Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ԱՅԼՔ...


Վերանորոգման եւ հիմնանորոգման աշխատանքներ ամբողջ հանրապետությունում

Տասնյակ տարիներ չվերանորոգված ճանապարհները նոր տեսք են ստանում

Հայաստանում ընթացիկ տարում նորոգված ու հիմնանորոգված կլինի 330 կմ ճանապարհ։ Հիմնանորոգվում են ճանապարհներ, որտեղ 30 տարուց ավելի աշխատանքներ չեն կատարվել։ «Արմենպրեսի» հետ զրույցում աշխատանքների վերաբերյալ մանրամասներ է ներկայացնում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը։
–Պարոն Բադալյան, վերջին տվյալներով ընթացիկ տարվա ծրագրերով ճանապարհահատվածների 62.7 կիլոմետրի շինարարությունն ավարտված է, 307 կիլոմետրինն ընթացքի մեջ է։ Ի՞նչ ուղղություններով են աշխատանքներն իրականացվում, ո՞ր մարզերն են ընդգրկված։
–Ճանապարհաշինարարական աշխատանքներն ընթանում են բոլոր մարզերում, գրեթե բոլոր ուղղություններով։ Դրանում ներառում են ոչ միայն միջպետական եւ հանրապետական, այլեւ տեղական նշանակության ճանապարհները։ Այժմ կառանձնացնեմ գլխավոր մի քանի ուղղություններ։ Կնշեմ Մ2 ճանապարհը, որը Երեւան—Երասխ—Գորիս—Մեղրի—Իրանի սահման ավտոճանապարհն է։ Այս հատվածում վերջին տասը տարիներին շատ չնչին միջամտություն է արվել։ Այդ ուղղությամբ 82 կմ ճանապարհահատվածը հիմնանորոգվում է, ընտրված են ամենաանբարեկարգ հատվածները։
Մյուսը դեպի Բագրատաշեն ճանապարհահատվածն է։ Մասնավորապես, Սեւանի ճանապարհի՝ մինչեւ թունել տանող հատվածում իրականացվել են աշխատանքներ, նորոգվել է Դիլիջան–Հաղարծին, ինչպես նաեւ Հաղարծին–Հովք հատվածը։ Այստեղ աշխատանքներն սկսվել էին անցած տարի, սակայն որոշակի թերություններ էին ի հայտ եկել, կապալառուն իր միջոցների հաշվին դրանք վերացրել է։ Այս պահին իրականացվում են Իջեւանի ներսում ճանապարհաշինարարական աշխատանքներ։ Իջեւանից հետո եւս ունենք 7 կմ հատված, որտեղ նորոգման աշխատանքներ են կատարվելու։
Լայն թափով իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ Իջեւան—Նոյեմբերյան հատվածում՝ շուրջ 35 կմ երկարությամբ։ Մյուս տարի մի փոքր աշխատանք ունենք Իջեւանի օղակաձեւ հանգույցում, Դիլիջանի ոլորանների վրա եւ այլն։
Բաղանիսում ունենք շատ կարեւոր հատված՝ մոտ 1 կմ երկարությամբ, որը բարեկարգվում է։
Այլ կարեւոր ուղղություններից կառանձնացնեմ Դիլիջան—Վանաձոր ավտոճանապարհի 20 կիլոմետրը, որն այս տարի հիմնանորոգում ենք։ Դրանից բացի, Մ3 ճանապարհը, որը Մարգարա–Վանաձոր—Տաշիր–Վրաստանի սահման 35—40 կմ հատվածն է, Մ7—ը՝ Գորիս–Վանաձոր ճանապարհը։ Շատ կարելի է նշել, ինչպես տեսնում եք, լայնածավալ աշխատանքներ են կատարվում տարբեր ուղղություններով։ Այստեղ մի հանգամանքի մասին կցանկանայի խոսել. տնտեսագետներից մեկն ասում էր, թե կապիտալ ծախսերը մի փոքր ուշացել են, եւ դա պայմանավորում է ճանապարհաշինարարական խոշոր ծրագրերով։ Կուզենամ նշել, որ պետբյուջեով կապիտալ ծախսերը կազմում են շուրջ 200 մլրդ, իսկ ճանապարհաշինության ոլորտը 23 մլրդ է, այսինքն՝ ընդհանուրի 11 տոկոսը։ Այնպես որ, ընդհանուր կապիտալ ծախսերի դանդաղ ընթացքը կապել միայն ճանապարհաշինության հետ, ճիշտ չէ։
–Ի՞նչ ճանապարհներ կառանձնացնեք, որոնք տասնյակ տարիներ շարունակ չեն հիմնանորոգվել։
–Իհարկե, ունենք բազմաթիվ տեղական ճանապարհներ, որոնք չեն հիմնանորոգվել 30 տարուց ավելի։ Այսինքն՝ ԽՍՀՄ—ի փլուզումից հետո այդ հատվածներում որեւէ աշխատանք չի կատարվել։ Հանրապետական եւ միջպետական ճանապարհների դեպքում կան հատվածներ, որտեղ տարիներ շարունակ աշխատանք չի կատարվել։ Օրինակ, Գյումրի—Կապս—Ամասիա հանրապետական նշանակության ճանապարհը, որի 5.7 կմ հատվածը՝ չհասած Ամասիա, երկար ժամանակ չի ասֆալտապատվել։ Մյուսը՝ Ծովագյուղ—Շորժա—Վարդենիս ավտոճանապարհի Ծափաթաղի հատվածը՝ 12.5 կմ, երբեւէ չի ունեցել ասֆալտբետոնե ծածկ։ Այս հատվածը կառուցելով՝ մենք Սեւանի շուրջն ունենում ենք ամբողջական ասֆալտապատ տարածք։ Թեպետ կան այլ հատվածներ, որոնք վերանայման կարիք ունեն, որոնց կանդրադառնանք առաջիկայում։ Մեր նպատակն է Սեւանի շուրջ ունենալ ամբողջական ասֆալտապատ հատված։
–Տարին ի՞նչ արդյունքներով ենք փակելու։
–Մեր առջեւ դրված էր թիրախ 330 կմ ճանապարհ հիմնանորոգել, միջին նորոգել։ Մենք վստահ ենք, որ այս ցուցանիշը կապահովենք։ Ի դեպ, այս ցուցանիշը վերաբերում է միայն ավտոմոբիլային ճանապարհների ոլորտին։ Մենք ունենք համայնքային սուբվենցիոն ծրագրեր, որոնք հաշվարկված չեն 330—ի մեջ։ Նաեւ 70 կմ—ի չափ կունենանք ճանապարհահատվածներ, որտեղ աշխատանքները մեկնարկած կլինեն տարվա վերջ, սակայն ավարտը կլինի 2020 թվականին։
–Ճանապարհների որակին անդրադառնանք։ Ի՞նչ վերահսկողություն է իրականացվում աշխատանքների նկատմամբ, որքա՞ն կծառայեն այդ ճանապարհները։
–Նախ հստակեցնեմ պատասխանատվությունների շրջանակը։ Առաջին պատասխանատուն կապալառուն է, որից հետո ունենք տեխնիկական վերահսկող կազմակերպություններ, պատվիրատու, որը վերահսկում է ե՛ւ շինարարի, ե՛ւ տեխնիկական վերահսկողի աշխատանքները։ Որակյալ արդյունք ունենալու համար մենք մեր վերահսկողությունն ուժեղացրել ենք։ Իհարկե, բացառել, որ որեւէ թերություն չի առաջանա, հնարավոր չէ, քանի որ աշխատանքի մասշտաբները մեծ են, սակայն աշխատում ենք հասցնել նվազագույնի։ Այս ընթացքում խնդիրներ եղել են անորակ աշխատանքի հետ կապված դեռ անցած տարի։ Երբ բարձրաձայնեցինք, դրանից հետո գրեթե նման իրավիճակ չի եղել, մյուս կապալառուներն ավելի զգոն են դարձել։ Այստեղ մի հարցի մասին կցանկանայի խոսել։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 25 տոկոս բեռնատարները գերբեռնված են անցնում, քան թույլատրվում է։ Դա նշանակում է ավելի արագ են քայքայվում ճանապարհները, քան պետք է ծառայեն։ Այստեղ նույնպես անելիք ունենք, վերահսկողությունը խստացվելու է եւ այդ վարորդները տուգանվելու են։
–Վարչապետը սեպտեմբերի 16—ին Վանաձորում հրավիրված ասուլիսում նշեց, որ Հայաստանում փաստացի ամբողջ ճանապարհաշինարարական ներուժը զբաղված է։ Լինում են դեպքեր, երբ ճանապարհաշինարարական աշխատանքների համար մրցույթներ են անցկացվում, սակայն մասնակցող չի լինում։ Ի՞նչ լուծումներ եք առաջարկում նման դեպքերում։
–Շատ կարեւոր հարց եք բարձրացնում։ Վերջերս ունեցանք մրցույթներ, որտեղ մասնակիցներ չեղան։ Մենք կազմակերպեցինք քննարկում խոշոր կապալառուների հետ, հորդորեցինք, որ որոշ աշխատանքներ վերցնեն եւ իրականացնեն։ Կառավարության որոշմամբ պայմանագիր կնքվեց։ Ինչ վերաբերում է ներուժին, այո, այսօր դա մեծ խնդիր է։ Կապալառուների թվաքանակի, տեխնիկայի առումով կարող ենք ասել, որ բավարար քանակությամբ ունենք, սակայն մասնագետների, կադրերի առումով խնդիր կա։ Այն ոչ միայն կապալառուների անձնակազմում է, այլեւ նախագծային կազմակերպություններում, տեխնիկական հսկողության եւ նույնիսկ պատվիրատուի մոտ։ Վերջերս հանդիպում ունեցա Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի դասախոսական կազմի հետ։ Պարզվեց՝ ինժեներական ֆակուլտետներ շատ քիչ դիմորդներ են լինում։ Օրինակ, տրանսպորտի ֆակուլտետ 4—5 դիմորդ է եղել, այնինչ՝ 20 տարի առաջ 100—ն էին։ Լրջագույն կադրային խնդիր ունենք։
–Նշվեց, որ հաջորդ տարի 500 կմ ճանապարհաշինարարական աշխատանքներ են նախատեսված։ Կոչ էր արվում մեր հայրենակիցներին գալ Հայաստան, ներգրավվել աշխատանքներում՝ հաշվի առնելով ներուժի պակասը։ Ի՞նչ ծրագրեր կան այս ուղղությամբ։
–Իհարկե, այդ ուղղությամբ եւս աշխատանք տարվելու է, որպեսզի ոչ միայն մեր հայրենակիցներին ներգրավենք աշխատանքներում, այլեւ օտարերկրյա կապալառու ընկերություններին։ Ասեմ, որ հիմա էլ օտարերկրյա ընկերություններ աշխատում են Հայաստանում, մասնավորապես, չինական, ռուսական, իտալական կազմակերպություններ։
–Անդրադառնանք «Հյուսիս—հարավ» ծրագրին։ Ներկայում ի՞նչ աշխատանքներ են տարվում, եւ առաջիկայում ի՞նչ է նախատեսված։
–Ինչպես գիտեք, տրանշ 2՝ Աշտարակ—Թալին հատվածի կապալառուի հետ պայմանագիրը խզել ենք։ Այդ կազմակերպությունն այս տարվա սկզբում դիմել էր արբիտրաժ։ Մենք այժմ պատասխան հայց ենք պատրաստում եւ դիմելու ենք արբիտրաժ։ Դա չի նշանակում, որ այդ ժամանակահատվածում նշված ճանապարհահատվածի աշխատանքը դադարեցվելու է։ Իհարկե ոչ։ Մենք ներկայում քննարկումներ ենք անցկացնում Ասիական զարգացման բանկի հետ, այս պահի դրությամբ մի քանի տարբերակ է դիտարկվում։ Տարբերակներից մեկը տեղական կապալառուների միջոցով այդ աշխատանքներն իրականացնելն է։ Հաջորդ տարբերակը նոր մրցույթ անցկացնելն է։ Կարծում եմ՝ լավագույն տարբերակը ենթաբաժիններ սահմանելն է եւ տեղական կապալառուների միջոցով աշխատանքներ իրականացնելն է։ Ինչ վերաբերում է Թալին—Լանջիկ, Լանջիկ—Գյումրի հատվածին, ապա այստեղ աշխատանքներն ընթանում են բավական լայն տեմպով։
Առաջիկա անելիքների մասին՝ Գյումրիի շրջանցիկ հատվածում նախագծային աշխատանքներն ընթացքի մեջ են, ինչ վերաբերում է հարավային ուղղությանը, ապա այնտեղ ունենք Քաջարան–Ագարակ հատվածը, որտեղ մեկնարկել են նախագծային աշխատանքները։ Սիսիան–Քաջարան հատվածի հետ կապված էլ աշխատում ենք միջազգային բանկերի հետ՝ դրամաշնորհ եւ վարկ համատեքստում։ Ասեմ, որ ունենք լուրջ առաջընթաց։ Ամենայն հավանականությամբ գարնանը կունենանք վերջնական համաձայնություն։
Աննա ԳԶԻՐՅԱՆ

18-09-2019





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO