Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.10.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մուտք

Ինչպես խուսափել անհարմար իրավիճակներից

Մեր կյանքը լի է ամենաբազմազան իրադարձություններով. ուրախալի, թախծալի, առօրեական եւ անկանխատեսելի։ Եվ ուր էլ որ լինենք՝ աշխատավայրում, թե խանութում, տրանսպորտում, թե տուրիստական ուղեւորության մեջ, մենք ստիպված ենք լինում ընտրել վարվեցողության համապատասխան ձեւ, որպեսզի ունենանք առավել ներկայանալի կեցվածք եւ շրջապատում չհայտնվենք անհարմար վիճակում։ Մենք չենք կարող մեր կյանքն առանձնացնել այլոց կյանքից եւ ստիպված ենք լինում մեր պահվածքը հարմարացնել շրջապատի հարմարավետությանը։ Հենց մեր պահվածքն է (խոսքը, վարվելաձեւը, հագուստի ոճը, հասարակության մեջ ճիշտ կեցվածքը) վկայում մեր կրթվածության, բարոյականության եւ դաստիարակության մասին։
Տպավորություն, որ մենք թողնում ենք շրջապատի վրա. դրանից է կախված մեր հաջողությունն ինչպես անձնական, այնպես էլ հասարակական կյանքում։
Ինչ է էթիկան։
Այս բառի իմաստն իր մեջ հիմնականում ամփոփում է վարվեցողության նորմերի ամբողջությունը, որոնցում այս կամ այն կերպ դրսեւորվում է մեր վերաբերմունքը այլ մարդկանց նկատմամբ։ Վարվելակարգը բացարձակ կանոնների համախումբ չէ, այն պայմանավորված է հանգամանքներով, վայրով եւ ժամանակով։
Համաձայնեք, պահվածքը, որը թույլատրելի է մի իրավիճակում, կարող է բացարձակապես անհեթեթ թվալ մի այլ իրավիճակում։ Օրինակ, մոտ ընկերոջ տանը հյուրընկալվելիս «ցանկալի» չէ ունենալ այն պահվելաձեւը, ինչ պաշտոնական ընդունելությունների ժամանակ։ Բայց սա չի նշանակում, որ մտերիմների շրջապատում ընդհանրապեs պետք չէ հետեւել վարվեցողության կանոններին, պարզապես այս պարագայում գործում են այլ, ավելի ազատ վարվելակարգեր։ Մեր խնդիրն է ճիշտ կողմնորոշվել եւ իմանալ ինչ իրավիճակում ինչպիսի պահվածք, համապատասխան կեցվածք ունենալ։
Մենք սկսում ենք վարվեցողության կանոնների շարք, որոնց հետեւելով դուք կիմանաք ինչ պահվածք ունենալ ամենատարբեր միջավայրերում եւ իրավիճակներում։
Վարվեցողության կանոնների իմացությունը ձեզ պետք կգա ամենուր. հարցազրույցի ժամանակ, աշխատավայրում, հյուրընկալվելիս, ռեստորանում, ճամփորդության եւ այլ իրավիճակներում։
Հետեւելով մեր շարքերին եւ սերտելով վարվեցողության կանոնները, մենք երբեք չենք հայտնվի անհարմար իրավիճակներում։
Առաջիկայում կներկայացնենք շարքեր հետեւյալ խորագրերով.
«Գործարար վարվեցողություն»
«Հանդիսությունների եւ ծեսերի վարվելակարգ»
«Հյուրերի ընդունելություն»
«Վարվելակարգ հասարակական վայրերում»
«Ճանապարհորդի վարվելակարգ»։
Պատրաստեց
Արգամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

17-09-2019





23-10-2019
Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա
Ինչպիսի քայլեր են արվում մեր երկրի վարկանիշը բարձրացնելու ...


23-10-2019
Հովհաննես Թումանյանի «բարի ուժի» փիլիսոփայությունը
Լիակատար ներումը հնարավոր է դարձնում «սիրելը»

Մինչ հայոց ...


23-10-2019
Ներքաղաքական կյանքն ընթանում է բնականոն հունով
Խորհրդարանական ուժերը՝ տեղական իրադարձությունների մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ինչպիսի՞ն է ...


23-10-2019
Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով
Համաթուրքական համերաշխության ներքին անհամերաշխությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Պետք է խոսել ...


23-10-2019
Սառույց հալեցնելու աղի փոխարեն կերակրի՛ աղ օգտագործեք
Եթե, իհարկե, թանկ է առողջությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գաղտնիք հայտնաբերած ...


23-10-2019
Քրդերը մնացել են մենակ թուրքական թնդանոթների դեմ
Հասկանալի չէ, թե երբ քրդերը կազատվեն թուրքական իշխանության ...


23-10-2019
Բիզնես... կարմիր գծերին
Երեւանի փողոցներում՝ հատկապես կենտրոնում, կարմիր գծերին հաճախ կարելի է ...



23-10-2019
Վաշինգտոնն ու Մոսկվան ասացին իրենց խոսքը. ո՞րն է լինելու լուծումը
Եվ ինչ նոր սադրանքների կդիմի ...

23-10-2019
Գինու արտահանումն աճել է
Հայկական արտադրանքը կներկայացվի ...

23-10-2019
«Դրախտի դարպասը»՝ Արցախի էկրանին
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am



23-10-2019
Ռազմական խաղերում Հայաստանն ունի 1 մեդալ
Եվս մի քանիսի ակնկալիք

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO