Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.04.2020
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Սուրբ Խաչն ուրախության տոն է

Իսկ ննջեցյալների գերեզմաններին այցելում են հաջորդ օրը

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Խաչվերացը հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է։ Այն նվիրված է գերությունից խաչի վերադարձի եւ փառաբանության հիշատակին։ Տոնը նշվում է սեպտեմբերի 14-ին մոտ կիրակի օրը։ Մեռելոցն էլ տաղավար տոնի հաջորդ օրն է։
Սուրբ խաչի գյուտից հետո Հեղինե թագուհին սուրբ Կոստանդիանոս կայսեր հրամանով Գողգոթայի վրա կառուցեց «Սուրբ Հարության» տաճարը եւ այնտեղ կանգնեցրեց Տիրոջ խաչափայտը։ Ապա նաեւ Բեթղեհեմում եւ այլ տնօրինական վայրերում տաճարներ եւ մատուռներ կառուցեց։ Թագուհին հրամայեց մեծ հանդիսավորությամբ ութ օր տոնել սուրբ տաճարների նավակատիքը։ Այդ օրվանից կարգ սահմանվեց ամեն տարի՝ սեպտեմբերի 13—ին տոնել Խաչի նավակատիքը եւ Եկեղեցու տոնը, իսկ սեպտեմբերի 14—ին՝ Խաչի տոնը։ Այդ օրը Հակոբոս Տյառնեղբոր օրինակով քահանայապետը բարձրացնում էր Տիրոջ խաչափայտը հավատացյալների պահպանության համար։ Ահա թե ինչու՝ տոնը կոչվեց «Խաչվերաց»։
Խաչվերացի տոնն իր վերջնական հաստատումը ստացավ հետագայում, երբ իր հզորության գագաթնակետին հասած Պարսկաստանի Խոսրով Ամբարիշտ թագավորը 610 թվականին կամենում էր իրեն հպատակեցնել Հերակլ կայսրին եւ նամակով նրան առաջարկում է գալ, ընդունել իր գերազանցությունը եւ պաշտել իրեն։ Նա, մեծ զորք տալով իր Խոռեմ զորավարին, նրան ուղարկեց հունաց աշխարհ։ Վերջինս սկսեց ավերել ու մեծ ավար վերցնել պաղեստինցիների աշխարհից։
«Իսկ ինչո՞ւ են Սուրբ Խաչի օրը հիմնականում մեծ շուքով նշում՝ ննջեցյալներով պայմանավորված, որովհետեւ խաչը հարության խորհուրդ ունի։ Մինչեւ Քրիստոսը՝ խաչը մահվան խորհրդանիշ էր։ Ամենամեծ հանցագործներին, որոնք մահվան էին արժանի լինում, Հռոմեական կայսրության մեջ խաչի դաժան մահվան էին դատապարտում։ Բայց մարդկությունը մեղքի պատճառով հեռացված լինելով Աստծուց, Քրիստոսի խաչով վերադարձավ դեպի Աստված։ Այսինքն՝ խաչը, որ մահվան գործիք էր, դարձավ Աստծո սիրո խորհրդանիշ, որովհետեւ իր միածին որդուն տվեց, որպեսզի մենք կյանք ունենանք։ Եվ նաեւ Քրիստոսի սիրո խորհրդանիշն է մարդկության նկատմամբ, որովհետեւ չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մեկն իր անձը տա իր բարեկամների համար»,–«ՀՀ»—ի հետ զրույցում մեկնաբանեց Օձունի եւ ենթաշրջանի հոգեւոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը։
Տեր Վրթանեսն ասում է՝ օրը նշվում է բոլոր տաղավար տոների պես՝ եկեղեցում պատարագ մատուցելով. «Կարելի է այդ տոնը նաեւ տանը նշել։ Ինչպես Սուրբ Ծննդին, Սուրբ Հարության ժամանակ, այդպես էլ այդ օրը կարելի է սեղան պատրաստել՝ գինով, ձկնեղենով, չամչով, բրնձով փլավով, կանաչեղենով ու մրգերով»։
Սուրբ Խաչի տոնը ավելի մեծ շուքով են նշել, որովհետեւ ժամանակաշրջանը համընկել է բերք ու բարիքի ժամանակաշրջանին։ Գյուղացիները նյութապես լավ վիճակում են եղել՝ բերքից ու բարիքից արդյունք են ստացել եւ տոնելն ավելի հեշտ է եղել։ Պատահել է, որ Սուրբ Խաչին նաեւ ուլ են մատաղ արել կամ գառ իջեցրել թոնիրը։ «Սուրբ Խաչի տոնն ուրախության տոն է՝ խաչի հաղթական բարձրացման տոնն է։ Բայց Սուրբ Խաչի տոնն ավելի շատ կապում են ննջեցյալների հետ։ Գերեզմաններում ննջեցյալների համար նաեւ խաչքար են կանգնեցնում, որովհետեւ խաչը հարության խորհրդանիշ է։ Տոնը ննջեցյալների հետ կապելը բնական դրսեւորում է։ Բայց, իհարկե, խաչի խորհուրդը նաեւ ապրողներիս համար է»,–նշեց տեր Վրթանեսը։
Այդ օրերին մարդկանց շրջնում նաեւ հին ու նոր ննջեցյալի գերեզմանին այցելելու վերաբերյալ անհամաձայնություններ են լինում՝ չեն կողմնորոշվում, թե երբ ում գերեզմանին պետք է այցելել։ Ի պատասխան՝ Օձունի եւ ենթաշրջանի հոգեւոր հովիվը նկատեց, որ հին եւ նոր ննջեցյալների առանձին օրեր չկան. «Մեռելոցներին մենք այցելում ենք գերեզմաններ, այսինքն՝ բոլորին ենք այցելում՝ առանց հին եւ նոր ննջեցյալների զանազանման»։

14-09-2019





03-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
Անդրադարձող լույսի շիթերը հույս ու հավատ են ներշնչում ...


03-04-2020
Հին համակարգը նորով փոխարինելը ժամանակի պահանջ է
Խստացվել է վարորդական իրավունքի ստացման կարգը

Ավտոճանապարհային երթեւեկության ...


03-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
Անդրադարձող լույսի շիթերը հույս ու հավատ են ներշնչում ...


03-04-2020
Նարեկացին՝ հոգու համադարման
Մարդկությանը պատուհասել է համավարակը։ Բոլորն են փորձում բացատրություն գտնել, ...


03-04-2020
«Նույն կրոնն ունենք, տարբեր են միայն գույները»
«Նույնն է պատարագը, նույնն է Մաշտոցը, նույնն են ...


03-04-2020
Իններորդ քայլ. աջակցություն կստանան մինչեւ 18 տարեկան երեխա ունեցողները
Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումները շարունակվում են

ՀՀ ...


03-04-2020
Հոգեւոր անկյուն
«Իրար խոստովանեցէք ձեր յանցանքները, եւ իրար վերայ աղօթք ...



03-04-2020
Խիզախության ու անձնվիրումի փայլուն օրինակ
1993 թ. մարտի 31-ի Վակունիսի մարտը


03-04-2020
Լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար
Առաջարկվում է հիմնարար փոփոխության ...

03-04-2020
Հետաքրքիր զարգացումներ ընտրություններից մի քանի ամիս առաջ
Ինչը դեմոկրատներին հնարավորություն է ...

03-04-2020
Հայաստանի առաջնության վերսկսումը մնում է անորոշ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը երեկվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO