Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.10.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Շենգենյան գոտու մուտքի արտոնագրի ստացման գործընթացում փոփոխություն չի եղել

Փաստաթղթերի ուսումնասիրման ժամկետների երկարաձգումը զուտ տեխնիկական է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Հայաստանից եվրոպական երկրներ մեկնող անձանց նպատակները բավական տարբեր են, ոմանք մեկնում են հանգստի, ոմանք՝ բուժման, ոմանք պարզապես այցելում են մերձավորի, ու նրանցից յուրաքանչյուրը տվյալ երկիր մուտք գործելու համար համապատասխան կազմակերպության է դիմում՝ անհրաժեշտ ինֆորմացիայի եւ դիմումի հայտի գրագետ ու ճշգրիտ ձեւակերպման համար։
Այս տարվա ամռան թեժ շրջանում հայաստանցիների կողմից շատ էին դժգոհություններն այն մասին, որ դիվանագիտական կառույցները մուտքի արտոնագրի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու եւ պատշաճ ժամկետներում դրանք ուսումնասիրելու ժամանակահատվածը արհեստականորեն երկարաձգում են՝ պատճառաբանելով, որ հայտերն են շատ։
Մարդիկ, որոնք նախապես վճարել են ավիատոմսի ձեռք բերման եւ կեցության դիմաց՝ հստակ օր ամրագրելով, ստիպված են սրտատրոփ սպասել, թե վերջապես երբ են մուտքի արտոնագրի կնիքն իրենց փաստաթղթում տեսնելու։ Ու շատ դեպքերում մուտքի արտոնագրի թույլտվությունը մերժվում է, երբ արդեն վճարած գումարը դառնում է վերադարձման ոչ ենթակա, քանի որ տուրիստական ընկերությունն արդեն տոմսն ամրագրել է, վճարել ու վիզիայի ստացման համար էլ քաղաքացուն հստակ երաշխավորել։
Այս պարագայում առաջանում է տարաձայնություն, ՀՀ քաղաքացին սկսում է մեղադրել տվյալ տուրիստական ընկերությանը փաստաթղթերի ձեւակերպման ուշացման եւ գործին ոչ պատշաճ ու ոչ հետեւողական վերաբերվելու համար, մինչդեռ դրանց ձեւակերպմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներն էլ խնդիրը պայմանավորում են ոչ թե իրենց աշխատանքի թերացման, այլ հյուպատոսարաններում դիմումների ծանրաբեռնվածությամբ։ Որոշ տուրիստական ընկերություններից նույնիսկ կարծիք հայտնեցին, որ վիզայի արտոնագրերի ստացման պայմաններն են խստացել, փոխարենը՝ շատացել են անհարկի մերժումները։
Ինչքանո՞վ է տեղին նման խուճապը, կամ ի՞նչ պատճառներով են հյուպատոսարանները հրաժարվում հաստատված ժամկետում ծառայություններ մատուցելու գործընթացից։
ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը «ՀՀ»–ի հետ զրույցում հաստատեց խնդրի առկայությունը՝ ասելով, որ ՀՀ քաղաքացիների շրջանում առկա դժգոհությունների ալիքից իրազեկ են, որ բազմաթիվ բողոքներ են ստացել ՀՀ քաղաքացիներից այն մասին, որ հյուպատոսական ծառայությունները ոչ պատշաճ ժամկետում են իրականացնում փաստաթղթերի ուսումնասիրման եւ ժամանակին հերթագրելու գործընթացը։ Խնդիրն այն է, որ վիզայի արտոնագրի ստացման համար քաղաքացին պետք է ամիսներ առաջ փաստաթղթեր ներկայացնի։
«Այս խնդրի մասին բազմիցս ենք բարձրաձայնել, եւ այն մեր ուշադրության կենտրոնում է, թույլ չենք տա՝ խնդիրը զարգանա։ Պատճառը դեսպանատների աշխատանքի ծանրաբեռնվածությունն է։ Այսինքն՝ առկա ռեսուրսը չի բավականացնում դիմումների քանակը ժամանակին կամ սեղմ ժամկետում ապահովելու համար։ Հերթագրման հետ կապված խնդիրները երբեւէ ձեւով չեն համապատասխանում ՀՀ—ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրին եւ վերջինիս բովանդակությանը։ Այս տարի պարզապես դիվանագիտական կառույցները հզորացրեցին իրենց գործունեության ծավալները, իսկ մեկ կամ երկու հյուպատոսի առկայությունը բնականաբար չէր կարող առկա ծավալն ապահովել»,–ասաց փոխարտգործնախարարը՝ պատճառը վերագրելով տեխնիկական բացթողումներին։
«Թե՛ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, թե՛ ես անձամբ հետամուտ ենք խնդրին եւ քննարկումներ ենք իրականացնում բոլոր դեսպանների հետ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,–հավելեց Ավետ Ադոնցը։
Մերժումների դինամիկայի առումով փոխարտգործնախարարը վիճակագրություն չներկայացրեց, պարզապես հարկ համարեց նշել, որ տվյալ քաղաքացու մուտքի վիզայի արտոնագրի ստացումը տվյալ երկրի իշխանության իրավունքն է։
«Վիզայի արտոնագրի ստացման գործընթացում որեւէ փոփոխություն չի եղել։ Եթե այս ամռանը եղել են ժամկետների առումով դժգոհություններ, ապա դրանք կրում են հիմնականում տեխնիկական բնույթ եւ վստահ եմ, որ առաջիկա տարում այլեւս չեն կրկնվի, եւ խուճապի առիթ առհասարակ չկա»,–վստահեցրեց փոխարտգործնախարարը։
Ինչ վերաբերում է անձանց, ովքեր Հայաստանից եվրոպական երկրներ են մեկնում բուժման նպատակով, սակայն մերժվում են, ապա խնդիրը փաստաթղթերի ոչ ճշգրիտ ձեւակերպման, հիվանդության բուժման համար անհրաժեշտ հավաստի տեղեկատվության պակասն է, քանի որ տուրիստական երկրներ այցելությունները բուժման նպատակով տարբեր ընթացակարգեր են պահանջում։
Եթե տվյալ անձի հիվանդությունը հնարավոր է բուժել կամ համապատասխան բուժօգնություն ցուցաբերել Հայաստանում, ապա հավանականությունը տվյալ երկիր մեկնելու մի փոքր նվազում է։ Այն հիվանդությունները, որոնց բուժման հնարավորությունները համեմատաբար ավելի փոքր են Հայաստանում, ապա այդ մասին փաստաթղթերում պետք է ճիշտ ու գրագետ ներկայացվի, քանի որ բուժօգնության ցուցաբերումը արտերկրում այնպիսի հարց է, որ ինքնին պարունակում է մեծ ռիսկեր։ Հիվանդությունը կարող է ունենալ անկանխատեսելի զարգացում՝ լավ թե վատ։ Այս պարագայում ողջ պատասխանատվություն կրողը ընդունող երկիրն է։
Ուստի այս պարագայում անհրաժեշտ է, որ փաստաթղթերի ձեւակերպմամբ զբաղվող ընկերություններն ավելի գրագետ լինեն եւ իրազեկված տվյալ քաղաքացու անձնական տվյալները հավաքագրելու գործընթացի վերաբերյալ։

17-09-2019





23-10-2019
Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա
Ինչպիսի քայլեր են արվում մեր երկրի վարկանիշը բարձրացնելու ...


23-10-2019
Հովհաննես Թումանյանի «բարի ուժի» փիլիսոփայությունը
Լիակատար ներումը հնարավոր է դարձնում «սիրելը»

Մինչ հայոց ...


23-10-2019
Ներքաղաքական կյանքն ընթանում է բնականոն հունով
Խորհրդարանական ուժերը՝ տեղական իրադարձությունների մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ինչպիսի՞ն է ...


23-10-2019
Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով
Համաթուրքական համերաշխության ներքին անհամերաշխությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Պետք է խոսել ...


23-10-2019
Սառույց հալեցնելու աղի փոխարեն կերակրի՛ աղ օգտագործեք
Եթե, իհարկե, թանկ է առողջությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գաղտնիք հայտնաբերած ...


23-10-2019
Քրդերը մնացել են մենակ թուրքական թնդանոթների դեմ
Հասկանալի չէ, թե երբ քրդերը կազատվեն թուրքական իշխանության ...


23-10-2019
Բիզնես... կարմիր գծերին
Երեւանի փողոցներում՝ հատկապես կենտրոնում, կարմիր գծերին հաճախ կարելի է ...



23-10-2019
Վաշինգտոնն ու Մոսկվան ասացին իրենց խոսքը. ո՞րն է լինելու լուծումը
Եվ ինչ նոր սադրանքների կդիմի ...

23-10-2019
Գինու արտահանումն աճել է
Հայկական արտադրանքը կներկայացվի ...

23-10-2019
«Դրախտի դարպասը»՝ Արցախի էկրանին
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am



23-10-2019
Ռազմական խաղերում Հայաստանն ունի 1 մեդալ
Եվս մի քանիսի ակնկալիք

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO