Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.01.2020
ԱՇԽԱՐՀ


Հուսիների հարձակումը մեծացրել է լարվածությունը Միջին Արեւելքում

Կրկին ամերիկյան եւ իրանական կողմերը փոխադարձաբար մեղադրում են միմյանց

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Սեպտեմբերի 14-ին Սաուդյան Արաբիայի պետական նավթարդյունաբերության «Արամկո» (Saudi Aramco) ընկերությանը պատկանող Բաքիքի նավթամշակման համալիրում, ապա Հաքլխարիս նավթահանքում տեղի են ունեցել խոշոր պայթյուններ, որոնք զգալիորեն վնասել են նշյալ օբյեկտները։ Պայթյունների պատասխանատվությունը անմիջապես ստանձնել է Եմենի հուսիների «Ալ Անսարալահ» շարժումը, որի դեմ պայքարում է Պարսից ծոցի ավազանի երկրների մասնակցությամբ կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ։ Հանգամանք, ինչի պատճառով հուսիները բազմիցս Սաուդյան Արաբիայի տարբեր օբյեկտներ թիրախ են դարձրել։ «Անսարալահի» խոսնակը հայտնել է, որ կազմակերպությունը նշյալ օբյեկտների վրա հարձակվել է 10 անօդաչու սարքերով, հավելելով, որ հարձակումները տեղի են ունեցել Սաուդյան Արաբիայում իրենց կողմնակիցների աջակցությամբ։ Նա միաժամանակ շետել է, որ չի բացառվում, որ ապագայում եւս նման հարձակումներ տեղի ունենան։
Նշենք, որ «Արամկոն» Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթարդյունաբերության ընկերությունն է, որը օրական ավելի քան 10 միլիոն բարել նավթ է արտադրում, իսկ 2018թ. երբ ԱՄՆ—ն Իրանի նավթի արտահանության դեմ սահմանափակումներ կիրառեց, Սաուդյան Արաբիան նավթի միջազգային շուկայում պահանջարկը ապահովելու համար «Արամկոյի» արտադրության ծավալը մեծացնելով՝ հասցրել էր օրական 13,5 միլիոն բարելի, գերազանցելով աշխարհի խոշորագույն՝ «Ռոյալ Դաչ Շելին» ու բրիտանական BP ընկերություններին։ Նման քաղաքականության արդյունքում ընկերության եկամուտը 2018թ. կազմել էր 224 միլիարդ դոլար։
Ինչպես նշում են ոլորտի մասնագետները, այսօր նավթատար եւ գազատար խողովակաշարներ ու էներգակիրներ արտադրող ընկերությունները կարող են համացանցային ու հեռակառավարման անօդաչու սարքերի հարձակումների թիրախ դառնալ։ Ուստիեւ անհրաժեշտ է անվտանգության նոր հայեցակարգ մշակել, թեեւ նրանցից շատերը, ինչպես օրինակ Սաուդյան Արաբիան ու Ռուսաստանը, լուրջ ներդրումներ են կատարել էներգակիրների տեղափոխման անվտանգության ոլորտում, սակայն նոր վտանգները նոր միջոցառումներ են պահանջում։ Ահավասիկ, 2006թ. Բաքիք նավթարդյունաբերական համալիրն ու Հաքլհարիս նավթահանքերը ալկայիդականների հարձակման թիրախ դարձան, ինչը հաջողություն չունեցավ։ Հարձակման հետեւանքով օրական 5 միլիոն 700 հազար բարելով կրճատվել է Սաուդյան Արաբիայի նավթի արտադրությունը, ինչը կազմում է արտադրության 50 տոկոսը։
Պարսից ծոցի համագործակցություն կազմակերպության անդամները, ինչպես եւ ԱՄՆ—ն Իրանին են մեղադրում Եմենի ներքին գործերին միջամտելու համար։ Թերեւս հենց նման հանգամանքով է պայմանավորված, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պայթյուններից հետո դրա համար մեղադրել է Իրանին։ Թեեւ եղան տեղեկություններ, թե հարձակումը տեղի է ունեցել Իրաքից՝ Քուվեյթի սահմանամերձ շրջանից, սակայն պաշտոնական Բաղդադը, հերքելով լուրերը, շեշտեց, որ ովքեր Իրաքի տարածքից կցանկանան տարածաշրջանի երկրները թիրախ դարձնել, խստորեն կպատժվեն։ «Ռոյթերս» գործակալությունը եւս ներկայացրել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի տեսակետները, որը ցանկացել է անհայտ մնալ, որտեղ նշվում է, թե հարձակումը տեղի է ունեցել Եմենի հյուսիս—արեւմտյան տարածքից, հավելելով, որ ցանկացած վերլուծությունն ու արբանյակային տվյալների ուսումնասիրությունը հանգեցվում են հետեւյալին՝ դա Իրանի ձեռքի գործն է, այլ թեկնածու չկա։
Անօդաչու ինքնաթիռների հարձակման հետեւանքով փաստորեն նավթի միջազգային շուկայում առաջարկը 5 տոկոսով կրճատվել է, ինչի պատճառով գնաճ է արձանագրվել շուրջ 20 տոկոսով։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրով այդ երկրի ռազմավարական պահուստները շուկա հանելով, աճի միտումը կասեցվեց։ Թրամփն իր «Թվիթերի» էջում առաջին անգամ պայթյուններին արձագանքել է սեպտեմբերի 16—ին, որտեղ նաեւ անուղղակիորեն սպառնացել է Իրանին ռազմական գործողություններով։ Նա գրել է, որ Սաուդյան Արաբիայի նավթ առաջարկող խողովակաշարները պայթեցվել են, կան փաստեր, որոնց հիման վրա հայտնի է, թե ում ձեռքի գործն է, ու եթե ենթադրությունները հաստատվեն, Վաշինգտոնը պատրաստ է ռազմական գործողությունների։ Նա նշել նաեւ, որ ԱՄՆ—ն սպասում է, որ Էր Ռիյադն այս առնչությամբ իր տեսակետը հայտնի՝ նշելով, թե ում է մեղավոր համարում։
Մինչդեռ Իրանի ԱԳ նախարարությունը, խստիվ հերքելով Թեհրանի որեւէ առնչությունը հարձակմանը, նշել է, որ դիվանագիտական ոլորտում եւս կան առավելագույն ու նվազագույն նորմեր, որոնք ԱՄՆ—ն անտեսում է՝ ճշմարտությունը խեղաթյուրելով։ Թեհրանը մեղադրանքներն անհիմն համարելով, պատրաստակամություն է հայտնել բանակցել տարածաշրջանի արաբական երկրների հետ եւ ստորագրել միմյանց վրա չհարձակվելու պայմանագիր։ Իսկ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը, ի պատասխան ամերիկացի պաշտոնակցի, թվիթերյան էջում գրել է, որ ԱՄՆ—ն Իրանի դեմ «առավելագույն ճնշում» ռազմավարությունը փոխել է «առավելագույն սուտ» ռազմավարությամբ։
Հուսիների հարձակումները լայն արձագանք են գտել նաեւ միջազգային մակարդակով. Ռուսաստանը, Ֆրանսիան խիստ դատապարտել են տեղի ունեցածը։ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ շեշտվել է, որ այն, բացի ցավալի լինելուց, միջազգային օրենքների խստորեն խախտում է։ Չինաստանը, դատապարտելով երեւույթը, միաժամանակ անպատասխանատվություն է համարել դրանում որեւէ կոնկրետ երկրի մեղադրելը, ինչը անուղղակի պատասխան է Վաշինգտոնի դիրքորոշմանը։ Գերմանիան եւս, դատապարտելով հարձակումները, նշել է, որ տարածաշրջանում խիստ պայթյունավտագ իրավիճակ է ստեղծվել, եւ որ այդ երկիրը ջանքեր է գործադրում իրականացնողին կամ իրականացնողներին ի հայտ բերելու ուղղությամբ։ Իրականում էլ պայթյունների պատճառով ԱՄՆ—Իրան լարված փոխհարաբերություններում սրվելու միտումը ակնհայտ է դարձել, ռազմական գործողություններ սկսելու սպառնալիքներ են հնչում ե՛ւ Թեհրանից, ե՛ւ Վաշինգտոնից։ Հեղափոխության պահապան գվարդիայի օդուժի հրամանատարներից Ամիրալի Հաջիզադեի տեսակետները կրկին հայտնվել են պահպանողական ԶԼՄ—ների էջերում։ Նա ԱՄՆ անօդաչու ինքնաթիռի խոցելու առիթով շեշտել էր, թե ԱՄՆ—ի հարձակվելու դեպքում այդ երկրի ռազմաբազաները Կատարում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում թիրախ են դառնալու։ Մյուս կողմից ԱՄՆ հայտնի սենատոր Լինդսի Գրահամը, խիստ քննադատելով Իրանի միջինարեւելյան քաղաքականությունը, նախագահ Թրամփին հորդորել է Իրանի նավթարդյունաբերության ենթակառուցվածքները եւս ընդգրկել օդուժի հնարավոր հարձակման թիրախներին թվում։ Այլ կերպ ասած՝ Միջին Արեւելքում տիրող առկա պայմաններում Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերությանը հասցված հարվածները ոչ միայն լուրջ ազդեցություն են թողել նավթի միջազգային շուկայում, այլեւ տարածաշրջանի քաղաքական իրավիճակի վրա, խիստ սրվել են ԱՄՆ—Իրան, թերեւս նաեւ՝ Էր Ռիյադ—Թեհրան, առանց այն էլ լարված փոխհարաբերությունները։

17-09-2019





18-01-2020
Պահանջը չի փոխվելու
«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է ...


18-01-2020
Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին
Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ...


18-01-2020
Մեջքով... դեպի հանդիսատեսը
Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, ...


18-01-2020
Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը
Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու ...


18-01-2020
Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…
Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն ...


18-01-2020
Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը
Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ...


18-01-2020
Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին
Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ ...



18-01-2020
Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական
Ադրբեջանական նենգության հերթական ...

18-01-2020
Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի
Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային ...

18-01-2020
«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»
Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ ...

18-01-2020
Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից
Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO