Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.01.2020
ԼՂՀ


Դպրոցը՝ Մերուժան Ստեփանյանի անունով

Անցած տարի «Հայրենասեր» բարեգործական հասարակական կազմակերպության ֆինանսական օժանդակությամբ սկսվեց Քաշաթաղի շրջանի Մոշաթաղի գյուղական համայնքի դպրոցի շենքի հիմնանորոգումը։ Արցախի Հանրապետության կառավարության հատկացումներով փոխվել էր շենքի տանիքը։ «Հայրենասերը», բացի ներքին հիմնանորոգումից, ձեռնարկեց այլ սենյակների ավելացում, նորոգում, տարածքի բարեկարգում։
Այս ուստարում Մոշաթաղի 50—ից ավելի աշակերտներ դասերն սկսեցին արդեն լուսավոր, հիմնանորոգված ու գեղեցիկ դասասենյակներում։ «Հայրենասերի» կողմից կառուցված կամ նորոգված դպրոցները շրջանում արդեն յոթն են, դրանցից Հերիկինը Ռոբերտ Աբաջյանի անունով է կոչվում, Մուշինը՝ Արմենակ Ուրֆանյանի։ Մոշաթաղի դպրոցը անվանակոչվել է դարձյալ 2016թ. ապրիլյան քառօրյայի անմահ հերոսներից գյումրեցի ավագ—լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի անունով։
Նախօրեին մարդաշատ էր Մոշաթաղի դպրոցի բակը։ Կայացավ նորոգ շենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի նախագահ Արշավիր Ղարամյանը, կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար, «Հայրենասեր» ՀԿ համանախագահ Ստեփան Սարգսյանը, շրջվարչակազմի տարբեր կառույցների ղեկավարներ, աշխատակիցներ, Աղավնո գետի հովտի համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, հյուրեր։ Առավել հուզիչ էր հերոսի՝ Մերուժանի, ծնողների եւ հարազատների, ընկերների այցը։ Թալիշի մարտական դիրքում 2016 թվականի ապրիլի երկուսի լույս երեքի գիշերը՝ շփման գծում ադրբեջանցիների հարձակումը հետ մղելիս, հերոսաբար զոհվեցին 4—րդ դասակի հրամանատար, պայմանագրային զինծառայող ավագ—լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը, զինծառայողներ Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանը եւ Վիկտոր Յուզիխովիչը՝ ոչնչացնելով 20—ից ավելի թուրք ասկյարի։
Դպրոցի շենքի բացման հանդիսավոր արարողությունն սկսվեց Արցախի օրհներգով, եղավ լռության րոպե՝ ի հիշատակ արցախյան գոյամարտում եւ հետագայում մարտիրոսված բոլոր քաջորդիների հոգիների։ Մերուժան Ստեփանյանի հայրը նշեց, որ հպարտություն է զգում, որ հայրենիքի ազատագրված այս գյուղում բացվեց որդու անվան դպրոցը։ «Երբ իմացա՝ որդուս անունով դպրոց է բացվելու Մոշաթաղում, այս գյուղը հարազատացավ, ես համարվում եմ մոշաթաղցի»,–ասաց Ա. Ստեփանյանը։ Շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր օժանդակել են ծրագրի կայացմանը։ Դիմելով դպրոցի աշակերտներին՝ հորդորեց՝ լավ սովորեն, որ հպարտանան նրանց ուսուցիչները, իսկ իրենք հայրենիքի շենացմանը նպաստեն լավ գիտելիքներով. «Դպրոցը որդուս անունով կոչելով՝ դուք արժեւորում եք բալոր այն քաջերին, ովքեր իրենց կյանքը տվեցին այսօրվա համար»։
Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն իր ելույթում կարեւորեց այն, որ ներկա եւ ապագա սերունդները լավ ճանաչեն Մերուժաններին, որոնք մեր ուժն են։ Դպրոցի մուտքի կարմիր ժապավենը կտրեցին հերոսի մայրը՝ Նունե Ստեփանյանը եւ «Հայրենասեր» ՀԿ համանախագահ Նելլի—Շուշի Մարտիրոսյանը դստեր՝ փոքրիկ Շուշիի հետ։ Անվանակոչման ցուցանակը բացեցին հերոսի ծնողները։ Արցախի նախագահն ու նրան ուղեկցողները ծանոթացան դպրոցի պայմաններին, շրջեցին դասասենյակներում։ Նախագահը զրուցեց աշակերտների հետ։ Դպրոցի միջանցքի պատին հերոսի դիմանկարն է՝ «…Կյանքս կտամ հայրենիքիս, Հոգիս՝ Աստծուն, Պատիվս՝ ինձ…» տողերով։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

18-09-2019





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO