Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.10.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Գործարար մարդու հեղանիշը (հեղանիշ— հեղինակության նիշ, «իմիջ»)

Հիշում եք՝ նախկինում ինչ վերաբերմունք կար «գործարար մարդ» հասկացության նկատմամբ։ Այնպես, ինչպես եւ «կարիերիստ» հասկացության նկատմամբ. համարվում էր, որ դրանք այն մարդիկ են, որոնք հուսահատորեն ճանկռտելով վեր են բարձրանում ծառայողական աստիճանակարգով՝ արմունկներով հրմշտելով բոլորին, ովքեր հանդիպում են ճանապարհին։ Անցնում են իրենց բոլոր մրցակիցների վրայով, որոնք նվազ նախաձեռնող են, գրավում են առավել հարմարավետ դիրք եւ աստիճանաբար սկսում են օգտվել ծառայողական դիրքի տված բարիքներից ու առավելություններից։
Այսօր դժվար է հասկանալ, թե ինչու էր ինքնադրսեւորվելու եւ անձնական հաջողության հասնելու մարդու բնական մղումը համարվում այդքան անարժանապատիվ։
Հակառակը. մենք պետք է հարգանքով վերաբերվենք նրանց, ովքեր հմտորեն հաղթահարելով ճակատագրի խորդուբորդերը՝ սեփական նավը վստահորեն առաջնորդում են նախանշված ուղեգծով։

Ինքս եմ իմ իմիջմեյքերը
Գործարար աշխարհում արժանապատիվ տեղ գրավելու համար բավարար չէ միայն տիրապետել մասնագիտական հմտությունների եւ այսպես ասած՝ «գործարար ջիղի», պետք է նաեւ համապատասխանել արտաքին տեսքի որոշակի պահանջների, խոսքի ճարտարության, համաչափ շարժուձեւի։ Մի խոսքով՝ ժամանակակից գործարարին հարկավոր է մանրակրկիտ աշխատել իր կերպարի ձեւավորման վրա կամ, ինչպես հիմա են ասում, իմիջի վրա։

Ինչ ենք հասկանում «դրական իմիջ» ասելով
Անշուշտ դա գրավիչ արտաքին տեսքն է, անբռնազբոս պահվածքը, գրագետ խոսքը, արժանապատիվ շարժուձեւը, գովեստի կամ քննադատության նկատմամբ հանգիստ արձագանքը։ Սրանք, սակայն, ընդհանուր խոսքեր են։ Երբ գործը հասնում է մեր անձնական ոճին, ինչպես հագուստի, այնպես էլ վարվելաձեւի, մենք այն այդքան էլ հստակ չենք պատկերացնում։ Հենց այս պատճառով էլ հաճախ չենք կարողանում շրջապատի վրա թողնել այն տպավորությունը, ինչը կցանկանայինք։ Լինում է նաեւ այնպես, որ հաճախ ունենալով հսկայական հնարավորություններ, տաղանդ եւ աշխատասիրություն, մենք շրջապատից չենք ստանում այն արժանապատիվ արձագանքը, ինչը կցանկանայինք։ Սկսում ենք ենթադրություններ անել, թե որն է մեր ծառայողական անհաջողությունների պատճառը՝ առանց կասկածելու, որ այն թաքնված է անհրաժեշտ ընդգծված կերպար չունենալու մեջ։ Պատկերացում չունենալով, թե ինչպիսին ենք ցանկանում լինել, մենք նվազեցնում ենք ինքնագնահատականը, այսինքն ընկնում ենք նաեւ շրջապատի աչքից։
Իմիջը պետք է ձեւավորել մանրակրկտորեն, քանի որ մարդու մասին տպավորությունը ձեւավորվում է ծանոթության եւ զրույցի առաջին տասը վայրկյանում։ Շատ հաճախ հենց առաջին տպավորությունն է որոշիչ լինում հետագա ճակատագրի համար։
Հայտնի է, թե որքան մեծ է մրցակցությունն աշխատանքի շուկայում, դրա համար էլ գործատուներն իրենց թույլ են տալիս ուշադրություն դարձնել ոչ միայն պոտենցյալ աշխատակցի մասնագիտական մակարդակին, այլ նաեւ արտաքինին եւ վարվելաձեւին։ Ահա թե ինչու պետք է հարցազրույցի գնալիս անմիջապես «ճիշտ մատուցել» սեփական անձը։
Իմիջմեյքերներն այն անձինք են, ովքեր աշխատում են դրական կերպար ձեւավորել այս կամ այն անձի կամ կազմակերպության համար։ Առաջավոր երկրներում կան ուսումնական հաստատություններ, որտեղ մասնագիտացնում են իմիջմեյքերների։ Մեզ մոտ առայժմ գործում են մասնագիտական խմբեր, որոնք աշխատում են այս կամ այն քաղաքական գործչի, գործարար մարդու, ընկերության կամ միավորման դրական կերպարի կերտման վրա։ Նախ եւ առաջ դրանք հոգեբաններն են, ոճաբանները, ճարտասանության, կեցվածքի եւ վարվելաձեւվի դասավանդման մասնագետները։ Իմիջմեյքերի խնդիրն է բացահայտել եւ առավել ընդգծել մարդու ներքին եւ արտաքին դրական որակները, ինքնատիպությունը։
Մեր հաջորդ թողարկումներում կփորձենք ընդհանուր գծերով ձեւավորել գործարար մարդու կերպարը՝ սկսած հագուստի ոճից, վերջացրած վարվեցողության նրբություններով։

Պատրաստեց
Արգամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

18-09-2019





23-10-2019
Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա
Ինչպիսի քայլեր են արվում մեր երկրի վարկանիշը բարձրացնելու ...


23-10-2019
Հովհաննես Թումանյանի «բարի ուժի» փիլիսոփայությունը
Լիակատար ներումը հնարավոր է դարձնում «սիրելը»

Մինչ հայոց ...


23-10-2019
Ներքաղաքական կյանքն ընթանում է բնականոն հունով
Խորհրդարանական ուժերը՝ տեղական իրադարձությունների մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ինչպիսի՞ն է ...


23-10-2019
Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով
Համաթուրքական համերաշխության ներքին անհամերաշխությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Պետք է խոսել ...


23-10-2019
Սառույց հալեցնելու աղի փոխարեն կերակրի՛ աղ օգտագործեք
Եթե, իհարկե, թանկ է առողջությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գաղտնիք հայտնաբերած ...


23-10-2019
Քրդերը մնացել են մենակ թուրքական թնդանոթների դեմ
Հասկանալի չէ, թե երբ քրդերը կազատվեն թուրքական իշխանության ...


23-10-2019
Բիզնես... կարմիր գծերին
Երեւանի փողոցներում՝ հատկապես կենտրոնում, կարմիր գծերին հաճախ կարելի է ...



23-10-2019
Վաշինգտոնն ու Մոսկվան ասացին իրենց խոսքը. ո՞րն է լինելու լուծումը
Եվ ինչ նոր սադրանքների կդիմի ...

23-10-2019
Գինու արտահանումն աճել է
Հայկական արտադրանքը կներկայացվի ...

23-10-2019
«Դրախտի դարպասը»՝ Արցախի էկրանին
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am



23-10-2019
Ռազմական խաղերում Հայաստանն ունի 1 մեդալ
Եվս մի քանիսի ակնկալիք

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO