Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.10.2019
ԼՂՀ


«Արցախը ժողովրդավարության զարգացման լավագույն օրինակն է Հարավային Կովկասում»

Միջազգային գիտաժողովն ամփոփեց աշխատանքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան», այս խորագիրն էր կրում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացած չորրորդ գիտաժողովը, որին մասնակցում էին աշխարհի ավելի քան 10 երկրների գիտնականներ։ Երկու օրվա ընթացքում բաժանմունքներում բանախոսները շուրջ 100 թեմաներով ամենատարբեր ուղղվածության (քաղաքագիտություն, պատմություն, իրավագիտություն, տնտեսագիտություն եւ այլն) զեկուցումներ են ներկայացրել, որոնց շուրջ ծավալվել են ակտիվ քննարկումներ, ու յուրաքանչյուրն իր տեսակետն է արտահայտել՝ ընդգծելով, որ հայոց պետականությունը վաղուց ոչ միայն կայացած իրողություն է, այլեւ ամրապնդված է գաղափարական եւ գիտական հիմքով։
«Պետականության գաղափարի ընկալումը ամրակուռ հիմքերի վրա է դրված, եւ արցախյան ազատագրական պայքարն, անկասկած, նպաստեց անկախության կայացմանը եւ հայկական երկու հանրապետությունների անվտանգության ամրապնդմանն ու զորացմանը»,–ամփոփելով խոսքը՝ նշեց պատմության բաժանմունքի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Գեւորգ Ստեփանյանը։
Տնտեսագետ Կարեն Ներսիսյանն իր զեկույցում կարեւորելով գործնական բաղադրիչի առկայությունը հնչեցված տեսակետներում՝ կարծիք հայտնեց, որ նման հանդիպումներն առիթ են նաեւ կիրառական լուծումներ առաջարկելու քննարկվող խնդիրների վերաբերյալ։
Արցախի երիտասարդ գիտնականների եւ մասնագետների միավորման նախագահ Ավետիք Հարությունյանը, որն ամբիոնին մոտեցավ գիտաժողովի մասնակից երկրների դրոշներով, համոզված է, որ նման ձեւաչափով քննարկումները հանրային կարծիք ձեւավորելու տեսանկյունից նույնպես օգտակար են, որոնք միտված են Արցախի միջազգային ճանաչմանը։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, նա լիահույս է, որ կկրկնապատկվի ավանդական դարձած հաջորդ գիտաժողովի մասնակից երկրների թիվը։
Իր գոհունակությունը հայտնելով քննարկվող զեկույցների թեմաների արդիական ձեւակերպումների շուրջ՝ Համբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր Օտտո Լոխտահանդը նշեց, որ շատ տպավորված է Արցախ կատարած այցով եւ տեսածն ու լսածն անպայման կհասցնի երկրի գիտական շրջանակներին։ «Խոստանում եմ հաջորդ գիտաժովին նույնպես ներկա գտնվել։ Վստահ եմ, որ մինչ այդ միջազգային համապատասխան կազմակերպությունները հետամուտ կլինեն Ստեփանակերտի օդանավակայանի գործարկմանը, եւ խնդրի լուծման տարբերակ, այնուամենայնիվ, կգտնվի։ Արցախն այսօր մի կղզյակ է, որտեղ բնակվող ժողովրդի պաշտպանության եւ անվտանգության ապահովման հարցով շահագրգռված պիտի լինի ողջ քաղաքակիրթ աշխարհը,–ասում է գերմանացի գիտնականը։–Որքան էլ տարօրինակ թվա, Արցախի Հանրապետությունը Հարավային Կովկասում ժողովրդավարության զարգացման լավագույն օրինակն է, ինչն իրողություն է, եւ ոչ ոք չի կարող դա ժխտել։ Շփման գծում հաճախ են միջադեպեր գրանցվում, եւ հակառակորդը միշտ էլ անկանխատեսելի է իր քայլերում, ինչն ապացուցվեց 2016—ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ։ Իսկ խոստովանենք, որ նման պայմաններում դյուրին չէ ժողովրդավարական երկիր կառուցելը»։
Ստեփանակերտ

17-09-2019





23-10-2019
Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա
Ինչպիսի քայլեր են արվում մեր երկրի վարկանիշը բարձրացնելու ...


23-10-2019
Հովհաննես Թումանյանի «բարի ուժի» փիլիսոփայությունը
Լիակատար ներումը հնարավոր է դարձնում «սիրելը»

Մինչ հայոց ...


23-10-2019
Ներքաղաքական կյանքն ընթանում է բնականոն հունով
Խորհրդարանական ուժերը՝ տեղական իրադարձությունների մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ինչպիսի՞ն է ...


23-10-2019
Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով
Համաթուրքական համերաշխության ներքին անհամերաշխությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Պետք է խոսել ...


23-10-2019
Սառույց հալեցնելու աղի փոխարեն կերակրի՛ աղ օգտագործեք
Եթե, իհարկե, թանկ է առողջությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գաղտնիք հայտնաբերած ...


23-10-2019
Քրդերը մնացել են մենակ թուրքական թնդանոթների դեմ
Հասկանալի չէ, թե երբ քրդերը կազատվեն թուրքական իշխանության ...


23-10-2019
Բիզնես... կարմիր գծերին
Երեւանի փողոցներում՝ հատկապես կենտրոնում, կարմիր գծերին հաճախ կարելի է ...



23-10-2019
Վաշինգտոնն ու Մոսկվան ասացին իրենց խոսքը. ո՞րն է լինելու լուծումը
Եվ ինչ նոր սադրանքների կդիմի ...

23-10-2019
Գինու արտահանումն աճել է
Հայկական արտադրանքը կներկայացվի ...

23-10-2019
«Դրախտի դարպասը»՝ Արցախի էկրանին
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am



23-10-2019
Ռազմական խաղերում Հայաստանն ունի 1 մեդալ
Եվս մի քանիսի ակնկալիք

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO