Բայց մասնագիտական ճիշտ ընտրության մասին խոսք քիչ է լինում։ Մինչդեռ աշակերտական նստարանից վեր կացող ու մասնագիտություններին հիմնականում միայն անուններով ծանոթ դիմորդը հաճախ պատկերացում էլ չի ունենում՝ իրեն ինչ է սպասվում իր ընտրած մասնագիտության ոլորտում. մասնագիտությունը, որը ձեռք բերելու համար ֆինանս եւ ժամանակ է ծախսում, իրեն հարմա՞ր է, պատրա՞ստ է արդյոք ենթադրվող առաքելությունն իրականացնել։
Այդ հարցերի պատասխանը մասնագիտական ընտրության առաջ կանգնածները կարող են գործատուի մոտ գտնել, ասել է թե՝ մասնագիտությանը «ներսում» ծանոթանալ։ Միայն թե հարց է՝ նրանց այդ հնարավորությունը կտրվի՞, թե՞ ոչ, կամ՝ ժողովրդական լեզվով ասած, գործատուն աշակերտի հետ «գլուխ կդնի՞»։ Բայց արի ու տես, որ այդ կադրերը նաեւ իրենց համար են պատրաստվում։ Եվ եթե աշակերտը, որը իսկապես ցանկություն ունի, ենթադրենք, մանկավարժ կամ բժիշկ դառնալու, մինչեւ բուհում ընդունելության քննությունների համար դիմում լրացնելը, նախ լինի դպրոցում կամ հիվանդանոցում, հետեւի, հասկանա իր ընտրության նշանակությունն ու բարդությունները, ավելի հիմնավոր ու լիարժեք գիտելիք ստանալու ձգտում կունենա։ Ու այդ պահին ոչ թե կխաթարվի գործատուի աշխատանքը, այլ հետագայում կադրային ընտրության առավել լայն հնարավորություն կստեղծվի նրա համար։ Իսկ ահա բուհական կրթության ճանապարհին միայն կեսից հասկանալով՝ որն է խնդիրը, ուսանողները բուհ են գնում—գալիս «այնքան որ» սկզբունքով, որպեսզի ուսման համար արդեն վճարված գումարը ջուրը չընկնի։ Այդ սկզբունքով ավարտում են, համալրում մասնագետների խումբն ու գործատուի՝ իր պահանջներին չհամապատասխանող մասնագետների մասին զրույցների ու դժգոհությունների առիթ դառնում։
Թ.Մ.

12-09-2019





 
18-09-2019
Առասպելի հրապույրը. մեթոդաբանություն
Իշխանությունների հովվերգությունը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ըստ երեւույթին պետականություն ունենալը առանձին ...


18-09-2019
Սպիտակի կարի միավորում. երբեմնի փառքի երեկն ու վաղը
Շատ բան կորոշի ներկան

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Խորհրդային տարիներին Սպիտակի ...


18-09-2019
Գործարար մարդու հեղանիշը (հեղանիշ— հեղինակության նիշ, «իմիջ»)
Հիշում եք՝ նախկինում ինչ վերաբերմունք կար «գործարար մարդ» հասկացության ...


18-09-2019
Տպագիր ու էլեկտրոնային միջոցները պետք է զուգահեռ զարգանան
Ինչու գնել թերթ, եթե համացանցում ինֆորմացիայի պակաս չկա

Լիանա ...


18-09-2019
Նոյից հետո առաջին վերելքը Արարատ
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հայտարարել է մրցույթ

Եվրոպական բազմաթիվ ...


18-09-2019
Անվտանգության խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել անվտանգության ...



18-09-2019
Էլեկտրամոբիլներով երթեւեկելը ժամանակի պահանջ է
Բացվել է առաջին արեւային լիցքավորման ...

18-09-2019
Դպրոցը՝ Մերուժան Ստեփանյանի անունով
Անցած տարի «Հայրենասեր» բարեգործական հասարակական ...

18-09-2019
Վերանորոգման եւ հիմնանորոգման աշխատանքներ ամբողջ հանրապետությունում
Տասնյակ տարիներ չվերանորոգված ...

18-09-2019
Հայ թենիսիստի վարպետությունը հրապուրել է ամերիկացիներին
Հայաստանի խոստումնալից թենիսիստներից մեկը՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO