Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2019
ԶԱՆԱԶԱՆ


Հայ թենիսիստի վարպետությունը հրապուրել է ամերիկացիներին

Հայաստանի խոստումնալից թենիսիստներից մեկը՝ Միքայել Խաչատրյանը վերջերս վարպետության դասեր է անցկացրել ամերիկյան Բրբանք քաղաքի ակումբներից մեկում։ 22—ամյա հայ մարզիկի տեխնիկան արժանացել է տեղի մասնագետների դրվատանքին։
Վարպետության դասը կամ, որ նույնն է, մասթեր կլասը, ինչպես նշում է ակումբի կայքը, անցել է մեծ հաջողությամբ։ Այդ կապակցությամբ ակումբի համակարգող եւ սեփականատեր Սթիվ Սթարլիֆը նշել է, որ նման միջոցառումները դուր են գալիս հանդիսատեսին եւ նպաստում մարզաձեւի զարգացմանը։ Նա այնքան է տպավորվել մեր հայրենակցի աշխատանքից, որ մտադրվել է վերստին հրավիրել Միքայելին։ Խաչատրյանը ոչ միայն դրսեւորել է թենիսի ողջ հմայքը, գնդակին տիրապետելու վարպետությունը, տեխնիկական հմտություններն ու հզոր հարվածը, այլեւ սովորեցրել, թե գործնականում ինչպես կարելի է կատարելագործել խաղային որակները տարբեր կոմբինացիաների միջոցով։ Ինչպես ինքն է ասել՝ մտածել եւ խաղը կառուցել տվյալ մրցակցին համապատասխան։ Այդ եւ մյուս խորհուրդները օգտակար են պրոֆեսիոնալ թենիսիստ դառնալու եւ խաղը ճիշտ զարգացնելու համար։
Այդ առումով շատ կարեւոր է, որ ապագա մարզիկը մանկուց հայտնվի լավ մարզչի մոտ։ Միքայելի բախտը բերել է, քանզի Հայաստանում նա խաղի տեխնիկական նրբություններին ծանոթացել եւ դրանք յուրացրել է փորձառու մարզիչ Եդիգար Եդիգարյանի ղեկավարությամբ, որը մինչ այդ աշխատել է հենց ԱՄՆ—ում։ Վերջինս հարցազրույցում պատմել է, թե իր համար որքան հետաքրքիր էր աշխատել փոքրիկ Միքայելի հետ, որը հընթացս յուրացնում էր իր ցուցումները՝ դրանով իսկ ոգեւորելով մարզչին։ Եդիգարյանը չի թաքցրել, որ այժմ հետեւելով սանի հաջողություններին՝ հպարտանում է իր կատարած աշխատանքի համար։
Իսկ հաջողությունները, իհարկե, հայկական թենիսի չափանիշներով բավականին շոշափելի են։ Խաչատրյանը 2015 թվականից պարբերաբար ներգրավվում է Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականում եւ մասնակցում աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության՝ Դեւիսի գավաթի խաղարկության համապատասխան դիվիզիոնի հանդիպումներում։ Միայն անցյալ տարի չի կարողացել միանալ թիմին, քանզի հնարավորություն չի ունեցել բացակայելու Վաշինգտոնի համալսարանի դասերից։ Ի դեպ, այնտեղ նա յուրացնում է տուրիզմի մասնագետի եւ մարզական մենեջերի մասնագիտությունները, որոնք այսօր պահանջված են նաեւ Հայաստանում։ Բայց ամերիկյան բուհերն անհնար է պատկերացնել առանց սպորտի հետ սերտ կապի։ Մեր մարզիկը կարճ ժամանակահատվածում ոչ միայն հաստատվել է իր ուսումնական հաստատության թենիսի թիմի կազմում, այլեւ հասցրել է դառնալ նրա առաջատարը եւ մասնակցել ուսանողական լիգայի առաջին դիվիզիոնի հանդիպումներին։ Ասենք, որ դա շատ ավելի ուժեղ մրցում է, քան աշխարհի շատ երկրների ազգային առաջնությունները եւ նույնիսկ միջազգային որոշ մրցաշարեր։
Միքայելի հայրը՝ Տիգրան Խաչատրյանը հաշվել է, որ ուսումնառության ընթացքում իր որդին մասնակցել է ամերիկյան տարբեր համալսարանների միջեւ 34 հանդիպման։ Նաեւ խաղացել է ԱՄՆ—ի ուսանողական լիգաների լավագույն թենիսիստների մասնակցությամբ մրցաշարին, որում գրանցել է 3 հաղթանակ եւ 1 պարտություն։
Միքայելը նախատեսում է մարզական կարիերային նոր խթան հաղորդել ուսումն ավարտելուց հետո, իսկ մինչ այդ ձգտում է մրցափորձ կուտակել եւ կատարելագործել վարպետությունը։ Շատ կարեւոր է նաեւ, այսպես կոչված, միջազգային կապերի ձեւավորումը. մրցումների եւ մարզումների ընթացքում Միքայելը հասցրել է մտերմանալ այլ երկրների շատ թենիսիստների հետ։ Նրանց թվում են այս տարվա օգոստոսի դրությամբ աշխարհի 5—րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասը, ֆրանսիացի Ռիշար Գասկեն, որը նույնպես ժամանակին եղել է համաշխարհային դասակարգման առաջին սանդղակում, եւ, իհարկե, ռուսաստանցի մեր հայրենակից Կարեն Խաչանովը, որը վարկանիշով մոլորակի 8—րդ խաղացողն է։
Նրանց հաջողությունները նշաձող են Միքայելի համար, որն իրեն հարազատ է համարում նաեւ Բարսելոնի մերձակայքում գտնվող Սանտա Կոլոմա դե Սերվելիո քաղաքի ակադեմիան, ուր հաճախել է 7 տարի եւ մտերմացել նրա տիրոջ՝ Լուիս Բրուգերայի ու նրա աշխարհահռչակ որդու՝ Սերխի Բրուգերայի հետ։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

18-09-2019





19-10-2019
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ
Ի՞նչ անելիք ունենք այդ կարգավիճակում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մեր ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...


 
19-10-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Աղբը քանի իրար տաս՝ հոտը կելնե»

Իմաստուն խորհուրդ ...


19-10-2019
Նոր ու ժամանակակից գրապահարաններ թանգարան-ինստիտուտին
Հայ բարեգործի շնորհիվ Հայոց ցեղասպանության պատմությունը ամփոփող գրականությունն ...


19-10-2019
Չկենտրոնացնել, չկուտակել ամեն ինչ մեկ վայրում եւ մեկ ձեռքում
Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների կազմակերպման տրամաբանությունը փոխվել է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Դժվարին ...


19-10-2019
Զգացմունքների մաքրությունը...
Օրերս ՀԲԸՄ համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...



19-10-2019
Գյումրիի թանգարաններն էլ կոտրեցին կարծրատիպերը
Շիրազի հուշատուն-թանգարանը՝ որպես ...

19-10-2019
«Կուզենայի, որ երեւանցիներն ավելի շատ զբաղվեն սպորտով»
«Էրեբունի-Երեւան» տոնից ավանդաբար անմասն չեն ...

19-10-2019
Երջանկության բանաձեւը
Հայը, hայերենն ու Հայաստանը անխզելի միասնություն ...

19-10-2019
Այն, ինչ անվերահսկելի է, միշտ վտանգավոր է
Թուրքիան տոնայնությունը փոխելով՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO