Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.10.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ

«Անունը կա, ամանում չկա»

Սա սովորաբար ասում ենք, երբ անձի պատկառազդու արտաքինը, խոստումնալից հայտարարությունները, բարձրագոչ հավաստիացումները չեն համապատասխանում նրա գործերին, չեն արդարացնում մեր ակնկալիքները։ Մեզ հիասթափեցնում է այն հակասությունը, որ արձանագրում ենք «անունի» (անձի բարձր վարկի, տարածված համարումի, հռչակի, վկայականի, հավակնության) եւ «ամանում» առկայի (իրական արժեքի) միջեւ։
Երեւութականության եւ իրողության հաճախադեպ անհամապատասխանությունն է ծնունդ տվել ասացվածքների ու առածների բազմությանը.
p «Ավեր քաղաքին՝ շեն անուն»,
p «Եկավ փաշի պես, գնաց բոշի պես»,
p «Գդակը մեծ, տակը դատարկ»,
p «Խոշոր աչքեր՝ լուս չըկա, գեր—գեր թեւեր՝ ուժ չըկա»,
p «Կոչումը կա, միջումը չկա»,
p «Անուն կա, անկուն չկա»,
p «Ձեւել չի գիտեր, մկրատը ձեռքեն չի ձգեր»,
p «Աչք ունի, լուս չունի»,
p «Թուփն աղեկ, պտուղ չը կա»,
p «Աշկը մեծ ա՝ լուս չունի, կուռը հաստ ա՝ ուժ չունի»։
Մյուս ժողովուրդներն էլ են արձանագրել երեւույթի արտաքինի եւ ներքինի անհամապատասխանությունը։ Օրինակ՝ ֆրանսիացիները ունեն հայերեն «Ամեն պսպղացող ոսկի չէ» ասացվածքի ստույգ համարժեքը՝ «Tout ce qui brille nÕest pas or», նաեւ ասում են՝ անունը դեռ առարկան չէ («Le nom ne fait pas la chose»)։ Ըստ ռուսական ասացվածքի՝ տեսքը լավն է, բայց բանի պետք չէ («ԲՅՃ«Շ պ«Ո«Ռ, Ձ շՁ Ճճն« շճ ղ«Մ»)։ Արտաքուստ՝ աշխույժ, ներքուստ՝ փուչ. այսպես կարելի է թարգմանել գերմաներենը («Von auben fix und innen nix»)։
Անունի եւ ամանումի անհամապատասխանությունը վերաբերում է նաեւ հանրույթներին, կազմակերպություններին, զանազան հաստատություններին։ Հենց քննարկվող ասացվածքով է վերնագրել իր քննադատական հոդվածներից մեկը Վահան Տերյանը՝ բնութագրելու համար բարձրագոչ հայտարարություններ անող, բայց իրականում անճարակ, անգործունյա «Հայոց հրատարակչական ընկերություն» կոչվող կազմակերպությանը։ Այժմ էլ Հայաստանում մեկը մյուսից հավակնոտ անուններով հասարակական զանազան կազմակերպություններ կան, որոնց իրական գործունեությունը վերստին հաստատումն է ասացվածքի բնութագրման։
Կարեւոր է հասկանալ, որ դիմացինին տրվող բարձր (եւ այնուհետեւ՝ չարդարացվող) գնահատականը կարող է հետեւանք լինել թե՛ իր դիտավորության՝ ազդելու մեզ վրա, ներշնչելու պատկառանք ու հիացմունք («ամանում» չունեցողները, որպես կանոն, իրենք են ձգտում «անուն հանել» եւ դրանով քողարկվել), մղելու որոշակի գործողությունների, եւ թե՛ մեր իսկ սեփական ընկալման սխալմունքի, էությունը երեւույթից զանազանելու անկարողության։ Իսկապես, չէ՞ որ ինքներս ենք հաճախ տուրք տալիս ինքնամոլորության տարբեր ձեւերին՝ գերվում առաջին տպավորությամբ, հափշտակվում արտաքին գրավչությամբ, անքննադատորեն հարում տարածված կարծիքին, կանխակալ վերաբերմունքին, փուչ հեղինակությունների փառաբանմանը։
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ. գ. դ., պրոֆեսոր

17-09-2019





23-10-2019
Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա
Ինչպիսի քայլեր են արվում մեր երկրի վարկանիշը բարձրացնելու ...


23-10-2019
Հովհաննես Թումանյանի «բարի ուժի» փիլիսոփայությունը
Լիակատար ներումը հնարավոր է դարձնում «սիրելը»

Մինչ հայոց ...


23-10-2019
Ներքաղաքական կյանքն ընթանում է բնականոն հունով
Խորհրդարանական ուժերը՝ տեղական իրադարձությունների մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ինչպիսի՞ն է ...


23-10-2019
Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով
Համաթուրքական համերաշխության ներքին անհամերաշխությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Պետք է խոսել ...


23-10-2019
Սառույց հալեցնելու աղի փոխարեն կերակրի՛ աղ օգտագործեք
Եթե, իհարկե, թանկ է առողջությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գաղտնիք հայտնաբերած ...


23-10-2019
Քրդերը մնացել են մենակ թուրքական թնդանոթների դեմ
Հասկանալի չէ, թե երբ քրդերը կազատվեն թուրքական իշխանության ...


23-10-2019
Բիզնես... կարմիր գծերին
Երեւանի փողոցներում՝ հատկապես կենտրոնում, կարմիր գծերին հաճախ կարելի է ...



23-10-2019
Վաշինգտոնն ու Մոսկվան ասացին իրենց խոսքը. ո՞րն է լինելու լուծումը
Եվ ինչ նոր սադրանքների կդիմի ...

23-10-2019
Գինու արտահանումն աճել է
Հայկական արտադրանքը կներկայացվի ...

23-10-2019
«Դրախտի դարպասը»՝ Արցախի էկրանին
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am



23-10-2019
Ռազմական խաղերում Հայաստանն ունի 1 մեդալ
Եվս մի քանիսի ակնկալիք

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO