Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.10.2019
ԶԱՆԱԶԱՆ


Մեդալներ եւ ուղեգրեր՝ աշխարհի առաջնությունում

Արթուր Ալեքսանյանը չկարողացավ մասնակցել եզրափակիչին, սակայն մեզ համար ուժեղագույնն է

Վերջին օրերը հագեցած էին հայ մարզիկների մասնակցությամբ նշանակալի իրադարձություններով։ Ուշադրության կենտրոնում էր հատկապես Ղազախստանում ընթացող հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունը, որում մեր երկրի հաշվին գրանցվեց առնվազն երկու մեդալ եւ նույնքան էլ օլիմպիական ուղեգիր։ Արթուր Ալեքսանյանն աշխարհի կրկնակի արծաթե մեդալակիր է։ Իսկ Իտալիայում իր նշանառության մասին հիշեցրեց մեր ֆուտբոլի հավաքականի լավագույն ռմբարկու Հենրիկ Մխիթարյանը։ Ռուսաստանում էլ Լեւոն Արոնյանը փորձում է դառնալ շախմատի աշխարհի եռակի գավաթակիր։
Այս առաջնությունում մերոնցից ամենամեծ հաջողությանը մոտ էր գյումրեցի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ 27—ամյա մարզիկը հինգ անընդմեջ հաղթանակի շնորհիվ հասավ եզրափակիչ եւ ընդհուպ մոտեցավ աշխարհի քառակի չեմպիոն դառնալուն։ Սակայն, ինչպեսեւ նախորդ երկու տարիներին, չարաբաստիկ վնասվածքը նրան վերստին թույլ չտվեց հասնել բաղձալի նշաձողին։ Արթուրը ավանդաբար գերվստահ մեկնարկեց եւ առաջին երկու գոտեմարտերում որեւէ միավոր չզիջեց մրցակիցներին։ Նա հաղթեց բելառուս Ալեքսանդր Գրաբովիկին (5։0) եւ ֆինն Մատի Էլիաս Կուոսմանենին (10։0)։ Հաջորդ փուլերում հայորդու հզորությանը ծանոթացան թուրք Ջենկ Իլդեմը (4։2), իրանցի Մոհամադխադի Աբդոլա Սարավին (4։3) եւ վրացի Գեորգի Մելիան (3։1)։ Հենց վերջին մրցամարտում էլ մեր մարզիկն այնպես ցավացրեց կողոսկրը, որ մեր հավաքականի մարզիչները երկար խորհրդակցելուց հետո որոշեցին չեղարկել ռուսաստանցի Մուսա Եվլոեւի հետ եզրափակիչ հանդիպմանը նրա մասնակցությունը։ Այդպիսով, Ալեքսանյանը բավարարվեց արծաթե մեդալով՝ կրկնելով 2013 թվականի արդյունքը։ Նա աշխարհի առաջնությունների հաղթող է դարձել 2014, 2015 եւ 2017 թվականներին։ Իսկ ներկայիս արդյունքն ապահովեց նաեւ նրա մասնակցությունը հաջորդ տարվա օլիմպիական խաղերին։
63 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Սլավիկ Գալստյանը, որն առաջին երկու գոտեմարտերում առավելության հասավ ադրբեջանցի Էլման Մուխտարովի եւ ուզբեկ Իսլոմժոն Բախրամովի նկատմամբ։ Սակայն կիսաեզրափակիչում մեր մարզիկը 2։4 հաշվով զիջեց ռուսաստանցի հայ ըմբիշ, աշխարհի անցյալ տարվա առաջնության հաղթող ու Եվրոպայի գործող չեմպիոն Ստեփան Մարյանյանին։ Ավելի ուշ կրասնոդարցի մեր հայրենակիցը վայր դրեց աշխարհի չեմպիոնի լիազորությունները՝ ոսկե մեդալի համար պայքարում 4։10 հաշվով պարտվելով ճապոնացի Սինոբու Օտային։ Իսկ Սլավիկը երրորդ տեղի համար գոտեմարտում գրագետ ոճով 7։5 հաշվով գերազանցեց իրանցի Մեյսամ Կարամալի Դալխանիին։ Ցավոք, նրա քաշային կարգը օլիմպիական չէ։
Գալստյանի արդյունքը կրկնելու հնարավորություն ուներ ոչ օլիմպիական եւս մեկ քաշային կարգում (72 կգ) ներկայացած Մալխաս Ամոյանը, որը մեծահասակների միջազգային պաշտոնական մրցումներում նորամուտը նշեց սերբ Ալեքս Երսկու նկատմամբ 8։0 հաշվով հաղթանակով։ Դրանից հետո նա հնարավորություն չթողեց նաեւ լեհ Մատեուշ Բերնատեկին (7։0)։ Արդեն քառորդ եզրափակիչում Ամոյանը բախվելով շատ ավելի լուրջ դիմադրության՝ 0։4 հաշվով զիջեց աշխարհի ապագա չեմպիոն ռուսատանցի Աբույազիդ Մանցիգովին, որն իր հերթին եզրափակիչում վստահորեն առավելության հասավ Ուզբեկստանի պատվիրակ Արամ Վարդանյանի նկատմամբ։ Իսկ Ամոյանը սփոփիչ առաջին գոտեմարտում 4։7 հաշվով պարտվեց հարավկորեացի Ջեյոն Լիին, որն, ի դեպ, նույնպես մնաց առանց մեդալի։
77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը հաջորդաբար պարտության մատնեց ճապոնացի Շոխեյ Յաբիկուին (4։2), վենեսուելացի Ջեսուս Էսպինոզային (9։0) եւ բելաեուս Պավել Լիախին (5։4), սակայն կիսաեզրափակիչում սայթաքեց շվեդ Ալեքս Միշել Բյուրբերգ Կեսիդիսի հետ գոտեմարտում (2։5)։ Նա կմրցի բրոնզե մեդալի համար, սակայն արդեն իսկ ապահովել է օլիմպիական ուղեգիր։ Այս քաշային կարգում մինչեւ 1/8 եզրափակիչ հասան Էդգար Բաբայանը (Լեհաստան) եւ Էվրիկ Նիկողոսյանը (Ֆրանսիա)։
Մեկական գոտեմարտով սահմանափակվեցին Նորայր Հախոյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ) եւ Արթուր Շահինյանը (87 կգ), որոնք մեկնարկում տանուլ տվեցին համապատասխանաբար՝ ճապոնացի Շոթա Օգավային, ուզբեկ Էլմուրատ Թասմուրադովին ու կուբացի Դանիել Խախավարիային։ Մեր եւս երկու ըմբիշ մեկ փուլ ավել անցան։ 67 կգ քաշային կարգում տաջիկ Մուբինժոն Ահմեդովի նկատմամբ 10։1 հաշվով հաղթանակով մեկնարկեց Կարեն Ասլանյանը։ Այս փուլը վստահորեն հաղթահարեց նաեւ Լեհաստանը ներկայացնող Գեւորգ Սահակյանը, որը 7։0 հաշվով հաղթեց շվեդ Դանիել Մաթիաս Սոյինիին։ Հաջորդիվ Ասլանյանը 3։6 հաշվով պարտվեց եգիպտացի Մոհամեդ Էլսայդին, որը քառորդ եզրափակիչում գերազանցեց նաեւ Սահակյանին։ Եգիպտացին արգելակեց կիսաեզրափակիչում, իսկ այնուհետեւ պարտվեց նաեւ բրոնզե մեդալի համար գոտեմարտում։ Մինչդեռ 82 կգ քաշային, աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը հաղթեց ղրղզ Կալիդին Ասիկեեւին, բայց պարտվեց ռուսաստանցի Ադլան Ակիեւին (3։7)։
Իսկ ահա մեր ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիկ Մխիթարյանը միանգամից դրսեւորեց իրեն Իտալիայի Ա սերիայի առաջնությունում։ «Ռոմայի» կազմում նորամուտի խաղում 30—ամյա հայ կիսապաշտպանը 22—րդ րոպեին գրավեց «Սասուոլոյի» դարպասը, իսկ հռոմեացիները հաղթեցին 4։2 հաշվով։ Սա հռոմեացիների առաջին հաղթանակն էր ընթացիկ առաջնությունում։ Երեք տուրից հետո մայրաքաղաքային ակումբը 5 միավորով ընթանում է 8—րդ տեղում։ Հիշեցնենք, որ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալից» վարձակալության սկզբունքով «Ռոմա» է տեղափոխվել սեպտեմբերի 2—ին։
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի չորս գրոսմայստերներից ասպարեզում մնացել է միայն Լեւոն Արոնյանը, որը երեկ 1/16 եզրափակիչի առաջին պարտիայում սպիտակ խաղաքարերով 25—րդ քայլին խաղաղ դաշն կնքեց ռուս Մաքսիմ Մատլակովի հետ։ Կողմերի պատասխան հանդիպումն այսօր է։ Դրանից անմիջապես առաջ Սերգեյ Մովսեսյանը 1/32 եզրափակիչում պարտվել էր չինացի Դին Լիրենին։ Ավելի վաղ պայքարից դուրս էին մնացել Արման Փաշիկյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

17-09-2019





23-10-2019
Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա
Ինչպիսի քայլեր են արվում մեր երկրի վարկանիշը բարձրացնելու ...


23-10-2019
Հովհաննես Թումանյանի «բարի ուժի» փիլիսոփայությունը
Լիակատար ներումը հնարավոր է դարձնում «սիրելը»

Մինչ հայոց ...


23-10-2019
Ներքաղաքական կյանքն ընթանում է բնականոն հունով
Խորհրդարանական ուժերը՝ տեղական իրադարձությունների մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ինչպիսի՞ն է ...


23-10-2019
Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով
Համաթուրքական համերաշխության ներքին անհամերաշխությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Պետք է խոսել ...


23-10-2019
Սառույց հալեցնելու աղի փոխարեն կերակրի՛ աղ օգտագործեք
Եթե, իհարկե, թանկ է առողջությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գաղտնիք հայտնաբերած ...


23-10-2019
Քրդերը մնացել են մենակ թուրքական թնդանոթների դեմ
Հասկանալի չէ, թե երբ քրդերը կազատվեն թուրքական իշխանության ...


23-10-2019
Բիզնես... կարմիր գծերին
Երեւանի փողոցներում՝ հատկապես կենտրոնում, կարմիր գծերին հաճախ կարելի է ...



23-10-2019
Վաշինգտոնն ու Մոսկվան ասացին իրենց խոսքը. ո՞րն է լինելու լուծումը
Եվ ինչ նոր սադրանքների կդիմի ...

23-10-2019
Գինու արտահանումն աճել է
Հայկական արտադրանքը կներկայացվի ...

23-10-2019
«Դրախտի դարպասը»՝ Արցախի էկրանին
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am



23-10-2019
Ռազմական խաղերում Հայաստանն ունի 1 մեդալ
Եվս մի քանիսի ակնկալիք

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO