Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.10.2019
ԱՅԼՔ...


Քանակի նվազում, որակի բարձրացում

Քայլեր են արվում վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու ուղղությամբ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրել էր վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Նախագծով սահմանվում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ ակտը չի կարող բողոքարկվել վարչական կարգով, եթե նույն վարչական ակտը վիճարկվել է դատական կարգով, իսկ եթե վարչական ակտի դեմ ներկայացված բողոքը ընդունվել է վարույթ դատական կարգով վարչական ակտի վիճարկումից առաջ, այդ դեպքում վարչական մարմնի հարուցած վարույթը ենթակա է կարճման։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 10—րդ գլխով սահմանվում է, որ վարչական ակտերը պետք է բողոքարկվեն վերադասության կարգով, որից հետո միայն կարող են դիմել դատարան։ (Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 10—րդ գլխով նախատեսված զանցանքները վերաբերում են հիմնականում տրանսպորտային միջոցներում վարքագծի կանոնների եւ ՃԵԿ—ի կանոնների խախտումներին)։
Նախագծի վերաբերյալ պատգամավորների եւ կառավարության կողմից ներկայացվել են մի շարք առաջարկություններ, որոնք կքննարկվեն մինչեւ երկրորդ ընթերցում։ Թե որքանով առաջարկվող նախագիծը կնպաստի դատարանների բեռնաթափմանը, կշահի՞ արդյոք քաղաքացին, եւ ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում նախագիծը բարելավելու ուղղությամբ, «ՀՀ»—ն զրուցել է նախագծի հեղինակի հետ։ «Այս փոփոխությունը մեր քաղաքացիներին հնարավորություն կտա կարճ ժամկետում ստանալու իրենց անհրաժեշտ հարցադրման պատասխանը։ Կիսով չափ կրճատվել են գործերի քննության ժամկետները։ Եթե նախկինում գործերը պետք է քննվեին մեկամսյա ժամկետում, ապա նախագծով առաջարկվում է 15—օրյա ժամկետը։ Դա մեծապես պայմանավորված է ընթացակարգերի դյուրինացմամբ եւ համապատասխան պրոտոկոլների մշակմամբ»,–ասաց Նիկոլայ Բաղդասարյանը՝ նկատելով, որ մնացած քայլերը կապված են ենթաօրենսդրական ակտերի հետ։
Կառավարությունն առաջարկում է ստեղծել վեճերի լուծման մասնագիտացված մարմին, որն անկախ կլինի նույն ոստիկանությունից եւ այլ մարմիններից։ Այն կլինի արտադատարանական այլընտրանքային մարմին, որը կարող է լինել կառավարության կամ այլ նախարարության կազմում։ Մինչեւ մարմնի ստեղծումը կգործի հին կարգավորումը, այսինքն՝ վեճերը կքննի ոստիկանությունում գտնվող մարմինը վերադասության կարգով։ Վերոնշյալ մարմինը ստեղծելու գաղափարը ներառված է նաեւ արդարադատության նախարարության կողմից վերջերս շրջանառության մեջ դրված «Դատական եւ իրավական բարեփոխումների 2019—23 թթ. ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» նախագծում։ «Կլինեն որոշակի դյուրին ընթացակարգեր, որոնք քաղաքացին կարող է անցնել առանց համապատասխան անհրաժեշտ իրավաբանական որակյալ օգնության, այսինքն՝ կարիք չի ունենա փաստաբան վարձելու, որպեսզի այդ մարմնի կողմից պատասխան ստանա այն մասին, թե արդյոք թո՞ւյլ է տվել վարչական զանցանք, թե՞ ոչ»,–մեկնաբանեց պատգամավորը։
Անդրադառնալով այն հարցին, թե որքանով քաղաքացին կվստահի այդ մարմնի կայացրած որոշումների արդարացիությանը, Բաղդասարյանը նկատեց, որ եթե պաշտոնատար անձանց հնարավորություն տրվի հայեցողական որոշումներ ընդունելու, ապա վստահությունը կարող է նվազել։ Իսկ այն դեպքում եթե պաշտոնատար անձի լիազորությունները սահմանափակեն որոշակի պրոտոկոլներ, որոնց ընթացակարգին համապատասխան այդ անձը պետք է որոշում կայացնի (հստակ ընթացակարգեր են տրվում), ապա նա չի ունենա այն լիազորությունները, որոնց հիման վրա կամայական եւ չհիմնավորված որոշումներ կայացնի։ Կան նաեւ տիպային հարցեր, որոնց վերաբերյալ որոշումներն ընդունվում են պրոտոկոլներին համապատասխան։ Չունենալով հայեցողական լիազորություն այս կամ այլ կերպ որոշում կայացնելու համար, պաշտոնյան անձնապես է պատասխանատվություն կրելու սխալ կայացրած որոշման համար։ Նա պետք է հիմնավորի իր կայացրած որոշումը, թե ինչու է օրինակ փոխել ընթացակարգերը։ Եթե քաղաքացին համաձայն չի լինի ընդունված որոշման հետ, ապա դատարանում կարող է բողոքարկել ոչ թե որոշումը, այլ՝ վարչական ակտը։
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ այս պահին դատարանները 50 տոկոսից ավելի ծանրաբեռնված են այս նախագծին վերաբերող գործերով։ Զրուցակիցս վստահ է, որ այս փոփոխության շնորհիվ հնարավոր կլինի այդ չափով կրճատել գործերը, ինչը կհանգեցնի նաեւ կայացրած որոշումների որակի բարձրացման։ Սակայն դրանով հարցը չի փակվելու։ Նախատեսում են անցկացնել մոնիտորինգ՝ պարզելու համար, թե արդյոք հնարավո՞ր է այլ գործեր եւս բերել այս կարգավորման դաշտ, որպեսզի դատարանների աշխատանքն ավելի արդյունավետ եւ որակյալ դառնա։ Դրան արդեն կհաջորդեն քննարկումներն այն մասին, թե անհրաժե՞շտ է արդյոք դատարանների կազմի փոփոխություն, այսինքն՝ դատավորների թվի ավելացում, թե՞ ոչ, պե՞տք է արդյոք դատարանների օգնականների կամ լրացուցիչ այլ հաստիքներ տրամադրել, կարիք կա՞ ընդարձակելու օգնականների լիազորությունները, թե՞ ոչ։ «Այս մարմնի արդյունավետ գործունեությամբ են պայմանավորված լինելու բազմաթիվ հանգամանքներ։ Մոնիտորինգից հետո կհասկանանք՝ ունե՞նք անհրաժեշտ գործիքակազմը, որպեսզի ընդունվող օրենքի վրա վերահսկողություն իրականացվի դրա կատարման փուլում»,–ասաց Բաղդասարյանը։
Պատգամավորի հաշվարկներով՝ անհրաժեշտ կլինի 6 ամիս, որպեսզի հասկանան, թե որքանով են արդյունավետ իրականացված փոփոխությունները։ Թեեւ կան վիճակագրական տվյալներ, սակայն պրակտիկ իրավիճակում կարող է բոլորովին այլ պատկեր ստացվեն։ Բնականաբար, քանակական փոփոխությունների համեմատ որակական փոփոխության մոնիտորինգն ավելի բարդ կլինի իրականացնել։
Նախագիծն ուղղված է նաեւ պետության կողմից դատական պրոցեսների վրա ծախսվող գումարների խնայողությանը։ Իրենց հաշվարկներով՝ մեկ գործի համար միջինացված հաշվարկներով ծախսվում է 38 հազար դրամ։ Նախագծի շնորհիվ ընդհանուր գործերի մոտ 30 տոկոսի կրճատման պարագայում այդքանով կպակասի նաեւ դրանց համար ծախսվող գումարը։ «Սրանով մեկնարկում է մի գործընթաց, որը բերելու է ոլորտի բարելավման։ Առանձին վեճերը քննող մարմինը կլինի այն արտադատարանական գործիքակազմը, որի շնորհիվ քաղաքացին դատարան դիմելուց առաջ կկարողանա դիմել պրոֆեսիոնալ մասնագետներով կառույցի, որը արագ կպատասխանի քաղաքացուն եւ վերջինս դատական քաշքշուկի մեջ չի ընկնի»,–նշեց Բաղդասարյանը։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանն առաջարկում էր նախագիծը համապատասխանեցնել «Վարչարարության հիմունքներին եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կարգավորումներին, որտեղ հստակ գրված է, որ քաղաքացին վարչական ակտը կարող է բողոքարկել վարչական կամ դատական կարգով, մինչդեռ այս օրենքում նախագծից բխող որեւէ փոփոխություն չի առաջարկվել։ Նշենք, որ առաջարկն ընդունվել է նախագծի հեղինակի կողմից։ «Ճանապարհային երթեւեկության կանոնների հետ կապված վարչական իրավախախտումների գործերով որոշումների բողոքարկումները պարզեցնելու եւ վարչական դատարանները չծանրաբեռնելու համար մենք քաղաքացուն պարտադրում ենք, որ նա գնա վարչական բողոքարկման ճանապարհով, հետո միայն դատարան։ Գործնականում գիտենք, որ քաղաքացիները երբեմն այդ վերադասության կարգով կամ ակտն ընդունող մարմնին չեն վստահում եւ հարցի լուծումը տեսնում են միանգամից վաչական դատարանում քննելու տարբերակում։ Եթե անգամ վարչական կարգով բողոքարկեն, ապա դժգոհ մնալու պարագայում, միեւնույն է, քաղաքացին դիմելու է դատարան»,–իր մտահոգությունները հայտնեց Հ. Տիգրանյանը։
Վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար պատգամավորն այլ ճանապարհներ եւս տեսնում է, ինչպես օրինակ՝ հաշտեցման ինստիտուտի մեխանիզմն ավելի արդյունավետ ներդնելը, որի մասին խոսվում է նույն դատաիրավական բարեփոխումների ռազմավարության ծրագրի մեջ։
«Մենք միշտ նշում ենք, որ դատարանները ծանրաբեռնվում են, որովհետեւ վարչական արդարադատություն որպես այդպիսին չկա։ Եթե մենք այլընտրանքային միջոց չենք տալիս, ապա միակ ճանապարհը դատարաններն են մնում, ինչը նշանակում է, որ վարչական մարմիններին եւս պետք է տալ իրավունքի պաշտպանության հնարավորություն»,–ասաց նա։
Տիգրանյանի կարծիքով՝առաջարկվող փոփոխությունների շնորհիվ կշահի արդարադատությունը, կշահեն դատարանները, ինչու չէ, նաեւ քաղաքացին, քանի որ չի ընկնի դատական քաշքշուկի մեջ։

17-09-2019





23-10-2019
Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա
Ինչպիսի քայլեր են արվում մեր երկրի վարկանիշը բարձրացնելու ...


23-10-2019
Հովհաննես Թումանյանի «բարի ուժի» փիլիսոփայությունը
Լիակատար ներումը հնարավոր է դարձնում «սիրելը»

Մինչ հայոց ...


23-10-2019
Ներքաղաքական կյանքն ընթանում է բնականոն հունով
Խորհրդարանական ուժերը՝ տեղական իրադարձությունների մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ինչպիսի՞ն է ...


23-10-2019
Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով
Համաթուրքական համերաշխության ներքին անհամերաշխությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Պետք է խոսել ...


23-10-2019
Սառույց հալեցնելու աղի փոխարեն կերակրի՛ աղ օգտագործեք
Եթե, իհարկե, թանկ է առողջությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գաղտնիք հայտնաբերած ...


23-10-2019
Քրդերը մնացել են մենակ թուրքական թնդանոթների դեմ
Հասկանալի չէ, թե երբ քրդերը կազատվեն թուրքական իշխանության ...


23-10-2019
Բիզնես... կարմիր գծերին
Երեւանի փողոցներում՝ հատկապես կենտրոնում, կարմիր գծերին հաճախ կարելի է ...



23-10-2019
Վաշինգտոնն ու Մոսկվան ասացին իրենց խոսքը. ո՞րն է լինելու լուծումը
Եվ ինչ նոր սադրանքների կդիմի ...

23-10-2019
Գինու արտահանումն աճել է
Հայկական արտադրանքը կներկայացվի ...

23-10-2019
«Դրախտի դարպասը»՝ Արցախի էկրանին
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am



23-10-2019
Ռազմական խաղերում Հայաստանն ունի 1 մեդալ
Եվս մի քանիսի ակնկալիք

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO