Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Պապական խոսքի» վարքակարգավորիչ ներուժը

Հայոց առածանին, որպես անձի, խմբի եւ հանրության վարվելակերպի նմուշների մի յուրօրինակ հանգանակ, ներառել է, բյուրեղացրել եւ պահպանել հայոց պատմության, աշխարհայացքի, կենսափիլիսոփայության, բարոյականության, հոգեկերտվածքի առանձնահատկությունները, աշխատանքի, ընտանեվարության, միջանձնային փոխհարաբերությունների կարգավորման՝ դարերով ստուգված, փորձություններով զտված սկզբունքները։ Ասացվածքներն ու առածները ամբարել են ժողովրդի հավաքական իմաստությունը, բովանդակալից, խորիմաստ դատողություններ են, ազդեցիկ հորդորներ, տպավորիչ խրատներ, օգտակար խորհուրդներ։
Դրանցից ամեն մեկը, Հովհաննես Թումանյանի խորունկ բնութագրմամբ, մի ամբողջ պատմություն է պարունակում. այդ տեսակ խոսքը միայն հանճարներն են ստեղծում, մեկ էլ՝ ժողովուրդները, որ «հազար—հազար աչքերով, հազար—հազար ականջներով, հազար—հազար խելքերով երկար տարիների ընթացքում նայում, լսում, քննում ու դատում են կյանքը եւ վերջը հանում են մի կարճ եզրակացություն»։ Պատահական չէ, որ հայ մեծ բանաստեղծը հորդորում էր գրչակիցներին իրենց ասելիքը հզորացնել «պապական խոսքի» այդ հարստությամբ, ինքն էլ հենց մշտապես ժողովում էր բանահյուսական գոհարները եւ լայնորեն գործածում։
Ասացվածքներն ու առածները երկար—բարակ, ծանծաղ ու ձանձրալի խրատաբանություն չեն։ Ճակատային չեն, այլ՝ անդեմ, վերանձնային, անանձնական, եւ հենց դրա շնորհիվ շատ ավելի ազդեցիկ կարող են լինել, առավել խորը թափանցել անձի հոգեբանության մեջ։ Դրանց էական առավելություններից է նաեւ այն, որ գիտականակերպ չեն՝ ի տարբերություն ժամանակակից գիտության երբեմն անհարկի բարդ լեզվի, բխեցումների եւ ընդհանրացումների հաճախ անհասկանալի շղթայի, գործածվող հասկացությունների վանող խրթինության։ Ասացվածքներն ու առածները շահեկանորեն կարճ են, ամփոփ, տպավորիչ, դյուրին հիշվող։
Թեպետ, թվարկված առավելությունները կարող են թերության վերածվել, քանի որ գիտական ու երկարաբան խոսելակերպին ընտելացած անձը, սովորաբար, ունակ չի լինում գնահատելու սեղմ խոսքը, ըմբոշխնելու դրա ողջ հմայքը, ըմբռնելու իմաստը եւ առօրյա կյանքում գործադրելու որպես սեփական վարքի կարգավորիչ։ Այստեղ դրսեւորվում է նաեւ կարծրատիպի ազդեցությունը՝ թվում է քաջ հայտնի, լիովին հասկանալի, այնինչ ընկալումը մնում է մակերեսային, խոսքի բուն իմաստը կորչում է։ Ասացվածքը դարձել է ասացվածք հենց ասվելով, կրկնվելով, գործածվելով, սակայն գործածվելն արդեն հղի է այն վտանգով, որ հանճարեղ մտքերն անգամ «մաշվում», անցնում են «ծեծված մտքերի» շարքը։ Արդ, հարկավոր է մաքրել «փոշին»՝ նորովի տեսնել, ներկայացնել ու գնահատել ասացվածքները, հաղթահարել դրանց «ծեծված» լինելու թվացողությունը։
Որպես վարքի կարգավորիչ, այսինքն՝ հանդես գալով հանրային նորմի դերում, ամեն մի ասացվածք կամ առած եռակի գործառույթ է կատարում՝ արձանագրման (նկարագրում է որեւէ երեւույթ, իրադարձություն, իրավիճակ, արարք, մարդկային հատկություն), գնահատման (անձի մեջ ձեւավորում է որոշակի վերաբերմունք, ոգեւորում է, մխիթարում, կանխատրամադրում, նախազգուշացնում), սանկցիայի (անձին մղում է որոշակի գործողության, հանձնարարում կամ, ընդհակառակը, արգելում է որոշակի վարվելակերպ)։
Ընդհանուր առմամբ, այս մեթոդաբանությամբ քննարկելու ենք անձի հանրային վարքի կառավարմանը եւ ինքնակառավարմանը վերաբերող մի շարք առածներ եւ ասացվածքներ, որոշ դեպքերում՝ համեմատելով օտարալեզու համարժեքների հետ։ Արդ՝ պարզապես հիշեցնեմ մի քանիսը.
p «Անուշ հոտը վարդից կուզեն, մարդկությունը մարդից կուզեն»։
p «Աղբը քանի իրար տաս, հոտը կելնե»։
p «Ցեցը ծառեն՝ ցեցը ծառին»։
p «Աղքատին գեղը քցա, թե չապրի՝ գետը քցա»։
p «Առ ու տուր են ասել, ոչ թե առ ու կուլ»։
p «Մանր տրեխով՝ մեծ ռեխով»։
p «Իշու քացուց չեն խռովի»։
p «Մեծ քար վերցնողը զարկելու նպատակ չունի»։
p «Դատարկ կարասը մենծ ձեն կը տա»։
p «Կուշտը սովածին մանր կը բրդի»։
p «Անձրեւն ի՛նչ ընե քարին, խրատն ի՛նչ ընե չարին»։
p «Ես ագռավին հավանեցի, ագռավն ինձ չհավանեց»։
p «Անունը կա, ամանում չկա»։
p «Ես գանձ կասեմ, նա տանձ կը հասկանա»։
p «Վարդ սիրողը փուշն էլ կսիրի»։
p «Էշն ինքն է, խոտը ուրիշի առաջը կը դնե»։
p «Քաղցր լեզուն օձը ծակիցը կը հանի»։
p «Ով որ կըսե ուզածը, կը լսե չուզածը»։
p «Խոսքը մեկ՝ Աստված մեկ»։

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր

14-09-2019





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO