Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.01.2020
ԼՂՀ


Շահագրգիռ քննարկումներ՝ օրենսդրական փոփոխությունների շուրջ

Նախարարը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հայաստանում հաշմանդամների եւ կանանց իրավունքների պաշտպանության մասով նախապատրաստվող օրենսդրական փոփոխությունների գաղափարաբանությունը հանրությանը ներկայացնելու եւ խնդրի շուրջ միասնական կարծիք ձեւավորելու նպատակով աշխատանքային այցով Արցախում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Այցի շրջանակում երեկ նախարարը հանդիպում է ունեցել Արցախում կանանց եւ հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ։ Նրա համոզմամբ. «Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարող են օգնել պետությանը՝ ճիշտ ընկալելու խնդիրները եւ ավելի հասցեական դարձնելու այն ծառայությունները, որ մատուցվում են հաշմանդամներին ու կանանց»։ Նախարարը գտնում է, որ «պետության քաղաքականության համար քաղաքացիական հասարակության փորձը, գիտելիքները, փորձագիտական ներուժը պետք է հենասյուն լինեն, քանի որ այդ դեպքում՝ հաճախ ավելի հեշտ, արդյունավետ եւ նվազ ռեսուրսներով ծրագրեր կարելի է իրականացնել ու արձանագրել շոշափելի փոփոխություններ»։ Զ. Բաթոյանը լիահույս է, որ փորձի փոխանակումն օգտակար կլինի բոլորի համար։ Ծավալված քննարկումների ժամանակ այդ մասին խոսեցին թե՛ պաշտոնյաները եւ թե՛ հանրային օղակի ներկայացուցիչները։
Ինչպես ակնհայտ դարձավ հանդիպմանը, կազմակերպություններից յուրաքանչյուրն աշխատում է մի քանի խոցելի խմբերի հետ, եւ շահառուների խնդիրները հիմնականում հոգում են պետական աջակցությամբ։ Ըստ Զարուհի Բաթոյանի՝ Հայաստանում այժմ աշխատանքներ են տարվում ռազմավարության փոփոխությունների ուղղությամբ, եւ խոսքը ոչ թե հաշմանդամների սոցիալական պաշտպանության, այլ նրանց իրավունքների, ավելի կոնկրետ՝ ինքնադրսեւորվելու եւ իրեն հասարակության լիարժեք անդամ զգալու մասին է։
«Հաշմանդամություն ունեցող անձին պետք չէ պաշտպանել, այլ պարզապես անհրաժեշտ է նրա իրավունքն ապահովել,–ասում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը։–Պատրաստվող նոր օրենքը ամբողջությամբ փոխում է տրամաբանությունը եւ սահմանում հաշմանդամների աջակցման միջոցներն ու մեթոդները»։ Գերատեսչության ղեկավարը ճեպազրույցի ժամանակ նշեց, թե նման փոփոխություններ նախատեսվում են նաեւ կանանց հիմնահարցերի ոլորտում։ «Ուժեղ եւ ինքնավստահ կինն ընտանիքի ներդաշնակության, համերաշխության եւ հզորության երաշխավորն է, եւ ոչ թե հակառակը,–գտնում է նախարարը։–Խոսքը մասնավորապես այն փոփոխությունների անհրաժեշտության մասին է, որոնք ենթադրում են ընտանեկան եւ աշխատանքային պարտականությունների համատեղման ընդլայնված հնարավորություններ, կանանց ներուժի առավել ակտիվ կիրառման մեթոդներ ու ձեւեր»։
Գրեթե երկու ժամ տեւած շահագրգիռ քննարկումների ժամանակ ներկաներին հնարավորություն ընձեռվեց նոր օրինագծի վերաբերյալ ազատ եւ անկաշկանդ շարադրելու սեփական տեսակետները, հանդես գալու առաջարկություններով։ Հանդիպմանը մասնավորապես օրենքը նախապատրաստողների ուշադրությանն արժանացան ներառական կրթությանը վերաբերող հարցերը։ Իսկ քննարկումների մասնակիցներից շատերը մասնագիտական կարողությունների դրսեւորման եւ հասարակական գործառնության առումով կապված են երեխաների հետ եւ, բնականաբար,  շատ են շահագրգռված օրենսդրական փոփոխությամբ։
Ստեփանակերտ

14-09-2019





22-01-2020
Կարող ենք մուտք գործել ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Հյուսիսային Ամերիկայի շուկաներ
Իսկ ամենակարեւորը՝ ունենալ կայուն զարգացող, էկոլոգիապես մաքուր արտադրանք ...


22-01-2020
Անհրաժեշտ է միասնական քաղաքականություն մշակել
Խորհրդարանական քննարկումներ՝ Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցի կապակցությամբ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




22-01-2020
Շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020 թ. նախատեսվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. ...


22-01-2020
Ինչպե՞ս է լուծվելու զրոյից վեց տարեկան երեխաների զբաղվածության հարցը
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նստաշրջանը։ ...



22-01-2020
Ջերմատների կառուցումը կսուբսիդավորվի
Ինչ մոդելով է պետությունն աջակցելու ...

22-01-2020
Կոմունալ վճարները կտա պետությունը
Օրենքն ընդունված է, որոշումը կլինի ...

22-01-2020
Հենրիխ Մխիթարյանը 31 տարեկան է
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ համառության, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO